Օրվա լրահոսը
ՀՀ ոստիկանապետի արձագանքը ծիծաղեցրել է ՀԱԿ-ին
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ծիծաղելի համարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արձագանքը ilur.am-ի լրագրողի վրա հարձակման դեպքի առիթով: «Ռեժիմը լավ գիտի, ով է իր գերեզմանափորը: Դա լինելու է ՀԱԿ-ը: Իրենց համար միակ վտանգը այս դիմադրության շարժումն է, որը պահպանել է պետական կառավարման վերաբերյալ դեմոկրատական պատկերացումները եւ պատրաստվում է կիրառել Հայաստանում իշխանության գալուց հետո: Կատաղի կդիմադրեն դրա
Դավիթ Ամալյան. «Իշխանություն-ընդդիմությունը՝ իր զիբիլներով, աչքիդ փոշիանում է, երբ տեսնում ես՝ էստեղ երեխա կա» (Տեսանյութ)
«Առաջինը, ինչ զգում եմ, երբ այստեղ ոտք եմ դնում, ամոթն է»,- ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում մեզ հետ զրույցն այսպես սկսեց երգիչ Դավիթ Ամալյանը: Նա ապրիլի 27-ին այստեղ էր Թաթուլ Կրպեյանի ծննդյան առիթով Արցախի ազատագրված տարածքում կազմակերպված միջոցառման շրջանակներում: «Կարեկցանքի, աջակցության, մարտականության զգացումս է արթնանում: Ամոթ եմ զգում, որ ես այստեղ չեմ: Անկեղծ ասած նախանձում
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը Անկարայում կքննարկի Ղարաբաղի հարցը
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը վաղը կայցելի Անկարա: Ինչպես փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունը, այցի շրջանակներում Ազիմովը բանակցություններ կանցկացնի Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական, դեսպան Ֆաթիհ Ջեյլանի հետ: Կքննարկվեն երկկողմ հարաբերություններին, ղարաբաղյան կարգավորման գործընթացին վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: «Ազատություն» ռադիոկայան
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դեռևս վարույթ չի ընդունել դիմումն ընդդեմ պատգամավոր Նաիրա Կարապետյանի
Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը դեռևս վարույթ չի ընդունել Երևանի Մոսկվայի տան տնօրենի դիմումը: «Որոշակի խնդիրներ կան՝ դիմումին ներկայացվող ձևական պահանջների հետ կապված, ինչի մասին դիմումի հեղինակը կտեղեկացվի, կշտկի, որից հետո հանձնաժողովը կորոշի ընթացքը»,-լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը: Ըստ մամուլում հայտնված տեղեկատվության՝ դիմումատուն բողոքել է ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի, ով իր
Աշխարհը նշում է պարի միջազգային օրը (Տեսանյութ)
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում այսօր նշում էին Պարի միջազգային օրը և տեղի ունեցավ Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: 20-րդ դարասկզբին կատարվեց հայկական հնագույն պարերի և պարեղանակների հավաքագրումն ու գրառումը: Եվ այն հսկայածավալ պատմագիտական և մշակութաբանական աշխատանքը, որն իրականացրեց ազգագրագետ, բանահավաք, հայ պարարվեստի մեծ
1-2 ամսվա աշխատավարձը կտան, «Նաիրիտ»-ի հարցն էլ կլուծե՞ն (Տեսանյութ)
«Նաիրիտը» մոտ 12 ամսվա աշխատավարձ է պարտք իր աշխատողներին
410.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:
Շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի մայիսի 1-ից գործարկվելու է Երևան քաղաքի Սարալանջի փողոցում (Սարի թաղ թաղամաս) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը: Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և Երևան քաղաքի վարչությունում գործում են «Թեժ գիծ» ծառայություններ
Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ»` 010-53-32-73 հեռախոսահամարով: Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Թեժ գիծ» է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Հեռախոսահամարները՝ 010-58-02-02, 010-56-50-62: ՀՀ ոստիկանություն
Hürriyet. Ստամբուլում կբացվի Դադիլյան եղբայրների լուսանկարների ցուցահանդես
Դադիլյան եղբայրների լուսանկարները, որոնք արտացոլում են 19-րդ դարի Անատոլիայի սոցիալական կյանքը, ԱՄՆ-ից Թուրքիա են բերվել նրանց թոռների՝ Արմեն Մարսուբյանի և Ցոլակ Դադիլյանի շնորհիվ: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Թոռներն իրենց արխիվում կարողացել են պահպանել մոտ 800 նկար: Դադիլյան (կարող է լինել և Դադլյան) եղբայրները մեծ ներդրում ունեն աշխարհի տարբեր նշանավոր արխիվներում: Հունիսի 8-ին Ստամբուլում կբացվի «Հայ
Մահափորձ Սիրիայի վարչապետի նկատմամբ
Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքիի ավտոշարասյունը այսօր հարձակման է ենթարկվել մայրաքաղաք Դամասկոսում, վարչապետը փրկվել է, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով Սիրիական պետական հեռուստատեսության հաղորդումը: Պայթյունի հետեւանքով, որի թիրախը վարչապետին տեղափոխող եւ ուղեկցող ավտոմեքենաներն էին, վիրավորվել է ալ-Հալքիի թիկնապահներից մեկը, մեկ այլ թիկնապահ եւ վարչապետի վարորդը լուրջ վնասվածքներ են ստացել, հաղորդել է «Մարդու իրավունքների սիրիական դիտարան»
Գագիկ Մինասյան. «Մյուս քաղաքական ուժերը իրենց ծրագրերը ներկայացնելու փոխարեն քննադատում են ՀՀԿ-ին»
«ԲՀԿ-ի գործունեությունը ընդդիմադիր դաշտում էապես նվազեցնելու է մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերի ձայները»:
Առեղծվածային «Միշան» վերջապես խոսեց
Նա պնդում է, որ ոչ մի կապ չունի Բոստոնի ահաբեկչության հետ։ Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունն իրականացրած Ցարնաեւ եղբայրների խճճված պատմության ամենամութ դրվագներից մեկը ոմն «Միշան» է, ում Տամերլանի եւ Ջոխարի հորեղբայրը` Ռուսլան Ցարնին բնութագրել է որպես դավանափոխ հայի, ով իբր «լվացել է» Տամերլան Ցարնաեւի ուղեղը եւ դրդել հանցագործության։ Արեւմտյան, ռուսական եւ, իհարկե, ադրբեջանական մամուլն անմիջապես տարածել են այդ
ՀԱԿ-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին
ՀԱԿ-ը այսօր գլխավոր դատախազություն է դիմել՝ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու պահանջով: «Ի դեմս Տարոն Մարգարյանի՝ գործ ունենք ավազակապետական կարկառուն մի ներկայացուցչի հետ, որը վերջին տարիներին զբաղված է եղել ժողովրդին թալանելով: Մենք մեղադրում ենք Տարոն Մարգարյանին ժողովրդին թալանելու, փողերի լվացման մեջ եւ մեր մեղադրանքը հիմնավորել ենք լրջագույն փաստերով»,- այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակում
Լրագրողը՝ ՀՀ ոստիկանապետին. «Տղամարդու խոսք ես տվել, գեներա՛լ Գասպարյան, խոսքիդ տեր կանգնի՛»
Բայց այս վերջին կրակոցները, որը իմ տանը շատ մոտ է հնչել, իմ աշխատանքի գնալ-գալու ճանապարհին է, ապացուցեցին, որ Գյումրիում մթնոլորտը չի լիցքաթափվել:
Կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 30-ին ժամը 10.00 – 22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի Հանրապետական հիվանդանոցի, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, Մելքումով փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
ՄԱԿ-ն իր գործընկերների հետ ԵՊՀ-ում նշեց ՄԱԿ-ում անգլերեն լեզվի օրը
Ուսանողները, դասախոսները, պաշտոնական անձինք, ու լրագրողներն այսօր ավելին իմացան ՄԱԿ-ում անգլերեն լեզվի կարևոր դերի մասին «ՄԱԿ-ում Անգլերեն լեզվի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ: Միջոցառման նպատակն է նպաստել ՄԱԿ-ում մշակութային ու լեզվական բազմազանությանը, ինչպես նաև բարձրացնել երիտասարդների իրազեկությունը ՄԱԿ-ի պաշտոնական լեզուների կարևոր դերի վերաբերյալ: Որոշ հաշվարկներով ավելի քան 500 միլիոն մարդ աշխարհում անգլերեն լեզվի բնիկ կրողներ են:
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ վնասված հաղորդուղիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ընկերություններին հանձնարարվել է կարճ ժամկետներում վերականգնել նշված աշխատանքների ժամանակ վնասված ասֆալտբետոնե ծածկույթն ու տարածքները բերել բարեկարգ տեսքի: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ կանանց անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում շարունակվում է նախապես հերթագրված կանանց տրամադրվող բուժօգնությունը: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում շինարարական
Օլիգարխը ներողություն չխնդրեց
Այսօր Երևանի Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Ժողովուրդ» օրաթերթի հայցն ընդդեմ «Իքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայցով դիմել էր դատարան` պահանջելով «Իքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանից ներողություն խնդրել օրաթերթի լրագրող Սոնա Գրիգորյանից, ով հարց էր
ԱՄՆ-ի դատարանը մերժեց Թուրքիայի դեմ ամերիկահայերի հայցը
Մի խումբ ամերիկահայերի ներկայացրածհայցով, որը առնչվում էր Ինջիրլիքի ամերիկյան ռազմակայանի տարածքին, Կալիֆորնիայի դատարանը վճիռ է ընդունել հօգուտ Թուրքիայի, այսօր հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը: Նույն աղբյուրի վկայությամբ, շուրջ երեք տարի շարունակված դատական գործընթացը ավարտվել է դատարանի որոշմամբ, ըստ որի` «հարցը քաղաքական է եւ ոչ դատական»: Այդպիսով, ամերիկահայերը պարտվել են այս գործում: 2010 թվականի դեկտեմբերին ներկայացրած
Մ. Հայրապետյան. Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքակիրթ ոճը գրեթե զրոյացրեց ընդդիմադիրների բիրտ ուժի մեթոդը
Հայաստանյան «քաղաքական դաշտում» ընդդիմության առաջատարի դերը ստանձնելը ստիպում է ընդդիմադիր ուժերին, որ չեզոքացնեն պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի 37 տոկոսանոց ցուցանիշը եւ հասարակությանն ապացուցեն, թե դա պայմանավորված էր նախագահական ընտրություններին իրենց չմասնակցությամբ:
Ուժգին պայթյուն Պրահայի կենտրոնում. կան տասնյակ վիրավորներ
Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում այսօր ուժգին պայթյունի հետեւանքով, ըստ տարբեր աղբյուրների, 40-ից մինչեւ 55 մարդ է վիրավորվել: Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն` պայթյունը տեղի է ունեցել Դիվադելնի փողոցի շենքերից մեկում, ազգային թատրոնի շենքից ոչ հեռու: Ոստիկանությունը պայթյունի հավանական պատճառ է համարում գազի արտահոսքը: Հրշեջ ծառայությունից փոխանցել են, որ մահվան դեպքերի մասին հաղորդում չկա, հարեւան շենքերից մարդիկ տարհանվել
Տարօրինակ նվեր. Կանաչի փոխարեն ասֆալտ
Ավագանու ընտրություններին ընդառաջ երեւանյան բակերից մեկում սկսել են բետոնապատել եւ վերացնել կանաչ տարածքները՝ խաղահրապարակ կառուցելու նպատակով: Իսահակյան 14 եւ Նալբանդյան 49 շենքերի բնակիչները բողոքում են եւ պահանջում դադարեցնել շինարարական աշխատանքերը իրենց բակի կանաչ տարածքներում: «Ես ասում եմ ձեզ համար ցիվիլ ապրելը ասֆալտի վրա ապրելն է, մեզ համար ցիվիլ ապրելը կանաչի վրա ապրելն է: Էս մի
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսի հետ: Շնորհավորելով մասնագիտական տոնի՝ պարի միջազգային օրվա կապակցությամբ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ալկիս Ռաֆտիսին մասնագիտական տոնը Երևանում նշելու համար և հույս է հայտնել, որ մինչ օրս հայաստանյան պարախմբերի միջազգային ելույթներով Հայաստանի մասին ունեցած լավ տպավորությունները էլ ավելի կամբողջանան երևանյան այցով. «Երևանը
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ լրագրողին. «Դիակի դեպքում այդ հարցը ո՞ւմ կտայիք, Սերժի՞ն, թե՞ կնոջս»
Այսօր «Հայացք» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանին հարց ուղղեցին՝ Արմեն Մարտիրոսյանից մարդիկ հետաքրքրվում են՝ կկարողանա՞ք ձեր ձայներին այս անգամ տեր կանգնել: Այս առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե մենք լինեինք հարուստ կուսակցություն, եթե ես ունենայի միլիոնավոր դոլարներ, եթե մեր վստահված անձինք ունենային մի փոքր փող՝ սպառնալիքներին, վախին, խորովածի հրավերներին դիմակայելու համար, մեր վիճակը հիմա շատ ավելի լավ կլիներ:
Դատապարտում ենք քարոզարշավի խոչընդոտումը ՀՀԿ տեղական շտաբների կողմից
Երեկ` ապրիլի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ խոչընդոտվեց քաղաքացիների հետ հանդիպումը. նախ կտրեցին հոսանքալարը, ապա այն վերանորոգելուց հետո հոսանքազրկեցին ողջ շենքը: Երբ միջոցառման կազմակերպիչները փորձեցին անհրաժեշտ հոսանքը հայթայթել այլ աղբյուրից՝ ՀՀԿ շտաբից դուրս եկած երիտասարդները հրահրեցին քաշքշուկ, որը դադարեցվեց ոստիկանների միջամտությունից հետո: «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբը
Խոզի գրիպ Հայաստանում չկա
Չինաստանում բռնկված H7N9 գրիպի վարակն էլ, ըստ Լիանա Թորոսյանի, Հայաստան չի մտել, ԱՀԿ-ն էլ`առեւտուր անելու կամ շփվելու ոչ մի սահմանափակում չի դնում Արդեն 3 շաբաթ է Հայաստանում է H1N1` խոզի գրիպի դեպքեր չեն արձանագրվում: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Նրա ներկայացմամբ` վերջերս Չինաստանում
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ապրիլի 9-ին եթե որեւէ այլ ուղղությամբ տանեի, մենք հաջորդ օրը կունենայինք ողբերգության Հայաստան» (Տեսանյութ)
Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին, որ կարծես իր նախաբան խոսքում հիասթափություն կար եւ կարծես ասում էիք, որ դաշտը բաց է տղերք, պատրաստ եք դաշտը թողնել ուրիշներին, այդպե՞ս է: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Դաշտը ուրիշներին թողնելու մեթոդաբանությունը միշտ եղել է: Ես այդ տեսակետից բարդույթ չունեմ, ոչ էլ մեջը մնալու որեւէ մարմաջ: Հիասթափությունը, այո,
Դատակոչված վկան «Բանդայի գործով» ամբաստանյալին մորուքով չճանաչեց
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասութան դատարանում այսօր շարունակվեց մի շարք պաշտոնատար անձանց բնակարաններում ավազակային հարձակումներ կատարելու համար մեղադրվող Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Դավիթ Գալստյանի, Արթուր Մանուկյանի, Արման Դալլաքյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Դատարան էր ներկայացել վկա Վալերի Մանվելյանը, ով հայտնեց, որ իր «Մերսեդես» ավտոմեքենան 10 000 դոլարով վաճառել է մի
Ինչո՞ւ է լռում ճարտարապետ, ավագանու անդամ Հրաչ Պողոսյանը
Քաղաքապետ ընտրվելու դեպքում ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի առաջին եւ երկրորդ հրամանները կլինեն՝ ոչ մի ծառ չի կտրվելու եւ Երեւանի կանաչ տարածքներում ոչ մի տեղ ոչ հիմնական, ոչ ժամանակավոր կառույց չի լինելու: Այսօր ՆՓԱԿ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Խաչատրյանին հարցրին՝ իսկ ի՞նչ ռազմավարություն ունի արդեն կառուցված կառույցների վերաբերյալ: «Եղած պուրակները մնալու են սրճարանների հետեւում: