Օրվա լրահոսը
Հարուցվել է քրեական գործ` սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելու դեպքի առթիվ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 340-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելու դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման մարզային բաժանմունքի պետ
Ուկրաինայի բաց դասը. «Ազգ»
Ուկրաինական զարգացումներին մեր եվրոպասերների եւ ռուսասերների հուզախռով արձագանքը, հատկապես սոցիալական ցանցերում իրար ոչնչացնող մոտեցումները, զարմանալի են: Շատ քիչ տեսակետների ենք հանդիպում, որոնք փորձում են վերլուծել- առանձնացել այդ զարգացումների դրական եւ բացասական հետեւանքները Հայաստանի համար, թեեւ այդպիսիք պատահում են:Մարդիկ երկար տարիներ սովորել եւ ենթարկվել են կուսակցական`շահամետ քարոզչության էքսպանսիային, եւ չեն կարողանում ազատագրվել դրանից ազատ մտածելուն: Իսկ
Տղուս խփել ա ու ասել, որ աշխատածիդ 50%-ն ինձ պիտի տաս. Բուդաղյաններին բարկացրել է նախկին մարզպետի հարցազրույցը. NEWS.am
Սուրիկ Խաչատրյանը թող իրան նայի, իրա երեխեքը, որ էդքան հանցագործություն են անում, իրա ախպերները նարկաման ու խուժան են, հանրապետության ամբողջ նարկոբիզնեսն իրանց ձեռքին ա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տված հարցազրույցին, որում վերջինս տեւական դադարից հետո ներկայացրել է անցած տարվա
ԶԼՄ-ներին կստիպեն հրաժարվել ստատուսներ տարածելուց. «Հրապարակ»
Միանգամից ասեմ, որ համակարգչի ետեւում թաքնված, անանուն հայհոյանքներ ու սպառնալիքներ շաղ տվող «ֆեյքն» ամենաստոր երեւույթն է: Նրա համար բարոյականության ոչ մի չափանիշ չկա, եւ նրա դեմ պայքարելն էլ նորմալ մարդու արժանապատվությունից ցածր է: Բայց այն օրինագիծը, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ որոշել են անցկացնել, ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Անտեղյակների համար նշեմ, որ
Մարտի 8-ին կանանց եւ աղջիկների համար «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի հատուկ սակագնով
Կանանց միջազգային տոնի կապակցությամբ «ՏաԹեւեր» ճոպանուղին հատուկ սակագին է սահմանել կանանց եւ աղջիկների համար: Մարտի 8-ին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ճոպանուղու տոմսերը ձեռք բերել 50 տոկոս զեղչով. մեկ ուղղությամբ տոմսի արժեքը կկազմի 1500 դրամ, իսկ երկկողմանի երթեւեկության համար ՝ 2000 դրամ: Մարտի 8-ին մոտակա բնակավայրերի կանանց եւ աղջիկների համար ճոպանուղին կգործի անվճար: «ՏաԹեւեր»
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Սերժ Սարգսյանը Դուբլինում մասնակցել է ԵԺԿ լիագումար նստաշրջանին
Աշխատանքային այցով Իռլանդիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ գագաթնաժողովում Մեծարգո Նախագա՛հ Դոլ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Նախ և առաջ միանում եմ Իռլանդիայի վարչապետ Էնդա Քենիի և Իռլանդական Ֆիննա Գաել կուսակցության հասցեին հնչած երախտագիտության խոսքերին` գագաթնաժողովի
Առնվազն ինը հայաստանցիներ պայքարում են մեդալների համար
«Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 15-րդ անհատական առաջնության 4-րդ տուրը: Հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարի դերն ստանձնել է ռուսաստանցի գրոսմայստեր Եվգենի Նայերը: Հինգ շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցել են 3,5 միավոր: Նրանց 3,0 միավորով հաջորդում են միանգամից 47 շախմատիստներ, որոնց մեջ են հայաստանցիներ, գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը,
«Խաչաղբյուր-2»-ի շինարարության նախագծում փոփոխություններ պիտի կատարվեն
Կառուցապատումը 10 ամիս ընթանում է
«Իշխանության խնդիրն է ԶԼՄ-ների գործունեության ազատության և անկախության ապահովումը»
Սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի հայտնաբերման սուրբ գործը ԱԺ մի խումբ պատգամավորներ որոշել են դնել հայաստանյան ԶԼՄ-ների ուսերին: Ինչու են ԶԼՄ-ները վերցնում սոցիալական ցանցերի գրառումները և տարածում՝ լրագրային ճաշակի կամ լրագրային չափանիշների խնդիր է, և միայն ներլրագրային քննարկման առարկա կարող է լինել, սակայն ոչ երբեք՝ օրենքի: Սոցիալական ցանցերում պատժելի կարող է լինել միայն պոռնոգրաֆիայի, ռասիզմի քարոզը
ՀՆԱ-ն զարգացվածության ցուցանիշ չէ. Փորձագետ
«Ամենացավոտ խնդիրը, ըստ մեզ բնապահպանական պատվերի՝ սուբյեկտի լղոզվածությունն է Հայաստանում, այսինքն՝ հստակ չէ մեր հասարակության մեջ արդյո՞ք կա սուբյեկտ, որը պահանջատեր է, եթե կա, ո՞րն է այն սաղմը, որի վրա պետք է ներդրում արվի, որպեսզի այդ սուբյեկտը ձեւավորվի»- այսօր՝ մարտի 6-ին՝ կլոր-սեղան քննարկման ընթացքում, հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը։ Քննարկման թեման էր «Բնապահպանական քաղաքականության նպատակները,
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
Կանանց միջազգային օրվան ընդառաջ մենք ընդգծում ենք կանանց և աղջիկների համար իրավունքների ու հնարավորությունների հավասարության հասնելու կարևորությունը ոչ սոսկ այն պատճառով, որ դա արդարության և մարդու հիմնարար իրավունքների հարց է, այլ, քանի որ դրանից է կախված առաջընթացը բազմաթիվ այլ ոլորտներում: Գենդերային հավասարության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներում տնտեսական աճն ավելի մեծ է: Ավելի մեծ հաջողություն
Կապանում անցած մեկ շաբաթվա ընթացքում սուր շնչական վարակով առաջնակի դիմած բնակիչների թիվը հասել է 204-ի
Կապանում վերջին մեկ ամսվա ընթացքում երեխաների շրջանում նկատվում են վերին շնչուղիների վարակի հիվանդացության աճի դեպքեր: Այս մասին փաստում է Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը: Ծնողներն երեխաներին բժիշկների մոտ են բերում տարբեր վիրուսային վարակներով, մի շարք դեպքերում նաեւ բարդացած վիճակում՝ թոքաբորբով, անզուսպ փսխումներով, բարձր ջերմությամբ, ջրազրկման երեւույթներով եւ այլն: Կապանի բժշկական կենտրոնի մանկական
Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների ձեռք բերած ատեստատների, դիպլոմների ու բարձրագույն կրթության մասին
Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը պնդում է, որ ոչ միայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա կնոջ ատեստատները, դիպլոմներն ու կոչումներն են կեղծ, այլեւ՝ երկու որդիների: «Երեք տարի առաջ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարկադրել է Կապան քաղաքի թիվ երեք ավագ դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանին, որ նա հանցավոր ճանապարհով Կապանում մի օր չապրած,
Նախախորհրդարանի անդամին և աջակիցներին ազատ են արձակել
Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին և Հովհաննես Ղազարյանին քիչ առաջ ազատ են արձակել ոստիկանության Աշտարակի բաժնից: Հիշեցնենք, որ նրանց Լենինգրադյան փողոցից բռնությամբ բերման էին ենթարկել քաղաքացիական հագուստով մի խումբ ոստիկաններ` Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում այդ տարածքի գյուղացիներին աջակցելու համար: Նախախորհրդարան
ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է մահացած զինվորների մայրերի հետ
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերի հանդիպումը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ քիչ առաջ ավարտվեց: Դատախազը ծնողներին առանձին- առանձին է ընդունել, լսել է նրանց բողոքը եւ մանրամասն ծանոթացել քրեական գործերի ընթացքին: «Այս հանդիպումից նոր բան չստացանք, նույն հին քննարկումներն էին, որոնք պարոն Կոստանյանն անցկացնում էր մեզ հետ զինվորական դատախազ աշխատելու ժամանակ: Ոչ մի նոր
Դատարանը դեռ չի կարող լսել Անիի նախկին ոստիկանապետի վիրավորված որդու հայցը Վարդան Ղուկասյանի դեմ
Ինչպես հայտնի է, իրեն վիրավորելու համար Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը դատի է տվել Վարդան Կոլյայի Ղուկասյանին ու նրա գրասենյակին, երրորդ անձ «Պանորամա ԷՅ ԷՄ», «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերություններին և Անժելա Թովմասյանին: Անիի նախկին ոստիկանապետի որդին պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, քանի որ, ըստ
ԱԳ նախարարը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Նախագահին
Աշխատանքային այցով Ժնևում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 6-ին հանդիպեց Շվեյցարայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ։ Հայաստանի արտգործնախարարը Դիդյե Բուրկհալտերին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և գրավոր ուղերձը։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ և քննարկեցին հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը առնչվող
200 միլիոն եվրո՝ Լիոնել Մեսսիի համար
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է Լիոնել Մեսսիին գնելու առաջարկ անել «Բարսելոնին»: Անգլիական ակումբի սեփականատերը պատրաստ է արգենտինացու տրանսֆերի համար վճարել 200 միլիոն եվրո, տեղեկացնում է «El Confidential»-ը: Անձամբ ֆուտբոլիստին «Մանչեսթեր Սիթին» կառաջարկի 25 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ dailymail-ի
Интерфакс. Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու հարցը չի քննարկում. վարչապետ
Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ իրենք չեն քննարկում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո, որը տեղի ունեցել մարտի 6-ին Բրյուսելում, պատասխանելով լրագրողների հարցին, Յացենյուկն ասել է. «Դա (անդամակցությունը) մեր տեսադաշտում չէ»: Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
ՀՀ գլխավոր դատախազը ընդունեց մահացած զինծառայողների ծնողներին
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2014 թվականի մարտի 6-ին ընդունեց զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողներ Ա. Ղազարյանի, Ա. Ավետիսյանի, Տ. Օհանջանյանի և Վ. Մուրադյանի ծնողներին, ինչպես խոստացել էր 27.02.2014թ. կառավարության նիստից հետո նրանց հետ հանդիպման ժամանակ: Մոտ հինգ ժամ տևած հանդիպման ընթացքում, մանրամասն քննարկվել են զինծառայողների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական և
Թե ինչու էր Բուդաղյանը փորձում Սուրեն Խաչատրյանի ընտանիքից վրեժխնդիր լինել. Shamshyan.com. (Տեսանյութ)
«Ավետիք Բուդաղյանը Գորիսի քաղաքապետի ընտրություններում երկու անգամ թեկնածություն է դրել, բայց երկու անգամ էլ ես ուրիշի եմ պաշտպանել: Վերջում հասկացա, որ իր մեջ կուտակված թշնամանք կար, որ անպայմանորեն ուզում էր ինչ-որ բանով պատասխանել: Բայց նա դրա համար այդ քայլին չպետք է գնար»,-այս մասին 4 լրատվամիջոցների, այդ թվում՝ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ
Հովիկ Աբրահամյանը՝ ֆերմերին. «Հլը մի քիչ մոտիկ արի, ասեմ». (Տեսանյութ) «Ա1+»
Գյուղատնտեսական հարցերով խորհրդարանական լսումներն այսօր վերածվեցին փոխադարձ կշտամբանքների: Լսումներին ներկա էին նաեւ Արարատի եւ Արմավիրի մարզերի ֆերմերները, որոնք դժգոհ էին նախորդ տարիներին Գյուղատնտեսության նախարարության բաժանած էլիտար ցորենի սերմնացուից. Լսումներին ներկա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզաբանումներ պահանջեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից. Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ ցանքի ժամկետներն են խախտված, իհարկե դրան նպաստել են նաեւ
Հայկ Ալումյանը` Սուրիկ Խաչատրյանի երեւակայության թռիչքի մասին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը shsmshyan.com-ի հետ զրույցում ժխտում է, որ հունիսի մեկին Գորիսի իր առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ տան վերեւի հատվածից կրակոց է եղել: «Դա փաստաբանի երեւակայությունն է… Փորձագետների եզրակացությամբ Ավետիքին կպած չորս փամփուշտը նույն զենքից է: Խնդրում եմ՝ ճիշտ հասկանաք. ո՞նց կարող էր այդ նույն զենքը եւ ներքեւից, եւ վերեւից կրակեր:
Պուտինը խոսել է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության մասին. «Ազատություն» ռ/կ
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի երեկ տեղի ունեցած նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրասիական ինտեգրացիոն գործընթացը գրավում է ԱՊՀ-ի իրենց գործընկերներին: Պուտինն ընդգծել է, որ հայկական կողմի հետ ընդունվել և հաջողությամբ իրականացվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի նորմերին ու պահանջներին ադապտացվելու միջոցառումների ծրագիրը: «Ուստի հնարավոր ենք համարում ձեռնամուխ լինել ապագա Եվրասիական
Ոստիկանները Լենինգրադյան փողոցում բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամին և աջակիցներին. (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` մարտի 6-ին, Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ համազգեստավոր և ծպտյալ ոստիկանները փորձել են բռնության գործադրմամբ ապօրինի կերպով բերման ենթարկել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին Տարոն Սարգսյանին և Տաթև Մայիլյանին: Այդ պահին ակցիայի մասնակից գյուղացիները կանխել են ոստիկանների ապօրինի գործողությունները և թույլ
Երկաթուղու աշխատակիցները կարող են մնալ առանց տանիքի. «Ա1+»
Ցանկացած պահի «Հարավկովկասյան երկաթուղու» նախկին ու ներկա աշխատակիցները կարող են մնալ առանց տանիքի։ Կառավարության որոշմամբ՝ նրանք մինչեւ ապրիլ պետք է լքեն «Դեպո»-ի տարածքում գտնվող հանրակացարանը, որտեղ նրանք բնակվում են խորհրդային տարիներից։ Բնակիչները դեմ չեն ստանալ նոր բնակարաններ։ Բայց առաջարկվող հանրակացարանային սենյակները տեսնելով՝ հասկացել են՝ վատից վատն էլ կա։ Բացի կոմունալ վատ պայմաններից, նոր կացարանները նաեւ
Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը. «Ազատություն» ռ/կ
Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, AFP-ի փոխանցմամբ այսօր Բրյուսելում հայտարարել է վարչապետ Արսենի Յացենյուկը։ Յացենյուկը Բրյուսելում մասնակցում է ուկրաինական ճգնաժամին նվիրված Եվրամիության առաջնորդների արտակարգ հավաքին։ «Ազատություն» ռ/կ

















































