Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Համահայկական ձմեռային խաղեր

Հունվար 25,2014 16:23

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ Հրազդանում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային առաջին խաղերի անցկացման կազմկոմիտեի նիստ:  Կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ 2014 թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Համահայկական  ձմեռային խաղեր: Խաղացանկում ընդգրկված մարզաձևերից երեքը՝ դահուկ, լեռնադահուկ և սնոուբորդ նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորում, իսկ հոկեյ մարզաձևը՝ Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նիստի ընթացքում Ի. Զաքարյանը  Կամզկոմիտեի անդամներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ձմեռային առաջին խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանապետին, արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարություններին հանձնարարել է ստեղծագործական խմբի աշխատանքները սկսելու առաջին իսկ պահից մինչև խաղերի ավարտը սահմանել շուրջօրյա հերթապահություն: Ինչպես ամառային խաղերի ժամանակ, այնպես էլ այս անգամ, անգամ ավիացիայի գլխավոր վարչությանը հանձնարարվել է օդանավակայանում մասնակիցների ժամանման և դիմավորման համար առանձնացնել  «կանաչ գոտի»: Համահայկական ձմեռային առաջին խաղերի կազմկոմիտեն ստեղծվել է ՀՀ կառավարության 2013 թ. հոկտեմբերին 31-ի թիվ 1211-Ա որոշման հիման վրա:

Ի.Զաքարյանը ներկայացրել է նաև ստեղծագործական խմբին՝ խաղերի բեմադրող ռեժիսորը Ռուբեն Հովհաննիսյանն է, ռեժիսորը Հրաչ Քեշիշյանը, նկարիչ ձևավորողը Բագրատ Դիվանյանը: Խաղերի բացման և փակման հանդիսավոր արարողությունները ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն հեռուստաընկերություններով:

2014 թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը Ծաղկաձորը կընդունի ավելի քան 18 պետությունների շուրջ 300 մարզիկների, որոնք կհյուրընկալվեն Ծաղկաձորում:

 

ՀԽՀԿ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031