Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրով․ «Առաջընթացը Ղարաբաղի հարցում կախված է նախ և առաջ կողմերից». «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 21,2014 16:47

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում հուսադրում է, սակայն գլխավորը կախված է հակամարտության կողմերից: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  այդ մասին այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը, ինչպես և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները, ջանում է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով նման երկխոսությանը, կան համանախագահների որոշակի մշակումներ, դրանք կողմերը չեն մերժում, սակայն պահանջվում են հավելյալ ջանքեր համաձայնության հասնելու համար: Մենք պատրաստ ենք նպաստել, բայց նրանց փոխարեն մենք այդ աշխատանքը չենք անի», – APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ առաջընթացը բանակցություններում կախված է նախ և առաջ հակամարտության կողմերից:

Արման Հովհաննիսյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031