Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ռուս պատվիրակ. «ԵԽԽՎ-ն կարևոր խաչմերուկի վրա է»

Ապրիլ 07,2014 17:05

«Կարծում  եմ այսօր ԵԽԽՎ-ն կարևոր խաչմերուկի վրա է»,-ԵԽԽՎ ամբիոնից այսպիսի հայտարարություն արեց ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Ալեքսեյ Պուշկովը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք , ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվող կարևորագույն հարցերի շարքում են ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության` լիազորությունների դադարեցման և Ուկրաինայում վերջին զարգացումների հարցերը:

Ըստ Ալեքսեյ Պուշկովի` համակարգային այս աշխարհաքաղաքական հարցին ԵԽԽՎ-ն միայն մեկ կողմից է  անդրադառնում:

«Ղրիմի հետ կապված պատմությունն ունի նախապատմություն և վենետիկյան հանձնաժողովը պետք է քննի, թե որն է այս միջազգային  ճգնաժամի նախապատմությունը»,-շեշտեց ռուս պատվիրակն ու հիշեցրեց ԱԳ նախարարների ստորագրած համաձայնագիրը, որի դրույթները դեռ ի կատար չեն ածվել:

Ռուս պատվիրակը Վեհաժողովին  կոչ արեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գոյություն ունեցող հարցերում լինել անկախ և խնդրին մոտենալ «ոչ միայն տվյալ երկրի քաղաքական նպատակների իրագործման տեսանկյունից, այլ պատկերը ներկայացնել բազմակողմանիորեն»:

Leonid_Sluckiy

ՌԴ պատվիրակության մեկ այլ անդամ, Լեոնիդ Սլուտսկին խոսեց ՌԴ-ի նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքի մասին: Նա նկատեց, թե ԵԽԽՎ-ն պետք է խուսափի անել այն, ինչ անում  է ԱՄՆ-ն: Պատվիրակը շեշտեց. «Մենք պետք է խուսափենք խտրական վերաբերմունքից, պետք է վարվել այնպես, որպեսզի հենց պատվիրակությունների միջև էլ խտրական վերաբերմունք չդրսևորվի: Ռուս պատվիրակը կոչ արեց խուսափել երկակի ստանդարտներից ու եզրափակեց իր խոսքը` անդրադառնալով Ուկրաինական զարգացումներին և Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշմանը. «ԵԽԽՎ-ից ակնկալում ենք խնդրի քննարկման ժամանակ խելամտություն և նրբանկատություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930