Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը ելույթ է ունեցել համաշխարհային կրթական համաժողովում

Հունվար 21,2014 16:40

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով հունվարի 20-ից 22-ը Լոնդոնում մասնակցում է Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին, այսօր հանդես է եկել ելույթով: Նախարարն իր խոսքում, մասնավորապես, շեշտել է այն հանգամանքը, որ կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված ժամանակակից կրթահամակարգը, որտեղ գիտելիքների և ունակությունների զարգացման համար տեղեկատվական տեխնոլոգիաները դառնում են որոշիչ, միաժամանակ կարիք ունի հստակեցնել երիտասարդ սերնդի արժեքների ձևավորման և զարգացման հարցը: Անդրադառնալով կրթության տնտեսական նշանակությանը` նախարարը միաժամանակ ընդգծել է, որ խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական և սոցիալական նշանակությունները, որպեսզի կրթության շնորհիվ ձևավորվի ոչ միայն հմուտ աշխատակազմ, այլև ազգային դիմագիծը պահպանած և ժողովրդավար հասարակության լիարժեք քաղաքացի: Այս թեզը հետաքրքրությամբ է քննարկվել համաժողովի մասնակիցների կողմից:

Համաժողովի շրջանակում Արմեն Աշոտյանը նաև կարճատև աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների` Վրաստանի, Խորվաթիայի, ՌԴ-ի, Սլովենիայի, Լիտվայի կրթության նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային համագործակցության հարցեր:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031