Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի հավաքականների անդամները դարձան Բունդեսլիգայի չեմպիոն

Ապրիլ 07,2014 15:42 Share

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը գերմանական Բունդեսլիգայի առաջնությունում հանդես գալով «Բադ-Քյոնիգսհովենի» կազմում, նվաճեց Գերմանիայի ակումբային չեմպիոնի կոչումը:

Տղամարդկանց Բունդեսլիգայում Գերմանիայի ակումբային չեմպիոն դարձան Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Նրանք հանդես են գալիս «Բադեն-Բադեն» թիմի կազմում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` chessbase.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել