Օրվա լրահոսը
Էդուարդ Պոլաթով. «Սերժ Սարգսյանը կասի` Տարոն, դորոգոյ մոյ, տի նե պրավ»
Հայաստանի եւ ԼՂՀ-ի «Հույների Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլաթովը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հասարակական տրանսպորտի թանկացմանը՝ ասաց. «Ես միացել եմ այդ ակցիա անող երիտասարդներին: Շատ կոպիտ հաշվարկ է այդքան թանկացնելը, չէ,՞ որ շուտով սեպտեմբերի 1 է լինելու: Ես ողջունում եմ այդ ակցիան կազմակերպողներին: Շատ դժվար կլինի այն երիտասարդների, ուսանողների համար, որոնք սեպտեմբերի 1-ին գնալու են
Իշխանության խաղերը՝ ըստ Պարույր Հայրիկյանի. 150 դրամից ուղեվարձը 120 կդարձնե՞ն (Տեսանյութ)
«Աննախադեպ քաղաքացիական գործնականություն է դրսևորվում փոխադրամիջոցների սակագնի փոփոխման հետ կապված, ես դա դրական երևույթ եմ համարում: Սա քաղաքացիների ինքնորոշման դրսևորում է»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ տրանսպորտի գնի թանկացումը «գազի գնի թանկացման և մեր իշխանությունների համարժեք պատասխան տալու անկարողության հետևանք է»: Պարոն Հայրիկյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված
Հայաստանի ժամանակակից արվեստների միության անդամները եւս միացան սակագների դեմ ակցիային
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ կասեցնում եմ իմ գործունեությունը եւ կոչ անում բոլոր հասարակական կազմակերպություններին՝ միավորվել երիտասարդների շուրջ՝ բոյկոտելով ապօրինի որոշումը»,-այսօր այս մասին «Զարկերակ»մամուլի ակումբում ասաց Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանը, հավելելով, որ սա արտագաղթը բարձրացնելու, Հայաստանից մարդկանց վտարելու միջոց է. «Ես միանում եմ երիտասարդական բողոքներին: Այսօր ես մի երիտասարդ եմ, ով պետք է
Ինչով էր զբաղված ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կամ Ռուսաստանում Հայերի միությունը
Ինչ վերաբերվում է խալաթին, կամ նրան, որ շեշտվում էր Հրաչյայի հայ լինելը` նման բաներ մեր մեջ էլ կան, անընդհատ շեշտվում է, որ եզդի ենք…
Սուրեն Մկրտչյան. «Օզբիլիսի՝ «Սպարտակ» տեղափոխվելու մասին ինձ ոչինչ հայտնի չէ»
«Կուբան» ՖԱ տնօրենների խորհրդի անդամ Սուրեն Մկրտչյանը մեկնաբանել է ռուսական որոշ լրատվամիջոցներում հրապարակված այն լուրը, ըստ որի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»:: «Այդ բոլոր խոսակցությունները ծնվում են նրանից, որ Օզբիլիսը բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ իրեն վառ է դրսեւորում «Կուբանում»: Նրանով տարբեր ակումբներ իսկապես հետաքրքրվում են: Դա այդպես
Եվս մեկ մահվան դեպք ԼՂՀ զորամասերից մեկում
Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հավաստի տեղեկությունների՝ երեկ՝ 2013 թ. հուլիսի 23-ին, ԼՂՀ-ի զորամասերից մեկում սրտի կանգից մահացել է ևս մեկ զինծառայող: Դեռևս հայտնի չէ մահացած զինծառայողի անուն ազգանունը և դեպքի մանրամասները: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին լռում է և չի տարածում որևէ պաշտոնական տեղեկատվություն: Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ԼՂՀ «Հայկազով» զորամասում տեղի է ունեցել
Կարեն Անդրեասյանի երեք հարցադրումները Տարոն Մարգարյանին
Այսօր Պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: 1. Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում և եթե ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի: 2. Առանց քաղաքապետի
Aravot.am-ը որպես կողմ հրավիրվում է դատարան, պատասխան տալու ենթավերնագիրը հոդված ընկալած գործով (ձայնագրություն)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր ստացել ենք հուլիսի 16-ի թվագրությամբ 24 էջից բաղկացած «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սենիկ Ջուլհակյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, եւ հայցը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի եւ մեր կայքի դեմ: Պատվի, արժանապատվության, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար հայցվորը պահանջում է ներողություն խնդրել, փոխհատուցում
Ուղեվարձի թանկացումն անօրինական է. իրավապաշտպան ՀԿ
hra.am. Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումների համար 150 դրամ փոխադրավարձ պահանջելը, որը հիմնավորվում է քաղաքապետի որոշմամբ, չի կարող օրինական համարվել, քանի որ օրենքով սահմանված կարգով այն չի հրապարակվել և ուժի մեջ չի մտել: Հետևաբար քաղաքացիները պարտավոր չեն կատարել նման անօրինական պահանջը: Այս մասին հայտարարություն է տարածել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպությունը բերում է իր պնդման
Քիմ Քարդաշյանի երեխայի հայրը լրագրող է ծեծել
Շոու բիզնեսի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանի երեխայի հայրը՝ երաժիշտ ռեփեր Քանյե Ուեսթը, Լոս Անջելեսի օդանավակայանում հարձակվել է լրագրողի վրա, որը ցանկացել է նրան լուսանկարել: Sport.sina.com-ը գրում է, որ այդ հանդուգն արարքի համար Քարդաշյանների ընտանիքը քննադատել է նրան եւ ավելացնում, որ Քանյեն կարող է խնդիրների առջեւ հայտնվել: Նրան կարող են մեղադրել կողոպուտի փորձ կատարելու մեջ: Աշոտ
Լյուդմիլա Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի մասին. «Հերթական հայտարարությունն է`սեփական տեղն ընդգծելու համար»
«Մինչեւ սեպտեմբերի 21-ը` Հայաստանի անկախության 22-րդ տարելիցը, անհրաժեշտ է անցկացնել համազգային կլոր սեղան, որին կմասնակցեն քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ում հուզում է երկրի ապագան: Այդ կլոր սեղանը բաց է Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի համար: Չնայած որ իշխող կուսակցությունը զավթել է իշխանությունը, այնուամենայնիվ, հանուն մեր երկրի ապագայի, պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել»,-վերջերս նման
Գծատերերն ակնհայտորեն նյարդայնանում են
Թերեւս «գծատերերի» նյարդայնությամբ կարելի է բացատրել տարբեր կանգառներում ինչ-ինչ պարարտ, կերած-խմած հատկանշական արտաքինով կերպարների կողմից երիտասարդ ցուցարարների, մարդկանց 100 դրամ վճարել հորդորող տղաների ու աղջիկների հետ տաքացած վեճեր հրահրելու, ակտիվիստներին վիրավորելու, կոպտելու փորձերը:
Օսկանյանն ինքը կմեկնաբանի
«Այս պահին ես ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանությունից, վստահ եմ, առաջիկայում պարոն Օսկանյանն ինքը հանդես կգա մեկնաբանությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին, ինչպե՞ս են ԲՀԿ-ում մեկնաբանում այն իրողությունը, որ ԱԱԾ-ն դադարեցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեպ քրեական հետապնդումը : Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը«Սիվիլիթաս» հիմնադրամին նվիրաբերված գումարները յուրացնելու եւ «փողերի լվացման» մեջ
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետի եղբայրը հրազենով ինքնասպանության փորձ է կատարել
shamshyan.com. Ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ հուլիսի 23-ին տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով: Ժամը 14:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ բաժնի պետ Գրիշա
3-րդ մասում աղջիկ ակտիվիստ են ծեծել. ինքնությունը ճշտվում է
Այսօր Մաշտոցի այգում «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները ասուլիս էին հրավիրել: Նրանք վստահեցնում էին, որ իրենց շարժումը ինքնակազմակերպվող է: Նախաձեռնության անդամներից մեկը՝ Գոռ Հակոբյանն ասաց, որ ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշված է, թե հավաքների կազմակերպման մասին օրենքն է խախտվել, եւ ոստիկանները հասարակական կարգն են պաշտպանում, եւ իբր իրականում իրենց գործողությունները բռնի չեն, խաղաղ են.
Բենուր Փաշայան. «ՀԱՕԿ-ը փողեր լվանալու կառույց էր»
Ինչ վերաբերում է իմ անձնական կյանքին, ապա այո՛, թմրանյութեր օգտագործել եմ, դա եղել է մինչեւ 2002թ.: Բայց ինձ չդատեցին այն բանի համար, որ թմրանյութեր էի օգտագործում, այլ նրա համար, որ դուրս եկա փողեր լվանալու խաղերից։
Բերդի՞ց է մարզպետին խորհուրդներ տալու
Նախկին քաղաքապետը համարվում է ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարը
Վճարում ենք 100 դրամ նախաձեռնությունը քաղաքապետարանի առաջ 5 պահանջ է դրել
Այսօր Մաշտոցի այգում մի խումբ քաղաքացիներ, որոնք պայքարում են 150 դրամ ուղեվարձի դեմ եւ «Վճարում ենք 100 դրամ» կոչով շրջում են փողոցներում, ասուլիս էին հրավիրել: Նրանք հայտարարեցին, որ չեն ընդունում քաղաքապետարանի որոշումը՝ ուղեվարձը թանկացնելու. «Այս որոշումով խախտվում է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը, ըստ որի ՀՀ-ն սոցիալական պետություն է: Իսկ որոշումը նպաստում է սոցիալական անարդարության խորացմանը:
Վարորդները գործադուլ են արել (Տեսանյութ)
Ավանում ավտոբուսները առավոտյան գործադուլ են արել:Ուղեւորներին չեն սպասարկել 20. 41, 17 ավտոբուսները: Վարորդները բողոքում էին գծատերերին վճարվող գումարների չափից: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Մեկ ուղեւորի փոխադրման ինքնարժեքը անցած 4 ամիսների ընթացքում փոխվել է առավելագույնը 5 դրամով
Քաղաքապետարանի կայքում տեղադրվում է ուղեվարձի թանկացման մի հաշվարկ-հիմնավորում։ Այդ հաշվարկի հիմքում ընկած ծախսերը՝ յուղի փոխումը, մարտկոցը, անվադողերը, պահեստամասերը, ամորտիզացիան, վարորդի աշխատավարձը վերջին 4 ամիսներին որեւէ փոփոխություն չեն կրել։ Փոխվել է միայն գազի գինը, որի ազդեցությունը ուղեվարձի վրա չնչին է՝ առավելագույնը 5 դրամ։ Այլ կերպ ասած, մեկ ուղեւորի փոխադրման ինքնարժեքը անցած 4 ամիսների ընթացքում փոխվել է
Էդ. Շարմազանովը`Րաֆֆի Հովհաննիսյանին. «Փրկիչը համբարձվել է երկինք»
Շարմազանովը Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորում է ետ նայել. «Հայաստանի ժողովրդավարությունը 10 տարի առաջ, 8 տարի առաջ, թեկուզ 5 տարի առաջ, խոսքի ազատության, բազմակարծության վիճակը, ընդդիմադիր գործիչների վիճակը, կոռուպցիայի դեմ պայքարը, իշխանության հրապարակայնությունը, և տեսնի` մենք առաջ ենք գնում, թե հետ ենք գնում»:
Բախվել են ավտոմեքենաներ
Հուլիսի 24-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Ոստիկանության մշակույթի կենտրոնի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Չարենց փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են
Մուրացիկ ձեւանալով՝ նախկին կինը NBA-ի աստղից լրացուցիչ $ 5 միլիոն է «պոկել»
«Մայամիի» պաշտպան Դուեյն Ուեյդը նախկին կնոջը՝ Շիվոն Ֆանչեսին, $ 5 միլիոն է վճարելու Չիկագոյի փողոցներում վերջինի կազմակերպած ակցիաներից հետո, որոնց ժամանակ Ֆանչեսը հայտարարում էր, թե NBA-ի աստղից պատշաճ աջակցություն չի ստանում: Ամուսինները բաժանվել են երեք տարի առաջ եւ դատարանի որոշմամբ բասկետբոլիստը կնոջը $1 միլիոն է վճարել: Բացի դա, նա պարտավորված է եղել ամեն ամիս
ԱԱԾ. Օսկանյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցվեց
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58204212 քրեական գործով մեղադրյալ՝ Վարդան Մինասի Օսկանյանը նախաքննական մարմնին 19.07.2013 թ. դիմում է ներկայացրել, ապա այդ կապակցությամբ ցուցմունք տվել՝ խոստովանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։ Միաժամանակ նա պատրաստակամություն է
Նաիրա Զոհրաբյան. «Դիվանագետներին մի՛ դարձրեք բեռնակիրներ»
Դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են՝ տարբեր պաշտոնյաների որդիներին տարբեր խանութներ ուղեկցելով։
Մեկ օրում Կապանի կոմբինատում 2 դժբախտ դեպք է տեղի ունեցել, ընկերության աշխատանքները դադարեցված են
«Երկու դժբախտ դեպք է տեղի ունեցել մեկ օրում, բոլորս շոկի մեջ ենք: Ընկերության աշխատողներից մեկի հետ նույնպես դժբախտ դեպք է տեղի ունեցել, ավտոմեքենայի վրա աշխատելու պահին ռադիատորի տաք ջուրը ցայտել է աչքին»:
Այսօր շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ առաջնության երկրորդ տուրի օրն է
Բելգրադում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց 14-րդ առաջնության մեկնարկային տուրում 77 շախմատիստուհիներ հաղթանակ են տարել: Իրենց անվան դիմաց մեկ միավոր գրանցել են նաեւ հայաստանցիներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Գալոյանը: Այսօր կայանալիք երկրորդ տուրում մեր մարզուհիների զույգերն են. Նատալյա Ժուկովա (Ուկրաինա)-Լիլիթ Գալոյան, Ելենա Սեդինա (Իտալիա)-Լիլիթ Մկրտչյան, Կատարինա Նեստերովիչ (Սերբիա)-Մարիա Կուրսովա: Մեր չորրորդ շախմատիստուհին՝ Աննա
«HSBC բանկի» գլխավոր մասնագետի գործը վերաքննիչում բեկանվեց
Ըստ գործի նյութերի, «Մանանա Գրեյն « ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Մանուկյանի կողմից սպիտակ գույնի «Ինֆինիտի» մակնիշի 990 ԼՏ 02 պետհամարանիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Արմաշ գյուղից Երևան խոշոր չափի գումար տեղափոխելու մասին` միաժամանակ նույն պահին Էդ.Կարաքշեշիշյանին է փոխանցել մինչ այդ իր կողմից HSBC բանկի համակարգչային բազայից ձեռք բերված, թղթի վրա տպված գրավոր տեղեկատվությունը:
Վկա ակտիվիստները ճաղավանդակների ետետւմ էին
Երեկ առավոտյան, ուղեվարձի թանկացման դեմ անցկացվող ակցիայի մի քանի երիտասարդ ակտիվիստներ բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին։ Նրանք շատ կարճ ժամանակ անց են կացրել ճաղավանդակների ետետւմ (նկարում): Սա, մեղմ, ասած, տարօրինակ է այնքանով, որ երիտասարդները, ինչպես պարզվել է հետո, բերման են ենթարկվել վկայի կարգավիճակով։ Այլ կերպ ասած, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի բարեփոխումների արդյունքներից մեկն էլ
Երթուղիների գծատեր ԲՀԿ-ական. «Ասենք վաղվանից չաշխատեն բոլոր գծերը, դրանով ի՞նչ կլուծվի»
Էսքան ժամանակ ալյուրի գինը թանկացել ա, բենզինի գինը թանկացել ա, ինչի՞ մի օր չեն հավաքվում ու ասում, որ թանկացրել եք։