Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանն իր տեղով կոռուպցիայի էտալոն է՝ նմուշ». Անահիտ Բախշյան

Մարտ 10,2014 19:23

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում ներկայացրել էր Գորիսի միջադեպի իր տարբերակը: Որպես ապացույց, որ ինքը կամ իր որդին որեւէ սպանության հետ կապ չունեն, նա նշել էր, որ եթե ինքը սխալ լիներ՝ նախագահ Սերժ Սարգսյանը կպատժեր, քանի որ ՀՀ նախագահը իր մտերիմներին իրենց սխալների համար խիստ պատժում է:

Այս առնչությամբ Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց՝ դուք հիշո՞ւմ եք մի դեպք, որ ՀՀ նախագահի մտերիմն իր սխալի համար խիստ պատժվի: Տիկին Բախշյանը պատասխանեց. «Ոչ, ես նման դեպք չգիտեմ: Չգիտեմ, թե իրենց պատերի ներսում ինչ է ասում իրենց նախագահը, բայց ճիշտ հակառակ համոզմանն եմ եկել այս ամբողջ տարիների ընթացքում: Եթե իր  շրջապատից է մարդը, մասնավորապես՝ Խաչատրյան Սուրենը, որը որոշակի ծառայություններ է մատուցել, այդ ծառայությունների դիմաց  ինքը, ընդհակառակը, նախագահի լռելյայն հովանավորության տակ է: Գլխավոր դատախազն առաջին օրվանից ամեն ինչ արեց, որպեսզի կոծկվի այդ հանցագործությունը եւ ի վերջո ազատվեց տղան, թիկնապահը, ովքեր ըստ Բուդաղյանների փաստաբանի, միանշանակ հանցանք են գործել: Ես դատավոր չեմ, բայց ես քաղաքացի եմ, ով ակնդետ հետեւում է այդ ամեն ինչին եւ ուզում է հասկանալ՝ մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր պիտի անպատժելիությունը ջարդի մեր պետության ողնաշարը»:

Սուրիկ Խաչատրյանը լրագրողներին մեղադրել էր, որ չարացած են, չարությամբ են լցված, իսկ «Բելաջիո» ռեստորանի դիմաց կառուցվող նրա առանձնատան հետ կապված հարցից էլ նեղսրտել էր, թե այնտեղ նորմալ տուն է կառուցվում, եթե Խաչատրյան Սուրիկն է սարքում, ուրեմն անթույլատրելի՞ է:

Տիկին Բախշյանը Սուրիկ Խաչատրյանին հակադարձեց. «Միայն  իր  առանձնատունը չենք նկատում, շատերինն ենք նկատում: Բայց եթե իր մասին ենք  խոսում, ի՛ր հարստությանն ենք անդրադառնում: Որովհետեւ թե ինքը ինչպես է կուտակել, ինչ է աշխատել, որ այդպիսի հարստության տեր է դարձել՝ հարց է: Չարություն, այո՛, հասարակությունն անչափ չարացած է իր նկատմամբ եւ իր վրա, որովհետեւ ինքն այդ ամեն ինչը ձեռք է բերել թե՛ մարդկանց  կյանքի վրա ձեռք բարձրացնելու գնով, թե՛ գողանալով, հափշտակելով, յուրացնելով: Ինքը իր տեղով կոռուպցիայի էտալոն է՝ նմուշ: Եվ ինքը միակը չի, այդ մեկը ճիշտ է ասում: Բայց, քանի որ իր հետ էին զրուցում լրագրողները, իրեն էին մատնացույց անում: Ինքը, այո, մեր երկրի կոռուպցիայի էտալոններից մեկն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Զարմանալի չթվա, եթե ասեմ, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ է Լիսկայի հովանավորյալ
    կադրերից և ճիշտ նույն քաղաքականությունն է իրականացնում Մայր բուհում……

  2. David says:

    Ֆաշիզմը պատժում է հակաֆաշիզմին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31