Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի փողոցներում ֆուտբոլասերները ծեծել են միմյանց

Ապրիլ 07,2014 17:27 Share

Թուրքական «Գալաթասարայ» եւ «Ֆեներբախչե» ակումբների հանդիպումից մի քանի ժամ առաջ այդ երկու թիմերի ադրբեջանցի երկրպագուները Բաքվի «Տորգովայա» փողոցում երթ են կազմակերպել:

Regnum-ը, վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, տեղեկացնում է, որ ակցիայի ժամանակ երկու «բանակները» բախվել են միմյանց եւ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Իրավիճակը հանգստացնել հաջողվել է միայն ոստիկանության միջամտությունից հետո:
Այդ խաղում «Գալաթասարայը» հաղթել է 1:0 հաշվով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` novinite.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել