Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը`քառյակին. «Կրկնելով`վճռականություն չի հաղորդվի»

«Խնդիրը նորություն չի: Դա իրենց քաղաքական, այսպես ասած, շրջանակներում է: Խնդրեմ, որեւէ բան չեմ տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն` անդրադառնալով կառավարությանն անվստահություն հայտնելու ոչ իշխանական ուժերի այսօր կայացրած որոշմանը: Դիտարկմանը, որ եթե մինչեւ այժմ ընդամենը խոսում էին, քննարկում, այժմ արդեն որոշում կա ու ընդդիմադիրները նաեւ վստահ են, որ կարողանալու են

Կադրային փոխատեղումներ դատախազությունում. «Փաստինֆո»

ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել նոր կադրային տեղաշարժեր

Սահմանափակումներ եւ գրաքննություն. Մաքսային միությունում մամուլի ազատության վիճակը նախանձելի չի լինի. «Մեդիալաբ»

Չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունները վերջին տարիներին Հայաստանում խոսքի ազատության ոլորտում բարելավում են արձանագրում, այնուամենայնիվ մեդիա փորձագետները լավատես չեն, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո այդ միտումները կշարունակվեն: Ավելին, վերջին օրերին ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ սկսված արշավներն ու սահմանափակումները, ոլորտի մասնագետների գնահատմամբ, խոսում են այն մասին, որ Հայաստանում եւս պետք է սպասել իրավիճակի վատթարացում, գրաքննության: «Եթե վերցնենք,

«Ղրիմի հայ համայնքը ճիշտ կողմնորոշում ունի». Դմիտրի Մարտիրոսյան

Այս մասին այսօր հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Դմիտրի Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա մի քանի օր առաջ է վերադարձել Ղրիմից եւ այնտեղ կատարվողի ականատեսն է: Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ Ղրիմի հայերը հայտարարել են չեզոքություն, որը պայմանավորված է նրանով, որ իր ազգաբնակչության խնդիրներով է համայնքը մտահոգվում: Ղրիմում լարվածությունը մեծ է, ըստ բանախոսի՝ գերլարված,

«Բանդայի» գործով ռեկորդային են դառնում ամբաստանյալի բացակայությունները

Aravot.am-ին Արտուշ Հակոբյանի հարազատները հայտնեցին, որ նա մեկ ամսվա ընթացքում 10 կգ նիհարել է, ունի շագանակագեղձի հետ կապված խնդիրներ: Նկատելի էր նաեւ նրա ձեռքերի դողը:

Պարտադիր վճարումների տվյալները պետք է հասանելի լինեն սպառողին

Պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը բազմակողմանիորեն քննարկվել է կառավարության նիստում

Պոլիտեխնիկի եւ ԵՊՇՀ-ի վերամիավորմամբ կադրերի կրճատումներ կլինեն

«Հայաստանի պետական ճարտարագիտական (Պոլիտեխնիկ) եւ Երեւանի պետական ճարտարապետության ու շինարարության (ԵՊՃՇՀ) համալսարանների վերամիավորման գործընթացում պետք է առավել լայն ընդգրկում ապահովել՝ այս ԲՈՒՀ-երի դասախոսական կազմի եւ ուսանողների: Սա հանձնարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքերով` վերամիավորումից հետո գնահատական կտրվի, թե ինչպիսի արդյունքներ կարող

«Դեմ ենք»-ի երիտասարդները առայժմ չեն գնա վարչապետի հետ երկխոսության

«Դեմ ենք» նախաձեռնության անդամները չեն պատրաստվում հանդիպել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Նախաձեռնությունը միշտ ասել է, որ պատրաստ է երկխոսության, պատրաստ է բարձրացնել խնդիրները նաեւ երկխոսության միջոցով: Բայց կարծում եմ, որ մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում կայացնելը, մինչեւ չարձանագրվի օրենքի հակասահմանադրականության փաստը, երկխոսությունը արդյունավետ չի լինի: Նախաձեռնությունը բաց

ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը չպետք է կապել Ղրիմի հանրաքվեի հետ

Բրիտանա-ամերիկյան տանդեմն, ըստ Արման Մելիքյանի, փորձում է կանխել Ռուսաստան-Գերմանիա-Ֆրանսիա աշխարհաքաղաքական նոր առանցքի ձեւավորումը – Հայաստանում տեսակետներ հնչեցին, որ մինչ Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: ՌԴ-ն արդեն ճանաչեց Ղրիմի անկախությունը: Կարծում եք՝ սա այն պա՞հն է, որ ճիշտ կլինի, որպեսզի ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: – Ռուսաստանի կողմից Ղրիմի անկախության ճանաչումը

Նվեր Գալստյան. «Ցուցադրություններից ստացված գումարը կփոխանցվի զոհված ազատամարտիկների ընտանիքներին»

2013 թվականի հունիսի 24-ին մեծ էկրան բարձրացավ «Չեզոք գոտի» գեղարվեստական ֆիլմը: Այս առիթով «Նոյյան տապան» մամուլի ակումբի այսօրվա հյուրերն էին ֆիլմի գլխավոր դերակատար Նվեր Գալստյանը, «Լոս Անջելես պրոդաքշն» կազմակերպության տնօրեն Վարդգես Միրզոյանը: Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում մոտ մեկ շաբաթ մնալուց հետ «Ոսկե ծիրան» փառատոնի օրերին դուրս եկավ ցուցադրությունից: «Ֆիլմը նկարել ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ,

Եթե Ադրբեջանը չհարձակվի Ղարաբաղի վրա, ՌԴ-ն չի ճանաչի Ղարաբաղը

Ըստ Սերգեյ Մարկեդոնովի` յուրաքանչյուր ռուսաստանցու համար Սեւաստոպոլը նույնն է, ինչը հայի համար՝ համարյա Ստեփանակերտը – Ղրիմում կիրակի օրը անցկացված հանրաքվեից մեկ օր անց Ղրիմի խորհրդարանն ընդունեց անկախության հռչակագիր եւ ՌԴ-ին պաշտոնապես ներկայացրեց միավորվելու դիմում։ Այնուհետեւ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր Ղրիմը անկախ պետություն ճանաչելու մասին։ Պարոն Մարկեդոնով, ի՞նչ տեղի ունեցավ Ղրիմում, ավելի ճիշտ՝ նրա շուրջը, եւ

«Գլոբ թու Գլոբ» փառատոնի տնօրեն. «Փառատոները բազմազանության մեջ են գեղեցիկ»

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 19-22-ը կանցկացնի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը: Այն այս անգամ նվիրվում է Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին մասնակցում են Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից: Փառատոնը կբացվի մարտի 19-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում`

Ռուբեն Սաֆրաստյան. «Հայաստանը պետք է կարողանա կողմնորոշվել նոր աշխարհակարգում»

Այսօր «Peoplemeter» ակումբում Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին՝ նշեց, որ ականատես ենք լինում նոր աշխարհակարգի ստեղծմանը, որը, ըստ էության, գալիս է փոխարինելու այն աշխարհակարգին, որը ստեղծվել էր երկրորդ աշխարհամարտից հետո: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ «Հայաստանը, որպես պետություն, պետք է կարողանա այս նոր աշխարհակարգում կողմնորոշվել, գտնել իր տեղն ու դերը, միաժամանակ հաշվի առնելով

Ի՞նչ են մտածում կառավարությունում Գյումրիի ցեխոտ փողոցների վերաբերյալ

Այս թեման հունից հանել է անգամ Գյումրիի ավագանուն Գյումրիի փողոցների ցեխը, որը պարալիզացրել, դժոխքի է վերածել այս քաղաքի բնակիչների կյանքը (վերջիններս խայտառակ են լինում անգամ մեռելներին հուղարկավորելիս), երեկ դարձել էր Գյումրիի ավագանու անդամների ուղերձի թեման: Ավագանու անդամներից մեկը` Տիգրան Հովհաննիսյանը, ընթերցեց ուղերձը, որն ուղղված էր «Հայջրմուղկոյուղի»-ի ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին: Ուղերձում ավագանու անդամները դժգոհում

Նախարար. «Ես կուզեի բացառել «Դեմ եմ»-ը քաղաքականացնելու հնարավորությունը» (Տեսանյութ)

«Կառավարությունը հետ քայլ չի անում, առաջ քայլ է անում»,-այսօր կառավարության նիստից հետո ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք կառավարությունը հետ քայլ է անում, քանի որ այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ պատրաստ են «Դեմ եմ» շարժման հետ երկխոսելու, հնարավոր է այդ օրենքում թերություններ կան: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին,

«Շտապօգնության մեքենաները շուտով կանչ կստանան պլանշետների օգնությամբ»

ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր ներկայացվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները եւ ներկա իրավիճակը: Ծրագիրը ՀՀ կառավարության որոշմամբ գործարկվել էր 2010 թվականին: Նախատեսված է ավարտին հասցնել՝ 2014-ի ընթացքում: ՀՀ ԱՆ աշխատակազմի արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ծրագրի շրջանակներում, 2010 թվականին Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի մարզերի

Ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի՝ Ղրիմն անմիջապես ցանկացավ վերամիավորվել Ռուսաստանի հետ. Լարիսա Ալավերդյան

«Ըստ էության՝ հզոր պետությունները աշխարհաքաղաքական վիճակով նշում են Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը»,- այսօր՝ մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքերով՝ բոլոր լուրջ տնտեսագետները, քաղաքագետները, պատմաբանները համարում են, որ ե՛ւ Առաջին համաշխարհային պատերազմից, ե՛ւ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ռուսաստանը հզորացել էր, իսկ այն տնտեսական աճը, որ

Միայն բնակչի ցանկությունն իրավական հիմք չի կարող լինել

Երեւանի քաղաքապետարանը Շինարարների փողոցի 15 վթարային շենքում դեռեւս գտնվող բնակիչներին բնակարաններից վտարելու հայցով պահանջ է ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Օրեր առաջ շենքի բնակիչ Արման Խաչատուրյանի եւ նրա կնոջ՝ Գոհար Հովհաննիսյանի դեմ նախնական դատական նիստն էր: Արմանն ընտանիքի հետ այդ շենքում բնակվում է 1994 թվականից: Ունի երեք անչափահաս երեխա, հաշմանդամ հայր:

Կալանավորը դիմել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Գ. Հակոբյանին

Հաղորդում՝ հանցագործության մասին Իմ նկատմամբ ՀՔԾ-ում քննվող թիվ 13200812 քրեական գործի ընթացքում քննչական խմբի քննիչ Արթուր Ղազարյանը 2013թ. ապրիլ-հունիս ամիսներին ինձնից պահանջել է 500 ԱՄՆ դոլար՝ նշանակված փորձագիտական եզրակացությունը հօգուտ ինձ կազմակերպելու համար, հայտարարելով, որ ինքը ինձ փոխանցում է քննչական խմբի նախկին ղեկավար Հ. Սարդարյանի ասածը: Այդ խոսակցությունը իմ կողմից ձայնագրվել է, որի սկավառակը Ձեզ

«Հրաշալի քառյակը» կառավարությանն անվստահություն հայտնելու որոշում է կայացրել

Քիչ առաջ խորհրդարանում ավարտվեց ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ նիստը: Ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ որոշում են կայացրել եւ սկսում են ստորագրահավաք`կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը մարտի 28-ի ԱԺ քառօրյայի օրակարգ մտցնելու համար։ «Սա տեխնիկական որոշում չէ, այլ մի ամբողջ գործընթացի սկիզբ»,-ասաց Լևոն Զուրաբյանը: Այդ կարծիքին

«Պետք է աշխատել առանց ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու»

Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի դիտարկումները ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանի լիազորությունները՝ ռեկտորի պաշտոնում ու Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի վրա դրվել: «Առավոտի» հետ զրույցում պարոն Թոքմաջյանը դա դժվար, բայց հաճելի բեռ է որակում: Քանի որ ԿԳ նախարարը լրագրողներին ասել էր, թե

Վարչապետի փոփոխությունից հետո ՀՀ-ն դրախտո՞ւմ կհայտնվի. Վարդան Բոստանջյանի մեկնաբանությունները

«Իրատեսական եմ համարում երեքից հինգ տարի»,-այսօր «Փաստարկ» ակումբում պատասխանելով հարցին, թե երբ կզգանք Մաքսային միության անդամակցության դրական անդրադարձը, այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա վստահեցրեց, որ Մաքսային միության անդամակցությունը ՀՀ տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա: Ի հակադրություն պարոն Բոստանջյանի դիտարկումների՝ հիշեցրինք ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի այն դիտարկումները, թե «Մեր տնտեսությունն ամբողջապես ռուսաստանյան տնտեսությունից

Օպերային թատրոնը նոր գլխավոր խմբավար ունի

Աշխարհի առաջատար օպերային թատրոններում, բացի օպերային ու բալետային ներկայացումներից, ընդունված են ստեղծագործական խմբերի (նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ) եւ մենակատարների համերգային ելույթները: Նման միջոցառումները նպատակ ունեն երաժշտասեր հանրությանը ներկայացնել մեծանուն կոմպոզիտորների, բացի խաղացանկում եղած երկերից, նաեւ համաշխարհային երաժշտական գրականության այլ ընտիր նմուշներ եւս: Հասկանալի պատճառով, որեւէ թատրոնի խաղացանկում չեն կարող ընդգրկված լինել, ասենք, Վերդիի բոլոր 26

Դ!ԵՄ ԵՄ. Ի պատասխան ՀՀ վարչապետի հայտարարության

Ի պատասխան ՀՀ Կառավարության մարտի 19-ի նիստում ՀՀ վարչապետի հայտարարության  «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հետ երկխոսելու վերաբերյալ. «Դ!ԵՄ ԵՄ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը, նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում,

Առաջին հերթին բարձրացվեց ցածր թոշակ ստացողների կենսաթոշակը

Աղքատության կրճատման ցուցանիշները խոսուն են     ՀՀ կառավարության՝ այսօր տեղի ունեցած նիստի ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարց է ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, թե ս.թ. հունվարի 1-ից տեղի ունեցած կենսաթոշակների բարձրացումն ինչ ազդեցություն է գործում Հայաստանում աղքատության կրճատման վրա: «Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարն առնչվում է

Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված մարտի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը՝ Զորավար Անդրանիկի Բ-2 թաղամասի 83, 85, 89, 91-95, 119, 120, 121, 129-140; Ճառագայթային փողոցի Ա, Բ, Վ, Գ; Անդրանիկի փողոցի 58, 60, 62, 64, 66, 68, 72-82, 84-90, 92-98, 100-105,

Տեղապտույտից դուրս գալու միջոցը

Եթե ինչ-որ ձեւով իրականություն դառնա «ոչ իշխանականների» մինիմում ծրագիրը, եւ կառավարությունը պաշտոնանկ արվի, ապա հաջորդ գիշեր 2-3 տասնյակ ՀՀԿ-ականներ կդառնան ԲՀԿ-ականներ: Նժդեհական ոգին ինչպես արթնացել էր նրանց մեջ, այդպես էլ կքնի, ազգային պահպանողականությունը կմոռացվի մի քանի վայրկյանում: Ոչ մի անձնական խնդիր` մաքուր բիզնես: Այդ օպերացիայի արդյունքում ՀՀԿ-ն կկորցնի մեծամասնությունը խորհրդարանում, ու, հնարավոր է, կսկսվի «թավշյա

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արագ թափով զարգանում է նաև երկրի մարզերում

«Երկրի վարչատնտեսական բաժանման բարեփոխման քննարկումը մտնում է ավարտական փուլ», – նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՏԻՄ գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգին: Գործադրի կողմից տնտեսության գերակա ճյուղ հռչակված ՏՏ ոլորտը արագ թափով զարգանում է նաև երկրի մարզերում և համայնքներում: Ծավալվում են հեռահաղորդակցական ենթակառուցվածքները, ընդլայնվում է համացանցից

Հետախուզվում էին կողոպուտի և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքներով

Մարտի 18-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արմեն Մ.-ին, որը մարտի 10-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: *** Մարտի 18-ին, ժամը 07.10-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Վեդի քաղաքի Անդրանիկավան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Վահան Ս.-ին, որը

Ալեքսանդր Արզումանյան. «Նախանձելի չէ ՀՀ իշխանությունների վիճակը»

Պարոն Արզումանյանի համար զարմանալի է ԼՂՀ ժողովրդի հրճվանքը կապված Ղրիմի անկախության հետ: Այս առիթով նա նշեց. «Այնպես են հրճվում, կարծես ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ են մտել»:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031