Օրվա լրահոսը

Երեք մասնակից՝ աշխարհի պատանեկան առաջնությունում

  Այս օրերին գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը նախապատրաստվում են հանդես գալ սեպտեմբերի 12-ից 27-ը Թուրքիայի Հաթայ քաղաքում անցկացվելիք մինչեւ 20 (Մ 20) տարեկանների աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնություններին:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հայաստանի չորս շախմատիստներ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը

Հայաստանցի չորս շախմատիստներ՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Հրանտ Մելքումյանը կմասնակցեն օգոստոսի 11-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում մեկնարկող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը նվաճելու համար պայքարի մեջ են մտնելու աշխարհի 128 ուժեղագույն շախմատիստներ:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նուրհան արք. Մանուկյանը՝ Ամենայն հայոց կաթողիկոսին. «Սպառնալիքը չի՜ պատշաճիր կրոնականին»

Հետեւաμար սոյն գրութեամբ կու գամ Վեհիդ յայտնելու» թէ ի մտի
ունենալով ներկայ լարուածութիւնը մեր եկեղեցական կեանքէն ներս» որոշած
եմ յառաջիկայ սեպտեմբերի 21-28 տեղի ունենալիք Եպիսկոպոսական
ժողովին չմասնակցիլ:

ՄԵՋԲԵՐՈՒՄ

Ես երբեք թույլ չեմ տվել,  որ դասերս խանգարեն իմ կրթությանը: ՄԱՐԿ ՏՎԵՆ

Ոչ ոք չի կարող ասել, թե ովքեր կլինեն պայքարի առաջամարտիկները

Տարիներ շարունակ հայ հանրությունը մի բան է պահանջում իշխանությունից. առանց ինձ տեղեկացնելու, առանց իմ կարծիքը հարցնելու որոշումներ մի կայացրու։ Մանավանդ՝ դա նաեւ օրենքի պահանջն է։ Բազում օրենքների մեջ անգամ ամրագրված են հանրային քննարկումներ անելու, շահագրգիռ խմբերի կարծիքը հաշվի առնելու, ապա տվյալ որոշումը հրապարակայնացևելու նորմերը։ Բայց «սեւին սապոնն ինչ անի»՝ իշխանությունն անխռով իր գործն առաջ է

Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործի քննությունը Կոտայքի մարզում այլևս չի իրականացվելու

2013թ. հունիսի 17-ին Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Մինասյանի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից ՀՀ Գլխավոր դատախազությանը ներկայացվել էր դիմում Մարո Գուլոյանի գործով վարույթի անօրինական կարճման որոշման դեմ: Հունիսի 24-ին ՀՀ Գլխավոր դատախազի որոշմամբ Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության կապակցությամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, կայացված ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի

Ջեյմս Ուորլիքը՝ Մինսկի խմբի նոր համանախագահ

«Ազատություն» ռադիոկայան. Ջոն Քերրին վստահեցնում է, որ նոր համանախագահը առաջնակարգ դիվանագետ է այս կարևոր պաշտոնում հրաշալի աշխատանք կկատարի: Երկուշաբթի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Միացյալ Նահանգների նոր համանախագահ է նշանակվել Ջեյմս Ուորլիքը: Այս մասին մամուլի հաղորդագրությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Պետքարտուղարը իր հայտարարության մեջ նշեց, որ դեսպան Ուորլիքը այս պաշտոնում իր

Արեւահարված ակտիվիստ Սուրեն Սահակյանը կատետրը ձեռքին եկել է քաղաքապետարան

Նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ hիվանդանոց: Բժիշկներն ախտորոշել են արևահարություն, Սուրենի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում… Հիշեցնենք, որ ոստիկանությունը 11 օրերի ընթացքում նստացույցի մասնակիցներին չթույլատրեց վրան կամ հովանոց տեղադրել: Հիվանդանոցում բժիշկները պայման են դրել Սուրեն Սահակյանի առջև՝ կամ տեղափոխվում ես վճարովի բաժանմունք, կամ վեր կաց գնա հիվանդանոցից:Այսօր առավոտյան Սուրեն

Հրդեհ անվադողերի գործարանում

Օգոստոսի 6-ին, ժամը 07.37-ին ահազանգ է ստացվել, որ «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, որոնցից մեկը` ջրատար, մյուսը` փրփրահեղուկով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 81 հասցեում` «Դողագործ» (անվադողերի գործարան) ՓԲԸ-ում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.55-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ԱԻՆ  

Երուսաղեմի պատրիարքը՝ Վեհափառ հայրապետին. «Մայր եկեղեցին կարիք չունի գարշապար լիզողների»

Օգոստոսի երեքին Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Ն. Ս. Օ.Տ. Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որտեղ տարակուսանք է հայտնել Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգեւոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Նուրհան արքեպիսկոպոսը նամակում նշում է, որ ժողովի որոշումն իր վրա ծանր եւ անհաճո տպավորություն է

«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամը գտնում է, որ նստացույց անելը հապճեպ որոշում էր

«Շարժումը ոչ մեկի սեփականությունը չէ: Շարժումը ինքնակազմակերպված, ապակենտրոն է, եւ ցանկացած ոք ազատ է դնել իր նպատակները եւ շարժումը տանել այն ուղղությամբ որով ուզում է»,- այս համոզմանն է՝ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը` վստահեցնելով, որ հերյուրանքներ են, թե շարժումը պառակտվել է, վերածվել քաղաքապետարանի դիմաց միմոսություն անող մի փոքր խմբի: «Մի քանի մարդիկ

«Երիտասարդական բողոքի ակցիաները «Բազեի» հետ ընդհանրապես կապ չունեն». Հովհաննես Գաբրիելյան

«Երիտասարդական հավաքն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, որին մասնակցում են պետական ու ոչ պետական բուհերի ուսանողներ թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, եւ թե՛ Սփյուռքից: Ինչպես միշտ, այս տարի այն կրկին անց է կացվելու Ծաղկաձորում, որին կմասնակցեն ավելի քան 500 երիտասարդներ: Կլինեն ուսանողներ նաեւ Ջավախքից»,-այսօր այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում ասաց «Բազե» հավաքի տնօրեն  Հովհաննես Գաբրիելյանը

Երեխայի առք ու վաճառքով զբաղվող հանցավոր խմբի են բռնել

Այսօր ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները երեխայի առք ու վաճառքով զբաղվելու կասկածանքով Վանաձորում  ձերբակալել են հանցավոր մի խմբի: Թեեւ News.am-ի թղթակցի հետ զրույցում փաստը հաստատել է նաեւ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, Aravot.am-ի հետ զրույցում, սակայն, ՀՀ Ոստիկանության Վանաձորի բաժնից ասացին, որ դեպքի մասին իրենք տեղեկություն չունեն: «Մենք

Ասադի համոզմամբ` այն ինչ տեղի է ունենում Սիրիայում, շահում է Իսրայելը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, թե  Սիրիայի հարցով  քաղաքական կարգավորման խնդրում անհնար է առաջընթացի հասնել, քանի դեռ ահաբեկչությունը չի ջախջախվել։ Նրա խոսքով՝ ահաբեկիչների հետ որեւէ գործարքի հնարավորությունը բացառված է: Այս մասին գրում է սիրիական Sana news agency-ն: Ասադը նաեւ հայտնել է, որ եթե հաղթանակի հասնեն ահաբեկչության դեմ այս համաժողովրդական պատերազմում, ապա այդ

Դռնփակ հանդիպում, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարարն ու Իրանի նախագահը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թեհրանում դռնփակ հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այս մասին հաղորդում է Anadolu agency-ն նշելով, որ Ռոուհանիի նախագահ դառնալուց հետո դա Թուրքիայի ու Իրանի միջեւ բարձր մակարդակի առաջին հանդիպումն է: Գործակալության փոխանցմամբ`հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի համագործակցության եւ տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Չի բացառվում, որ Դավութօղլուն  հանդիպելու է նաեւ Իրանի

Թիվ 38 ընտրատարածքում այսօր առաջադրվողներ չեն եղել

Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում այսօրվանից մեկնարկել է պատգամավորի թեկնածուների առաջադրումը:  Ինչպես տեղեկացանք Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանից՝ այսօր առաջադրվողներ չեն եղել: Տեղեկացնենք, որ պատգամավորի թեկնածուների առաջադրման ժամկետը մինչեւ օգոստոսի 15-ն է: Այս պահին  պատգամավորի թեկնածուների հստակ անուններ տարածաշրջաններում դեռ չեն շրջանառվում: Ինչպես մեզ տեղեկացրել էր Զարուհի

Юга. Ադիգեայում վթարից 3 հոգի մահացել է. վարորդը հայ է

Ադիգեա երկրամասի Մայկոպ շրջանում տեղի ունեցած ավտովթարից 3 հոգի մահացել է, ևս 3-ը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնում է «Յուգա» լրատվականը: Ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի երեքին տեղի ունեցած վթարի պատճառ է դարձել Հայաստանի 60-ամյա բնակիչը, որը կորցրել է ՎԱԶ-2101 մակնիշի մեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց ուղղության վրա ու բախվել ՎԱԶ-21102 մակնիշի մեքենային, որի

Wired. Հայաստանի քարտեզի վրա հնարավոր է տեսնել անգամ ամենաաննշան սրճարանը

Գուգլի քարտեզների ստեղծման ծրագրի մենեջեր Ջեսիկա Ֆանդը` «Ուայրդ» պարբերականի հետ խոսելով իրենց քարտեզների հաջողությունների մասին, նշել է, որ առաջընթաց կա նաեւ Հայաստանի քարտեզում: «Այժմ մենք բարձր որակի քարտեզով ենք ծածկել աշխարհի 90%-ը», – ասել է Ջեսիկա Ֆանդը, – «Եթե նախկինում ամբողջ Ասիան կապույտ գույնով էր նշված, հիմա մենք կարող ենք Հայաստանը հայատառ անվանումներով տեսնել, որտեղ

Յուրի Վարդանյանը հյուրընկալվել է Ռուսաստանի իր գործընկերոջը

Այսօր ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն ընդունել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Նախարարները քննարկել են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաեւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի տարբեր ոլորտներում փորձի եւ տեղեկատվության փոխանակման, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպման եւ երկու երկրների մարզական ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը վերաբերող հարցեր: Ռուսաստանի Դաշնության

Կապանի նախաձեռնող խումբը չի բացառում, որ պայքարը կտեղափոխի քաղաքական ասպարեզ. (Տեսանյութեր)

Կապանում ստեղծված նախաձեռնող խումբն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ներկայացվեց համայնքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերադարձման ուղղությամբ  խմբի կատարած աշխատանքները եւ առաջիկա անելիքները: Խմբի անդամները նշեցին, որ բողոքարկվել է համայնքի ավագանու որոշումը, որին նույնիսկ  դեմ է արտահայտվել մինչեւ այժմ ստորագրահավաքին մասնակցած 11 հազար կապանցի: Նախաձեռնող խմբի անդամները անընդունելի են համարել, որ համայնքային իշխանությունը,

Գորիսի նախկին քաղաքապետը հրաժարվում է ներկայանալ ոստիկանություն

pastinfo.am․  ՀՀ ոստիկանությունը Գորիսի նախկին  քաղաքապետ Սամվել Հարությունյանին հրավիրել է ոստիկանություն՝ մամուլում նրա արած հայտարարությունների հետ կապված, սակայն  նա հրաժարվել է ներկայանալ: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Մանրամասները կարող եք կարդալ՝ pastinfo.am կայքում:

«Եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը»․ (Տեսանյութ)

Կարգախոսները կարող են օգնել, որպեսզի Ղարաբաղը չթերթի իր պատմության վերջին էջը։ Զորամասի հրամանատարն է վերլուծում Մոնթե Մելքոնյանի մի առիթով ասված միտքը՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը։ «Այս կարեւոր խոսքով մեր զինվորների հոգում մենք հայրենասիրություն ենք մտցնում»,-ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Առուստամյանը։ Հայրենասիրությունը սերժանտ Սամվել Մելիքյանի հոգում մտել է ծառայության անցնելուց մի

Տեսողության կորու՞ստ, հարվա՞ծ, թե՞ ալերգիկ հիվանդությունների հետեւանք

Արարատի մարզի ոստիկանության բաժնում այս տարվա հուլիսից նյութեր են նախապատրաստվում Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հետ կապված: Լրատվամիջոցների փոխանցմամբ, 6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանը կորցրել է տեսողությունը, քանի որ ըստ նրա, մարտին, ուսուցչուհին մատանիով հարվածել է աչքին: Ըստ նախնական տեղեկությունների, մարտին, ինչպես լրատվամիջոցներին հայտնել է երեխայի մայրը, երեխան լացելով տուն է եկել,

Տիգրան Մուկուչյանը վթարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել

shamshyan.com․ Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Սեբաստիա փողոցի 66/2 հասցեում գտնվող խանութի դիմաց բախվել են Լևոն Գրիգորյանի վարած КАМАЗ մակնիշի 008 QQ 18 և Ռոբերտ Ղմբոյանի վարած KIA մակնիշի 303 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Ըստ տեղեկությունների՝ վթարի

Օմբուդսմենի արձագանքը ակտիվիստներին կլինի հնարավորինս սեղմ ժամկետներում

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը  քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստների հրապարակային դիմումի հիման վրա վարույթ է հարուցել և բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը  կհայտնի հնարավորինս սեղմ ժամկետներում: Պաշտպանի աշխատակազմը վերջին 11 օրերի ընթացքում մշտապես արձագանքել է ակտիվիստների կողմից Պաշտպանի 116 թեժ գծի ահազանգերին:  Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Անդրեյ Աղամալյանը և Հաբեթ Մարտիրոսյանը

Զինդատախազություն. «Աշխատանքային խումբը ձեւավորվել է եւ տուժողների իրավահաջորդները կարող են ներկայացնել դիմումներ»

ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությամբ ձևավորված, ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ հիշյալ բնույթի գործերի քննարկման համար մինչև 2013թ. օգոստոսի 26-ը տուժողի իրավահաջորդները կարող են ներկայացնել դիմումներ: ՀՀ զինվորական դատախազության նախաձեռնությամբ ձևավորված, ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային

«Գողական դաջվածքով» ոստիկանը նեղսրտել էր

Լուսանկարում պատկերված այս ոստիկանը համակարգի պատահական աշխատակիցներից չէ: ՀԱԿ ակտիվիստների գործով «տուժող» ճանաչված կարմիր բերետավոր Վարուժան Գասկասյանն է: Նա ձախ թեւի վրա «գողական աշխարհին» հատուկ դաջվածք է արել՝ «спаси и сохрани» գրառմամբ: Վարուժան Գասկասյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանում բազուկները ծալելով՝ ցուցադրաբար ներկայացնում էր իր դաջվածքը: Հիշեցնենք, որ դաջվածքներով ոստիկանների թեման Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստերից

Սուրենյանցը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին. «Միանշանակ այստեղ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել: Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ նա 2012թ. հուլիսի 26-ին հանդիպելով Հեղինե Սարգսյանին, նրանից տեղեկացել է, որ ցանկանում է որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանին, ընդունել տալ Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։ 2012թ. հուլիսի 26-ից մինչեւ 2012թ. սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սուրենյանցը հիշյալ պատրվակով Հ.Սարգսյանի վստահությունը չարաշահելու եւ խաբեության եղանակով նրանից

Նստացույցի մասնակիցներին այցելել են եւ հաց ու ջուր տվել

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամ Կարեն Հարությունյանի պատմելով,  քաղաքապետարանի դիմաց նստացույցի մասնակիցներին քաղաքացիները հաց ու ջուր են բերում, իրենց զորակցությունը հայտնում: «Պայքարի օջախները հիմա այդքան էլ ակտիվ չեն, բնական է, որ փուլային հաղթանակից հետո մարդիկ իրենց բնական կյանքին են անցել, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ բան է  փոխվել: Ամեն դեպքում աջակցությունը ակնհայտ կա,

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031