Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի բաց դասը. «Ազգ»

Մարտ 07,2014 10:36

Ուկրաինական զարգացումներին մեր եվրոպասերների եւ ռուսասերների հուզախռով արձագանքը, հատկապես սոցիալական ցանցերում իրար ոչնչացնող մոտեցումները, զարմանալի են: Շատ քիչ տեսակետների ենք հանդիպում, որոնք փորձում են վերլուծել- առանձնացել այդ զարգացումների դրական եւ բացասական հետեւանքները Հայաստանի համար, թեեւ այդպիսիք պատահում են:Մարդիկ երկար տարիներ սովորել եւ ենթարկվել են կուսակցական`շահամետ քարոզչության էքսպանսիային, եւ չեն կարողանում ազատագրվել դրանից ազատ մտածելուն: Իսկ ազատ մտածողներ Հայաստանին հիմա պետք են առավել, քան երբեւէ: Մեզ համար արժեքավոր պետք է լինեն այն տեսակետները, որոնք ոչ եվրոպական, եւ ոչ ռուսական ուղեղլվացումը կսղղացնեն, այլ Հայաստանի` ուրիշների ձեռքին մանրադրամ չդառնալու ուղիները կփնտրեն:

Պետք չէ ուրախանալ Ղրումում սկսվող գործընթացներից` թե Ղրիմի անկախացումը նախադեպ կլինի Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւս ճանաչելի դարձնելու տեսակետից: Կամ, հակառակն, ուրախանալ Ղրիմում պատերազմական տրամադրված Ռուսաստանի քայլերից, քանի որ Ռուսաստանի ձեռքերը պատերազմով կապվելու դեպքում արձակվում են Ադրբեջանի ձեռքերը: Կամ էլ հենց ուղիղ իմաստով Ադրբեջանը կարող է օրինակ վերցնել Ռուսաստանից: Բացի այդ` Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բա որ մեզ հիշեցնե՞ն ՀԱՊԿ կազմում ռազմական գործողությունների մասնակցության անհրաժեշտության մասին, իսկ Թուրքիան, մեր ոխերիմ հարեւանը` մեկ-երկուս, Դավութօղլուի բերանով հայտարարում է Ղրիմում ունեցած շահերի մասին: Ու թե մի հայ զինվոր հայտնվի այնտեղ ՀԱՊԿ ուժերի կազմում, Թուրքիան դա չի՞ շահարկելու, կամ գուցե ռուսները պատերազմական գործողությունների ժամանակ օգտվելու են Գյումրիի իր ռազմակայանի՞ց… Թուրքիան ու Ադրբեջանը միշտ որս փախցնող շակալների նման կանգնած են` բոլոր այս կարգի էքստրեմալ իրավիճակների համար, մեր մշտական հոգս որպես: Ու ոչ էլ պետք է Ուկրաինայում տեղի ունեցածից շատ ոգեւորվել` այնտեղ անգամ ընդդիմության տարբեր լիդերների շահերն են բախվում այս պահին, տնտեսությունն է քանդվում, դատարկ բյուջեն այդ երկիրը երկար ժամանակով կախվածության մեջ է դնում. առայժմ` Եվրոպայից եւ ԱՄՆ-ից, իսկ եթե Ռուսաստանը հանկարծ ու մի հրաշքով (ինչը խիստ կասկածելի է) դեպքերի ընթացքն իր օգտին շուռ տա` Ռուսաստանից: Ու Աստված գիտե` այդ երկիրը քանի տարի հետո կհասնի հանրահավաքներից առաջվա ստարտային վիճակին, որքան էլ որ ժողովուրդը զզվել էր Յանուկովիչի եւ նրա մերձավոր շրջապատի կոռուպցիայից եւ շփացած բարքերից, եւ իսկապես էլ, անկախ կազմակերպիչների շահերից, ոտքի էր ելել իր իրավունքների ու երկրի ապագայի համար: Այս իմաստով` ե՛ւ մեր ընդդիմադիր, ե՛ւ իշխանական լիդերները սովորելու, հետեւություններ անելու բան ունեն ուկրաինական զարգացումներից. առաջինները չկրկնելու համար ուկրաինական հեղափոխության կիքսերը, երկրորդները` հասկանալու, որ բոլոր դեպքերում արհամարհված ու ոտքի տակ ճզմված ժողովուրդն ինքնասիրություն ունի ու մի օր կարող է ամեն ինչ ոտնատակ անել: Ի դժբախտություն իրեն ու երկրի, եւ միշտ լավ կյանքի հույսով…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31