Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն այս պահին դատապարտված է պաշտպանել իր թիմի բոլոր անդամներին». Պարույր Հայրիկյան

Հունվար 25,2014 15:39

«Տնտեսագիտությունից մի փոքր հասկացող մարդիկ գիտեն, որ Մաքսային Միության մասին խոսելը ապուշություն է, երբ Ռուսաստանի վարչապետն ասում է՝ «Մենք տնտեսություն չունենք, ունենք միայն գազ ու նավթ»: Եթե Ռուսաստանի վարչապետն ասում է, որ տնտեսություն չունեն՝  այդպիսի կողմնորոշում ունեցող մարդն ձախողման է դատապարտված»,- այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Պարոն Հայրիկյանի խոսքով ոչ մի հայ Փարիզ գնալու փոխարեն չի գնա Սանկտ Պետերբուրգ, Հռոմ գնալու փոխարեն չի գնա Մոսկվա, այսինքն՝ Եվրոպայի փոխարեն չի ընտրի Ռուսաստանի տափաստանները:

Պարույր  Հայրիկյանը նշեց նաեւ՝ եթե պատերազմ սկսվի, եւ նրան մասնակցի Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, ակամայից աշխարհը սկսելու է համակրել Ադրբեջանին.

«Ա՜խ, այդ այն ռուսները չե՞ն, որ Վրաստանն էին գրավում, այդ այն ռուսները չե՞ն, որ Եվրոպան էին ուզում տիրել, ուրեմն՝  այդ ռուսները ձեզ են պաշտպանում, խեղճ ադրբեջանցինե՛ր»:

Իսկ այն հարցին, թե ինչպես է պարոն Հայրիկյանը վերաբերվում նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին Քոչարյան-Սարգսյան բանավեճին, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ տեղյակ է, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներն ընկերներ են եղել.

«Բայց ընկերներն այլ բան են, թիմը՝ այլ բան: Այս պահին Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի թիմից է, եթե իր թիմակցին արժանի հովանավորության չարժանացնի, թիմի մյուս անդամների մոտ կասկած կարող է առաջացնել: Եւ այդ պատճառով՝ Սերժ Սարգսյանն այս պահին դատապարտված է պաշտպանել իր թիմի բոլոր անդամներին»:

Ամի Չիչակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031