Օրվա լրահոսը
Դատական կարգադրիչները բարեխիղճ աշխատանքի արդյունքում խրախուսվել են
Վերաքննիչ քրեական դատարանի բակի Ոստիկանության ուղեկցող մեքենայից, թիվ ՍԴ0074/01/13 գործով (ՀՀ քր. Օրենսգրքի 268 հոդված) կալանավոր Արմեն Մարտիրոսյանը 2013թ-ի դեկտեմբերի 11-ին դիմել էր փախուստի: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչ, արդարադատության ավագ սերժանտ Ալեքսան Ղազարյանը, նկատելով այն, հետապնդել է վերջինիս և Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի շենքի մոտակայքում վնասազերծել փախուստի դիմած կալանավորին: Այնուհետև, օգնության եկած մյուս
Փոխվարչապետն սկսեց մարզային խորհրդակցությունների շարքը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր սկսեց մարզային խորհրդակցությունների շարքը, որոնց ընթացքում կամփոփվեն մարզերում 2013թ. կատարված աշխատանքները եւ կներկայացվեն 2014թ. ծրագրերն ու անելիքները: Խորհրդակցություններն անցկացվելու են հետեւյալ օրակարգով. Մարզային զարգացման ծրագրերի կատարման ընթացքի ներկայացում 2013թ. մարզերում իրականացված կապիտալ ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր 2013թ. իրականացված եւ 2014թ. իրականացվելիք վարչական հսկողության գործընթացին առնչվող հարցեր 2013թ.
Թալանել են ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի տունը․ Tert.am
Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի՝ Գյումրիում գտնվող պապական տունը մի քանի օր առաջ գողեր են մտել և տարել՝ ինչ հնարավոր է։ Պատգամավորը հաստատեց Tert.am-ի ունեցած այս տեղեկությունը։ «Երեք օր առաջ Գյումրու մեր տունը, որտեղ ես գրանցված եմ, թալանել են ամբողջությամբ, ինչ հնարավոր է՝ տարել են։ Տարիների ընթացքում տատիկիս ու պապիկիս աշխատած ամբողջ ունեցվածքը տարել են՝ նկարներ,
Դադարեցվել է երկու փաստաբանների արտոնագրերի գործողությունը
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 2014թ. հունվարի 17-ի որոշումներով, դադարեցվել են Կարինե Ավանեսյանի թիվ 256 և Հրայր Քիշմիրյանի թիվ 946 փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունները: Արա Զոհրաբյանի որոշումների համար հիմք են հանդիսացել այն փաստերը, որ վերոնշյալ փաստաբանները դատապարտվել են խարդախություն կատարելու համար: ՀՀ փաստաբանների պալատ
ԼՂՀ ԱԳՆ․ Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին
Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը միաժամանակ դիվերսիայի երկու փորձ են կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններով։ Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման նախաշեմին, վկայում են պաշտոնական Բաքվի ագրեսիվ մտադրությունների մասին և լուրջ հարված են հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների
«Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլում
«Եվրատեսիլ 2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: Մասնակից երկրների հեռուստադիտողների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի «Մեծ հնգյակ»
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Խոսրով Հարությունյան եւ Արծվիկ Մինասյան
ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի (ՀՀԿ) եւ Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) միջեւ բանավեճը: Թեման՝ որքանո՞վ են այսօրվա արատները պայմանավորված անցյալի թերություններով: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին`ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ջութակահարուհի Վանեսա Մեյը Սոչիում հանդես կգա որպես լեռնադահուկորդ
Աշխարհահռչակ ջութակահարուհին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի լեռնադահուկային սպորտում հանդես կգա Թաիլանդի դրոշի ներքո, տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով AFP- ն: Թաիլանդի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչ Վարին Թանսուպասիրին հայտարարել է, թե երկուշաբթի օրը այդ երկրի օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ից պաշտոնական հավաստիացում է ստանալու այն մասին, որ Մեյը որակավորվել է Սոչիի օլիմպիական խաղերում: 35-ամյա ջութակահարուհին անցած հանգստյան օրերին Սլովենիայում
Վահագն Խաչատրյան. «ՀԲ-ն մի բան էլ մեղմ է ասել, ներդրումներն էլ կպակասեն, տրանսֆերտներն էլ»
«Հայաստանի տնտեսական վիճակը հասել է հատակին
Կալանավորվել են զինվորի ծեծի փաստով. «Ա1+»
Նորակոչիկ Մհեր Խլղաթյանի ծեծի ենթարկվելու գործով ձերբակալված 3 անձանց էլ կալանավորվել են: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։ Հիշեցնենք, որ այս գործով ձերբակալվել էին 3 հոգի՝ զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և բուժծառայության
Սոս Ջանիբեկյան. «Չեմ ցանկանում ոչ հեղափոխականի, ոչ էլ պայքարողի ճակատագիր ունենալ»
Դերասան Սոս Ջանիբեկյանի կարծիքով, նախքան պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը՝ Հայաստանի կառավարությունը շատ անելիքներ ուներ: «Նախ պետք է ապահովեր քաղաքացու համար քաղաքակիրթ ու առաջադեմ կյանք, հետո նոր միայն այդ զարգացած երկրների օրենքը ընդուներ: Եվրոպացին հաստատ չի ապրում այնպիսի պայմաններում, ինչպիսին Հայաստանում է: Երբ երիտասարդը ստանում է 80.000 կամ լավագույն դեպքում 200.000 դրամ, որով պահում է
Կոչ ՀՀ Սահմանադրական Դատարանին. Դ!ԵՄ ԵՄ
Բարձր դատարան, Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երևանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն և լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարնում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական Դատարանին: Հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանում քննվող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ,
ՀԲԸՄ կրթաթոշակի ծրագիրը 1.1 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի 2013-14 ուստարվա համար
Կատարողական արվեստի, հոգևորականների պատրաստության և այլ մասնագիտությունների հարյուրավոր ուսանողներ ողջ աշխարհից կօգտվեն ՀԲԸՄ կրթաթոշակներից Աշնանային կիսամյակի ավարտի հետ մեկտեղ աշխարհի տարբեր ծայրերում համալսարանական ուսանողները վայելում են ՀԲԸՄ կրթաթոշակների ընձեռած հնարավորությունները, որոնք օգնում են նրանց շարունակել իրենց բարձրագույն կրթությունը: 2013-2014 ուսումնական տարում ՀԲԸՄ կրթաթոշակների ծրագիրը տրամադրել է ավելի քան 1,1 մլն ԱՄՆ դոլար, որից 400,000-ը շնորհվել
Հայկ Գևորգյան. «Արմեն Մովսիսյանը ոնց որ «Գազպրոմի» ներկայացուցիչը լինի Հայաստանում»
«Արմեն Մովսիսյանը ոնց որ «Գազպրոմի» ներկայացուցիչը, աշխատողը լինի Հայաստանում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի` գազային համաձայնագրին վերաբերող հայտարարություններին, այսպիսի կարծիք հայտնեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը: Հիշեցնենք, որ նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am-ին տված հարցազրույցում մի այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել. «Ինչ վերաբերվում է մինչև 2043 թվականը համաձայնագրի գործողության ժամկետին, ապա
Կանանց պայքարում մրցակցությունն առավել քան սուր է
Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 69-րդ առաջնության` այսօր մեկնարկած նախավերջին տուրից առաջ միանգամից չորս շախմատիստներ հավակնում են չեմպիոնի կոչմանը: Յոթերորդ տուրից հետո կանանց միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը եւ Շուշաննա Սարգսյանը 5,5-ական միավորով բաժանում են 1-2-րդ հորիզոնականները: Նրանց կես միավոր են զիջում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը: Ամենայն հավանականությամբ հենց այս չորս շախմատիստուհիներն
Բանակում մահացած զինվորը կրում էր սահմանում զոհված հորեղբոր անունը
Զինվորը մի շաբաթ առաջ էր զորակոչվել
Հմայակ Հովհաննիսյանի համար դատախազը պահանջում է տուգանք, համաներում եւ քրեական հետապնդման դադարեցում
Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ ինքը դեմ է բռնությանը, քանի որ իր ականջում դեռ հնչում են Կարեն Դեմիրճյանի խոսքերը՝ «նման ձեւով հարցեր չեն լուծվում»:
Հայաստանի առաջնության մեդալներին հավակնում են չորս գրոսմայստերներ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն այսօր մեկնարկել է շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 76-րդ առաջնության նախավերջին` ութերորդ տուրը: Տասը գրոսմայստերներից մրցանակային տեղերին հավակնում են հիմնականում չորսը: Միանձնյա առաջատարը Տիգրան Քոթանջյանն է, որն իր անվան դիմաց գրանցել է 5,5 միավոր եւ հաղթողի գլխավոր հավակնորդն է: 2-րդ եւ 3-րդ տեղերում են 4,5-ական միավոր վաստակած Ռոբերտ Հովհաննիսյանն
Այրվող ավտոբուսներ ու շրջված մեքենաներ Կիեւում (ֆոտոշարք)
Հունվարի 19-ին Կիեւում կայացած հերթական «ժողովրդական վեչեն» վերաճեց բախումների ընդդիմադիրների եւ ոստիկանության միջեւ: Դիմակայությունը շարունակվեց ողջ գիշեր: Ստորեւ՝ դիմակայությունը պատկերած Վլադիմիր Շուվայեւի լուսանկարները:
Ոստիկանությունը խախտել է նախկին աշխատակցի իրավունքները
Ոստիկանության կենտրոնական ապարատում երկար տարիներ ծառայած աշխատակիցը 1998 թվականին սահմանված կարգով անցել է կենսաթոշակի: Ծառայության ընթացքում ձեռք բերված սրտանոթային տարբեր հիվանդությունների խորացումը 2009թ.-ին նրա մոտ հանգեցրել է ուղեղի իշեմիկ կաթվածի: Ոստիկանության նախկին ծառայողը բազմիցս դիմել է Ոստիկանություն, որպեսզի իրեն տրամադրեն հիվանդության՝ ծառայության ընթացքում ձեռքբերման հանգամանքը հավաստող համապատասխան փաստաթուղթ, սակայն ապարդյուն: Օմբուդսմենի կողմից առաջարկ է ներկայացվել
Այսօր «Tata Steel Chess» 76-րդ գերմրցաշարում երրորդ հանգստյան օրն է
Իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ սեւ խաղաքարերով ոչ-ոքի անելուց հետո էլ Լեւոն Արոնյանը 5,5 միավորով պահպանում է միանձնյա առաջատարի դիրքը: Մրցաշարային աղյուսակում հայաստանցու մրցակիցները դասավորված են այսպիսի հաջորդականությամբ. Անիշ Գիրի եւ Սերգեյ Կարյակին` 4,5-ական միավոր, Ֆաբիանո Կարուանա , Լենյեր Դոմինգես եւ Ուեսլի Սո` 4,0-ական, Պենտալա Հարիկրիշնա, Լյուկ վան Վելի, Ռիչարդ Ռապպորտ եւ Հիկարու Նակամուրա` 3,0-ական, Բորիս
Մարտի 1-ի համար՝ ոչ մի պատասխանատվություն (տեսանյութ)
2008թ. մարտի 1-ի 10 զոհերից Գոռ Քլոյանի մայրը` տիկին Ազատուհին, նոր է դուրս գրվել հիվանդանոցից՝ սրտի կաթված ախտորոշմամբ։ Որդեկորույս մոր սիրտն այլեւս չի դիմանում ծանր ապրումներին: Ողբերգական դեպքերից 6 տարի է անցել, սակայն որեւէ մեկը Գոռ Քլոյանին, ինչպես նաեւ 10 զոհերից որեւէ մեկի համար պատասխանատվություն չի կրել։ Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, 63 տարեկան է։
Ախալքալաքում մեկնարկեց գենդերային նոր նախագիծ, որի նպատակն է ակտիվացնել կանանց. Հարավային դարպաս
«Սամցխե-Ջավախքի կանայք հանուն խաղաղ Վրաստանի» ոչ կառավարական կազմակերպությունը համագործակցելով էստոնական «Կոդանիկուկոոլիկուս» կազմակերպության հետ Ախալքալաքում սկսեց նոր գենդերային նախագիծ: Նախագիծը կտևի 15 ամիս, որի ընթացքում 30 կանանց համար կկազմակերպվեն վարժանքներ ինչպես նաև որոշ մասնակիցներ կմեկնեն Թալին (Էստոնիա) փորձի փոխանակման համար: Նախագծի ընթացքում վարժանքներ կվարեն էստոնացի վարժիչներ: Նախագծի վերջում կկայանա համաժողով, որին կմասնակցեն նաև նախագծի էստոնացի գործընկերները:
Միյատովիչը կոչ է անում բացահայտել Դինքի սպանության պատվիրատուներին. «Ազատություն» ռադիոկայան
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի օրը հանցագործության հետաքննությանն է անդրադարձել ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: «Դինքի սպանությունից 7 տարի անց էլ հանցագործության կազմակերպիչները չեն հայտնաբերվել»,- նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը երեկ տարածած հատուկ հայտարարության մեջ: «Հանցագործության անմիջական հեղինակին բանտարկելը բավարար չէ: Նման հանցագործության կազմակերպիչները պակաս վտանգավոր չեն: Թուրքական դատական համակարգը
ՊԵԿ-ի եւ մաքսատան գործով կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան
2013թ. վերջերին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց վերադարձնել Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) ՀՀ Պետեկամուտների կոմիտեի և Ավտոտրանսպորտային միջոցների մաքսատան դեմ գործով Վարչական վերաքննիչ դատարանի`2013թ. հոկտեմբերի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանի որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ: Այսպիսով սպառելով հանուն օրինականության պայքարի ներքին հնարավորությունները, կազմակերպությունը գործը կնախապատրաստի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար:
406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.5 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Մեր երեխաները գյուղերում հովիվի, առեւտրում` բեռնակրի ծանր աշխատանք են անում
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն առաջարկում է ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրել, որպեսզի երեխաները ծանր գործեր չանեն
Հանրապետության ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին`ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Սպանության փորձ Առատաշենում. նախկին ամուսինը հրկիզել է կնոջ վագոն-տնակը
Հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1955 թ. ծնված, նախկինում դատված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել: Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում


















































