Օրվա լրահոսը

Դատավոր Զոյա Զաքինյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Ամբաստանյալի հարցաքննությունը կարող է դռնփակ լինել

Ռուբեն Հայրապետյան. «Ռուսաստանի հետ խաղում Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ իր ուժերից շատ ցածր»

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տվեց Ռուսաստանի հավաքականի հետ Հայաստանի ընտրանու խաղի իր գնահատականը: «Ռուսաստանի հավաքականի հետ խաղում մենք շատ վատ հանդես եկանք: Դա, իհարկե, սպասելի էր, քանի որ երբեք մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստները մարտ ամսին պատրաստ չեն լինում: Բոլորս էլ գիտենք՝ ինչ պատճառներով: Ինձ համար շատ ցավալի էր, որ որոշ

Դավիթ Շահնազարյան. «Եվրոպական ընտանիքը կդառնա եվրոատլանտյան ընտանիք»

Ըստ Շահնազարյանի` վտանգավոր կարգավիճակ է` լինել ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը` ինչպիսին Հայաստանն է

Ռուբեն Հայրապետյան. «Հավաքականի գլխավոր մարզչի ընտրության հարցում ՀՖՖ-ն աշխատել է հապճեպ որոշում չկայացնել»

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրատվամիջոցներին ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին, որի թեկնածությունը ֆեդերացիայի գործկոմը հաստատել էր ասուլիսից առաջ: Պարոն Հայրապետյանը շվեյցարացուն հանձնելով Հայաստանի ազգային հավաքականի խորհրդանշական մարզաշապիկը՝ ասաց. «Կարծիք կար, որ ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն ուշացնում է, որին ես համաձայն չեմ:

Ապամոնտաժվել է Ազատության հրապարակի կանաչապատ տարածքում կառուցվող սրճարանը

Մի քանի օր առաջ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը լուսանկար էր տարածել, որտեղ պատկերված էր, որ Ազատության հրապարակի հարակից կանաչ տարածքում կառուցվում է նոր սրճարան: Լուսանկարն ուներ հետեւյալ մակագրությունը. «Բարբարոսները սրճարանապատում են Ազատության հրապարակի վերջին կանաչ տարածքները»: Մեզ հետ զրույցում, դեռ չկառուցված սրճարանի պահակը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այն ոչ թե

Lenta.ru. Խոդորկովսկին Ղրիմը Ուկրաինայի կազմում թողնելու կոչ է արել

«ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին հայտնել է, որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում՝ ստանալով «հնարավորինս լայն ինքնավարություն»: Փոխանցում է «Լենտա.ռու» լրատվականը: Մարտի 10-ին Կիևի պոլիտեխնիկի ինստիտուտում տված դասախոսության ժամանակ Խոդորկովսկին կարծիք է հայտնել, որ Ղրիմը կարող է Ուկրաինայի կազմում լինել այնպես, ինչպես Շոտլանդիան Մեծ Բրիտանիայի. «Ղրիմը Ռուսաստանի համար ավելի շատ բեռ է,

Բոլոր դիմումներն սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն . ԿԸՀ

2014թ. մարտի 9-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Թվով 53 համայնքներից 40-ում կայացել են համայնքի ղեկավարի, իսկ 43-ում` ավագանու անդամի ընտրություններ: Քվեարկության նախնական արդյունքների համաձայն` 40 համայնքներում ընտրված համայնքի ղեկավարներից  8-ն անկուսակցական են, 3-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են,

Իրար մեջ «լեզու գտնելու» գինն են բարձրացնում ՎՊ-ի մասին որոշմամբ

«Վերահսկիչ պալատի մասին կառավարության որոշմամբ` համակարգը,  ռեժիմը վերադառնում է «բրեժնեւյան զաստոյի» տարիները: Այն ժամանակ էլ ասում էին` չկա թմրամոլություն, մարմնավաճառություն, բայց իրականում կային փակ տվյալներ կային, ամեն ինչ էլ կար, բոլոր արատներն էլ կային: Հիմա փորձ է արվում գավառական ձեւով վերադառանալ այդ պրակտիկային, ու սա միայն Վերահսկիչ պալատի պարագայում չէ` աշխատել փակ ռեժիմով, քիչ ինֆորմացիա

«Սուրիկ Խաչատրյանն իր տեղով կոռուպցիայի էտալոն է՝ նմուշ». Անահիտ Բախշյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրել էր Գորիսի միջադեպի իր տարբերակը: Որպես ապացույց, որ ինքը կամ իր որդին որեւէ սպանության հետ կապ չունեն, նա նշել էր, որ եթե ինքը սխալ լիներ՝ նախագահ Սերժ Սարգսյանը կպատժեր, քանի որ ՀՀ նախագահը իր մտերիմներին իրենց սխալների համար խիստ պատժում է: Այս առնչությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սերբիայի արտաքին գործերի նախարարին

Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սերբիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ հայ և սերբ բարեկամ ժողովուրդների պատմական ընդհանրություններին և ներկայիս մարտահրավերներին` մասնավորապես ընդգծելով երկու ժողովուրդների հոգևոր-մշակութային, նաև քաղաքական կյանքում Հայ Առաքելական ու Սերբ Ուղղափառ Եկեղեցիների ունեցած

Տրայան Հրիստեա . «Կանանց հետ պետք է խորհրդակցել»

Կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է Երևանում: Մարտի 10-ին ԵՄ կենտրոնում ցուցադրվեց «Վեց օր» ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությունից առաջ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան խոսեց հասարակության մեջ կանանց դերի մասին ասելով, որ կանայք շատ կարևոր դերակատարություն ունեն բոլոր ոլորտներում: «Կանայք այժմ մեծ դերակատարում ունեն առավել լայն ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, տնտեսություն և այլն: Գրեթե բոլոր

Հայաստանի վարչապետն ընդունել է Սերբիայի արտգործնախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:           Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդված է պատմական փաստերով, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնել այդ հարաբերությունները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, տնտեսական համագործակցության խորացումը և համապատասխանեցումը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այս

Փոփոխություններ Երևանի Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում ճանապարհային երթևեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով մինչև շինարարական աշխատանքների վերջնական ավարտը մարտի 11-ից ժամանակավոր շահագործվում է տարբեր հարթությունների վրա կառուցված տրանսպորտային հանգույցները և թունելը: Տրանսպորտային հանգույցը կահավորված է կողմնորոշման ճանապարհային նշաններով: Հանգույցից կարելի է օգտվել հետևյալ ուղղություններով երթևեկելու համար. 1. Ծիծեռնակաբերդի խճուղուց ուղիղ երթևեկությամբ դեպի Շինարարների և

Ո՞րն էր ՏԻՄ ընտրություններում ընդդիմության պասիվության պատճառը

Երեկ ՀՀ 53 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առանձնակի ուշադրության էր արժանի այն փաստը, որ ընդդիմադիր կուսակցությունները բավականին պասիվ էին մասնակցության առումով: Թեև գրանցվեցին որոշ բացառություններ, երբ որոշ համայնքներում ՀՀԿ-ական թեկնածուի նկատմամբ հաղթանակ տարան անկուսակցական, մեկ այլ դեպքում ՀՅԴ-ի թեկնածուները, բայց ընդդիմության պասիվության մասին էին խոսում մասնակցության ցուցանիշները: Մասնավորապես  համայնքի ղեկավարի թեկնածուներից 18-ը անկուսակցական

«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ապրել ընտանիքում». Արտեմ Ասատրյան. (Տեսանյութ)

Փետրվարի 10-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումներ. հնարավորություններ, մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով համաժողովը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ անցյալ տարի ազգային հանձնաժողովի նիստում ոլորտի խնդիրների քննարկումների հետեւանքով որոշվեց, որ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների համապարփակ վերլուծություններ պետք է իրականացվեն. «Մենք խնդիր ունեինք կոորդինացնելու մեր բոլորի գործողությունները,

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Թեւան Պողոսյան եւ Հովհաննես Մարգարյան

ԱԺ պատգամավորներ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանի եւ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի բանավեճը: Թեման՝ ի՞նչ պետք է նախատեսեն ձեռնարկվելիք սահմանադրական փոփոխությունները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Ոստիկանները միայն կարող են ուժ կիրառել եւ պաշտպանվել օրենքով»,- դժգոհում է ակտիվիստը

Մարտի 6-ին, Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի համար նույն օրը Երեւանում բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը առայժմ մտածում է` ինչպես արձագանքի ոստիկանների` իր բնորոշմամբ ապօրինի գործողություններին: «Ինչպես միշտ ոստիկանները պարզաբանում չեն տալիս, որովհետեւ իրավագիտակցություն էլ չունեն, որ տան: Իրենց ասում են` բերեք, իրենք տանում են»,-ոստիկանների գործողություններից դժգոհում է ակտիվիստը: Հիշեցնենք, որ Նախախորհրդարանի

Մարտի 9-ին տեղի ունեցած համայնքային ընտրությունների ամփոփում. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

2013 թ. մարտի 9-ին Լոռու, Տավուշի, Շիրակի և մի շարք այլ մարզերի համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում համագործակցելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքի Եվրոպա Միավորում ՀԿ-ի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ, դիտորդություն իրականացրեցին Լոռու մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Մարց, Տավուշի մարզի Հովք և Շիրակի մարզի

Հայրիկյան. «Իշխանափոխությունը փոքր հարց է, իսկ կառավարության փոփոխությունն ինձ համար մանրուք է»

«Ես անկոչ հյուր չեմ լինում: Ես ու Կարո Եղնուկյանը ոնց որ անցյալ տարի էր, որ հանդիպեցինք Ծառուկյանի հետ՝ «բացարձակ ժողովրդավարության» թեմայով: Մեր կանոնադրությունն այնպիսին է, որ մեզ պարտադրում է, որ եթե որեւէ մեկը հանդես է գալիս մարդու իրավունքների, ժողովրդավարության նախաձեռնությամբ, ապա մենք ուղղակի պարտավոր ենք համագործակցել: Ես կամ  որեւէ ԱԻՄ-ական խուսանավել դրանից չի կարող, անկախ

Մաքսային միության անդամակցությունն ու ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարը համատեղելի՞ են

«Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպությունը հրապարակել է «ԵՄ-Հայաստան. ապագայի զարգացումներ և հեռանկարներ» թեմայով զեկույցը: Ինչպես նշված է փաստաթղթում, այս զեկույցի նպատակն է կառուցողական բանավեճ կառուցել ԵՄ-Հայաստան հարաբերությունների առումով: Փաստաթղթում շեշտադրում է կատարվում այն հանգամանքի վրա, որ Հայաստանը թեև վերջին չորս տարիներին հարաբերություններ է զարգացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման առումով, սակայն միևնույն ժամանակ հայտարարել է Մաքսային

«Հայէլցանցերի» վաճառքը երեւակայության ժանրից է»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Գազպրոմ» ընկերությանը հնարավոր վաճառքի մասին լուրը Aravot.am-ի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից չհաստատեցին` ասելով, որ նման տեղեկություն չունեն: Yerkir.am-ին տեղեկություն էր հասել, որ «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ, վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը Հայաստան էր ժամանել հենց «Հայէլցանցերը» գնելու նպատակով: «Այդ ամենը երեւակայության ժանրից է, նման բան չկա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասացին «Հայաստանի էլեկտրական

Տոնական պայմաններով բանկային ծառայությունների ծաղկեփունջ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՑ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ս.թ. մարտի 7-ին պատրաստել էր անակնկալ կանանց և աղջիկների համար… Բանկում տիրում էր գարնանային տոնական բարձր տրամադրություն… Ծաղիկներ, մեղմ երաժշտություն և հյուրընկալ ժպիտներով աշխատակիցներ: Բանկի Գլխամասային գրասենյակում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ծաղիկներով շնորհավորեցին մնջախաղացները, ովքեր հաճելիորեն զարմացրեցին բոլորին: Միջոցառման ընթացքում մեկամսյա գարնանային տոների առթիվ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ իր հաճախորդներին ներկայացրեց տոնական պայմաններով բանկային ծառայությունների ծաղկեփունջը. նվեր Lady վճարային

Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանը զայրացել է, որ Արտակ Բուդաղյանին ողջ են թողել

«Ավոն հարբած չի եղել, նա օղի չի խմում, շատ-շատ թող մի բաժակ գինի խմած լիներ, բայց նախ չէր խմել, հարբած էլ չի եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում վստահեցնում է Բուդաղյանների հորաքույր Անժելա Բուդաղյանը` հերքելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պնդումները, թե Ավետիքի «հարբածության աստիճանը այնքան շատ էր, որ իրեն ճիշտ չկարողացավ դրսեւորել, ես էլ իրեն իջեցրի

Վարդան Այվազյան. «Աղվան Հովսեփյանին ես ճանաչում եմ, որպես պարկեշտ և օրինապաշտ մարդ»

Ասեմ` շատ շփվել եմ, ոչ թե պաշտոնի, այլ ծառ տնկելու, բնության հետ կապված: Իսկ որպես դատախազ շատ լավն է…

Հարավկովկասյան միության ստեղծումը ընդունվեց քվեարկությամբ

Միություն կայացման գործում մեծ խոչընդոտներ կան

Ուսումնական տագնապ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն մարտի 10-ին` վաղ առավոտյան, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հայտարարվել է ուսումնական տագնապ, որի շրջանակում պաշտպանության նախարարության և ԶՈՒ գլխավոր շտաբի կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները պլանով նախատեսված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել

«Ծառուկյանի անունն օգտագործելով` Տեր-Պետրոսյանը զգուշացրեց` չհայտնվել ուկրաինական զարգացումների մեջ». հոգեբան

Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը, վերլուծելով մարտի 1-ի հանրահավաքում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն միտքը, թե ինչով է պակաս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Բիձինա Իվանիշվիլիից , ասաց. «Ուկրանիայում ծավալված դեպքերը միջօլիգարխիկ փոխհարաբերությունների հետևանք են, դա ակնհայտ էր հենց սկզբից և ակնհայտ է հիմա արդեն, ակնառու դրսևորում ունեցավ դա` արյունահեղությամբ և

Դավիթ Շահնազարյան. «Ղրիմի եւ Արցախի միջեւ համեմատությունը սադրանք է Հայաստանի եւ Արցախի նկատմամբ»

Այն, ինչ տեղի է ունեցել Ղրիմում` ըստ միջազգային իրավունքի` ունի մեկ գնահատական` դա ագրեսիա է եւ օկուպացիա:

Գորիսի քննչական բաժնում Գորիսի քաղաքապետի «Գորեր» ՍՊԸ-ից դեռ նորություն չունեն

«Գործն այս պահին մեզ մոտ չէ, արդեն նշանակված են փորձաքննություններ, մասնագիտական ստուգումներ, իսկ դրանց եզրակացությունները ստանալուց հետո միայն վերջնական կլուծվի գործի ընթացքը: Այս պահին ոչ մի նորություն չունենք, որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քննչական բաժանմունքի պետ Գոռ Մանուչարյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ի՞նչ փուլում է Aravot.am-ի`«Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում

Ուկրաինայի իշխանություններին բանակցությունների սեղանի շուրջ են հրավիրում

Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են քննարկել տարածաշրջանների ինքնավարության ընդլայնումը, հայտարարել է հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան. հաղորդում է՝ ИНТЕРФАКС-ը: «Մենք կարծում ենք, առանց այդ էլ նրանք բավականաչափ ինքնավարություն ունեն, բայց եթե ցանկանում են մեծացնել իրենց իրավունքների ու լիազորությունների շրջանակը, ապա պատրաստ ենք նրանց այդպիսի հնարավորություն տալ: Միակ բանը, որ անհրաժեշտ է մեզ, դա բանակցությունների սեղանի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031