Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառու քաղաքացու բողոքը «ՀայՌուսգազարդ»-ին, արդեն՝ «Գազպրոմ Արմենիա»-ին

Հունվար 21,2014 14:23

6 տարի առաջ՝ 2007թ. դեկտեմբերին, տարիներով մի կերպ կուտակած գումարներով բնակարանումս (Երեւան, Հալաբյան փող. 26 շենք, 36 բնակարան) «Բաքսի» տաքացուցիչ տեղադրեցի։ 2010-2011թթ. դեկտեմբեր-հունվար ամիսներին տաքացուցիչի ջրի ջերմաստիճանը կարգավորում էի 60-700C-ի սահմաններում, երբեմն էլ բարձրացնում էի մինչեւ 800C, եւ այդ պարագայում իմ բնակարանի 3 սենյակներում միջավայրի ջերմաստիճանը կազմում էր 230C, երբեմն էլ՝ հատկապես խոհանոցում, որտեղ տեղադրված է «Բաքսին», ջերմաստիճանը բարձրանում էր 240C-ի սահմաններում։ Այդ տարին նոր տարվա խորտիկներ պատրաստել ենք շատ ավելի, քան 2013թ.-ի դեկտեմբերին։ Եվ այդ բոլորով հանդերձ՝ գազի առավելագույն ծախսը կազմել է 307 խորանարդ մետր՝ մեկ ամսում։

2013թ. գազի գինը թանկացավ, եւ հենց այդ ժամանակ էլ, ինձ համար բոլորովին անհասկանալի պատճառներով, փոխանակվեց գազի հաշվիչը, որը, իմ կարծիքով, ավելի ճիշտ՝ հաստատ համոզմունքով սխալ է աշխատում (գազի ծախսը մոտ 20 տոկոսով ավելի է հաշվում)։

2013թ. դեկտեմբեր ամսին գազի գնի թանկացման հետ կապված՝ գազ տնտեսելու նպատակով «Բաքսի» տաքացուցիչի ջրի ջերմաստիճանը պահել եմ կայուն՝ 500C-ի վրա, որի պայմաններում սենյակներում օդի ջերմաստիճանը կազմել է 18-200C: Նշեմ, որ նշված բնակարանում ապրում ենք երկու կենսաթոշակառու, ծեր մարդիկ։ Եվ այդ բոլորով հանդերձ, ի զարմանս ինձ՝ գազի ծախսը կազմել է 359 խմ։ Ինչո՞ւ, հարգելի «ՀայՌուսգազարդի» ղեկավարություն, խնդրում եմ բացատրել ինձ։ Ես այլ պատճառ չեմ տեսնում, քան հաշվիչի սխալ աշխատանքը։

Կան բնակարաններ (դրանց թիվը ես հայտնել չեմ կարող, բայց այդպիսիք դեռեւս շատ կան), որոնց գազահաշվիչների վաղեմությունը կազմում է 8-10 տարի, բայց դրանք չեն փոխվել։ Ինձ համար հանելուկ է մնացել, թե ինչո՞ւ փոխվեցին իմ եւ իմ մի քանի հարեւանների գազահաշվիչները։ Երկու կենսաթոշակառու ծեր մարդիկ ի վիճակի չեն վճարելու նույնիսկ ծախսած գազի համար, էլ ո՞ւր մնաց, որ վճարեն չծախսած գազի համար։
«ՀայՌուսգազարդի» ղեկավարությանը խնդրում եմ վերադարձնել իմ նախկին հաշվիչը եւ այս «նորը» տանել ստուգման (ստուգումը պետք է կատարվի անկախ փորձագիտական լաբորատորիայում եւ ոչ թե «ՀայՌուսգազարդ» շահագրգիռ կազմակերպությունում)։

Հ. ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031