Լրահոս
Օրվա լրահոսը

Ասֆալտապատող ընկերությունները սեփական միջոցներով վերացնում են ի հայտ եկած թերությունները

Մարտ 24,2014 12:07

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերություններն սկսել են սեփական միջոցներով վերացնել 2012-2013 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ծրագրով հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունները: Սա, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է: Մրցութային կարգով հաղթած ու մայրաքաղաքի ճանապարհները նորոգելու թույլտվություն ստացած ընկերությունները, աշխատանքային պայմանագրում ներառված կետերից մեկի համաձայն, պարտավոր են 5 տարվա ընթացքում սեփական միջոցներով վերացնել արդեն բարեկարգած փողոցներում ի հայտ եկած թերությունները: Այն փողոցներում, որտեղ առաջացած ճաքերը համեմատաբար քիչ են, իրականացվում են Ճաքալցման աշխատանքներ, իսկ տարածված ճաքերով փողոցների ասֆալտի շերտերը մաքրվում և ասֆալտապատվում են:

Գործընթացն իրականացվում է այն բոլոր փողոցներում, որտեղ գույքագրումից հետո հանձնաժողովի կողմից ասֆալտի որակի մասով հայտնաբերվել են թերություններ: Շինարարական կազմակերպությունների առջև խնդիր է դրված առկա թերությունները վերացնել կարճ ժամանակում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31