Օրվա լրահոսը
Հայ շախմատիստները շարունակում են խաղալ Իսպանիայում
Բարսելոնայում մեկնարկած «Sant Morti 013» շախմատային փառատոնի ուժեղագույնների «A» խմբում, որին մասնակցում է 124 շախմատիստ, հայաստանցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը չորս տուրից հետո 3,5 միավորով ընթանում է 8-րդ տեղում: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 3,0 միավորով եզրափակում է առաջատարների տասնյակը, իսկ Մարկ Բասենցյանը ունի 1,5 միավոր եւ 73-րդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպեց արևմտյան բանկերի ներկայացուցիչների հետ
Հուլիսի 16 ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում է ունեցել արևմտյան խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ, ովքեր Քաջարան են ժամանել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ -ի ղեկավարության ներկայացրած նոր զարգացման ծրագրին ծանոթանալու ու խոշոր վարկավորման հնարավորությունները քննարկելու նպատակով: Մարզպետ Վ. Հակոբյանը բարեհաջող ընթացք մաղթեց նրանց առաքելությանը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում բանկերի և « Զանգեզուրի պղնձամոլիբդենային
ՀՀ նախագահի կարատեիստ թեկնածուի սպա որդուն ՊՆ-ն առեւանգե՞լ է (Տեսանյութ)
Հայրը օրեր անց նոր միայն որդուց տեղեկացել է, որ նա Ջեբրայիլում է
Այս տարի «Երևան սիթի տուր»-ից արդեն օգտվել է շուրջ 1400 հոգի
Մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում «Երևան սիթի տուր» ծրագրի միջոցով 2013 թվականի մայիսից մինչև հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվել է շուրջ 1400 զբոսաշրջիկ: Ի դեպ, այս տարի «Երևան սիթի տուր»-ը աշխատանքն սկսել է մայիսի 1-ից: Միայն հունիս ամսվա ընթացքում զբոսաշրջային երթուղու ավտոբուսներով շրջել և մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններին ու տեսարժան
Ռոման Աբրամովիչը հարմար պահը ձեռքից բաց թողնել չի ուզում
Լոնդոնի «Չելսին» ակնթարթորեն արձագանքել է Ուեյն Ռունիի եւ ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի վեճին: Անգլիական մամուլը տեղեկացնում է, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է հարձակվողի համար 80 միլիոն ֆունտ վճարել: Ռունիին առաջարկվում է հինգ տարվա պայմանագիր` տարեկան 10,4 միլիոն ֆունտ աշխատավարձով: Իսկ տրանսֆերից «Մանչեսթեր Յունայթեդին» բաժին կհասնի 28 միլիոն ֆունտ ստերլինգ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայկական այն կայքերը, որոնք այս գիշեր կոտրել են ադրբեջանցիները (ցուցակ)
Հրանտ Մելիք-Շահնազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, ինչպես շատերդ արդեն երևի գիտեք, գիշերը ադրբեջանցիները մի շարք հայկական կայքեր են կոտրել: Խնդրում եմ ծանոթացեք կոտրված կայքերի ցուցակին ու եթե մեջը ծանոթ հասցեներ տեսնեք, տեղեկացրեք կայքերի տերերին, որ վերացնեն էտ ապուշների քարոզչական կոնտենտը իրենց կայքերից: lanar.am www.studio-one.am studioone.am www.spyur.am www.yellowpages.am shanttv.am www.shanttv.com news.shanttv.com news.shanttv.am
The Jerusalem Post. Իսրայելի հայ համայնքը կպատվի լրագրող Յաակով Ահիմեյրին
Իսրայելի հայ համայնքը հայտնի լրագրողների և «Իսրայել» մրցանակի արժանացած Յաակով Ահիմեյրի համար հուլիսի 18-ին պատվո երեկո կկազմակերպի՝ հայ համայնքի մասին ռադիո և հեռուստատեսային լուրերում լուսաբանելու և Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար ջանքեր գործադրելու համար: Հայտնում է «Ջերուսալեմ փոստ» թերթը: Թերթը գրում է, որ Իսրայելում շատ են փորձել լռության մատնել հայերի ողբերգության մասին բոլոր հիշատակումները,
Ամառային հանգստին սեռավարակներն աճում են
Սեքսոպաթոլոգն ու գինեկոլոգը խորհուրդ են տալիս չտրվել հաճույքներին ու անվտանգության մասին մոռանալ:
Բուդաղյանի պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին
«Ազատություն» ռադիոկայան. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ գնդապետ, զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով պատասխանել, թե արդյո՞ք վերջինիս տեղակալի՝ զինդատախազ Գևորգ Կոստանյանի հրապարակային հայտարարությունները հանդիսանում են գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետը: «Եվ միաժամանակ խնդրել եմ հայտնել, թե արդյոք
Եվրոպական հանձնաժողովը հատկացրել է 157,724 եվրո Հայաստանի Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժածների աջակցությանը
Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թ.-ի մայիսի 12-ից 17-ին տեղած կարկտահարությունը գրեթե ամբողջովին վնասել է մարզի գյուղերի մեծ մասի բերքը: Կարկտահարությունը վնաս է հասցրել 46 գյուղերի և 12.800 տնտեսությունների՝ ամբողջովին վնասելով 14 գյուղերի 7.131 տնտեսությունների բերքը: Եվրոպական հանձնաժողովի տրամադրած աջակցությունը կազմում է 157,724 եվրո, որի շրջանակներում շուրջ 4000 տուժածներ կստանան սնունդ և հիգիենայի հիմնական միջոցներ:
Բրուցելոզի դեպքեր Կոտայքի մարզում
ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակչության շրջանում վերջին օրերին արձանագրվել է բրուցելոզի 7 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են, ստանում են համապատասխան բուժում, ունեն առողջացման դրական տեղաշարժ։ Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև հարակից համայնքներում` Ջրվեժում, Գառնիում, Կապուտանում` 1-ական, իսկ Զառ համայնքում` 2 դեպք: Հիվանդության հետագա տարածումը կանխելու
Կենսաթոշակների գործից անջատվել և դատարան է ուղարկվել ևս մեկ քրեական գործ
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է «Կենտրոն-1» տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է դատարան: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների
Հնոտիների շուկայի վաճառականները չեն ուզում տեղափոխվել Հարավ-Արեւմտյան թաղամաս
Ըստ Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի՝ նրանք Վերնիսաժից չեն ուզում տեղափոխվել
«Կներեք, որ չհասցրեցինք գնալ հայկական խանութ, որ նոր խալաթ գնեինք». Բոտկինի անվան հիվանդանոցից պատասխանեցին ԳԱԼԱ-ին
Այսօր ԳԱԼԱ-ն փորձել է զրուցել Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցի բուժանձնակազմի հետ, ուր եւ Նոր Մոսկվայում գրանցված դժբախտ պատահարի հետեւանքով տեղափոխել էին ավտովթարից տուժած վիրավորներին, այդ թվում` նաեւ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին: Հիշեցնենք, որ հետաքննության պահանջով բժիշկները նրան դուրս բերեցին դեղորայքային քնից եւ հենց դեպքի երկրորդ օրը անպատշաճ հագուստով, չսափրված նրան բերեցին դատարան: Հեռախոսազրույցի հենց սկզբում, երբ
Ա. Դանիելյանը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Դանիելյանին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի հուլիսի 12-ի առաջարկությունը` որոշում եմ. Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի
Վիճակագրական տվյալներ` ունիվերսիադային Հայաստանի հավաքականների մասնակցությունից
Հայաստանը ունիվերսիադայի ոչ պաշտոնական թիմային հաշվարկում 162 երկրների մեջ զբաղեցրեց 32-րդ տեղը, իսկ նվաճած մեդալների ընդհանուր քանակով` 28-րդը: Հայաստանը 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում նվաճեց 1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալների հաշվարկով մեր հանրապետությունը զբաղեցրեց 32-րդ տեղը: Նվաճած մեդալների ընդհանուր քանակի հաշվարկով 162 երկրների մեջ Հայաստանը 10 մեդալով 28-րդն է: Կազանում ունիվերսիադայի մեդալ
«Գիտության եւ կրթության սխալ կազմակերպում կա». Ռուզաննա Մկրտչյան
«Մենք պետք է վերանայենք ԵՊՀ-ում պահվող համամարդկային մնացորդները: Այդ սահմանագծի ներսում անցկացնում ենք սեմինար, մտածում ենք, թե ինչպես ավելի լավ պահպանել Հայաստանի ժառանգությունը, հավաքածուները, ինչպես մարդկային, այնպես էլ բույսերի, կենդանիների եւ քարերի մնացորդները»,-այսօր «Հայաստանի հնակենսաբանական և հնէաբանական հավաքածուների ներկան ու ապագան» թեմայի շուրջ Aravot.am-ի հետ զրույցում նշեց Թալսայի Մարդաբանության համալսարանի դոցենտ Միրիամ Բելմակերը: Նրա պնդմամբ՝
Անահիտ Բախշյան. «Ասֆալտապատում են այն փողոցները, որոնք դրա կարիքը դեռ չունեն»
«Բարեւ Երեւան» դաշինքի անդամը կարծում է, որ քաղաքապետարանը անարդյունավետ ծախսեր է անում՝ բարվոք վիճակում գտնվող փողոցների ասֆալտը քերելով եւ նորից քսելով
Հրանուշ Հակոբյանը ԵՄ պատվիրակության ղեկավարին խնդրել է բարձրացնել Հալեպի շրջափակման վերացման հարցը
Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով կայացավ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան ՝ Ն.Գ. Տրայան Հրիսթայի հետ հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ ՍՆ սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի անդամներ: Սփյուռքի նախարարը ներկայացրեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան
ՀՀ ԱԳՆ այլ պաշտոնյաներն է՞լ տեղյակ չեն գլխավոր դատախազի հայտարարություններից
Aravot.am-ը փորձեց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի մեկնաբանությունները ստանալ գլխավոր դատախազի հայտարարությունների վերաբերյալ: Ինչպես նաեւ, տեղեկանալ, թե ինչո՞ւ մինչ այժմ ՀՀ ԱԳՆ-ն չի արձագանքել գլխավոր դատախազի հայտարարությանը: Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքեց: Պարոն Մնացականյանը, սակայն, տեղյակ չէր Աղվան Հովսեփյանի հայտարարությունից ու ձեռնպահ մնաց որեւէ բան ասելուց:
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ում՝ ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երևանում: Հանդիպմանը մասնակցել է նաև Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն հրատարակման առթիվ և
Բրիտանական թանգարանն իր սրահի «Հնագույն Թուրքիա» անվանումը փոխել է նոր «Անատոլիա, Ուրարտու» անվամբ
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը տեղեկացնում է հետևյալը. ԵՀՄՖ նախագահությունը, և անձամբ ֆորումի նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը, իրենց շնորհակալության խոսքն են ուղղել Լոնդոնի « British Museum»-ի տնօրինությանը՝ ԵՀՄՖ-ի նամակին պատասխանելու և բողոքին արձագանքելու կապակցությամբ: <<British Museum>>-ի ղեկավարությունը, արձագանքելով ԵՀՄՖ-ի՝ իրեն ուղղված բողոքներին, փոխել է Բրիտանական թանգարանի # 54 սրահի «Հնագույն Թուրքիա» անվանումը նոր «Անատոլիա, Ուրարտու»
«Ռուսական կողմից ակնհայտ բիրտ ճնշում է նկատվում». Սամվել Մարտիրոսյանը` հայ վարորդի հետ կապված դեպքի մասին
«Հայ-ռուսական հարաբերություններն այս պահին ակնհայտորեն գոնե հասարակական կարծիքի մակարդակում վատ վիճակում են: Սա պարբերաբար վատացել է, իսկ վերջին հարվածը ՌԴ-ի կողմից զենքի վաճառքն էր Ադրբեջանին: Միաժամանակ ծավալվեցին նաև ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերի խոսակցությունները: Իսկ այս հարցում ՌԴ-ի կողից ճնշում է գործադրվում ՀՀ-ի նկատմամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում այս համատեքստում դիտարկեց հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ
ԲՈՀ-ը երկրորդ անգամ մերժում է «Դան» միությանը` չճանաչելով ամսագիրը գիտական
2010 թվականին Հայաստանում ստեղծվեց առաջին մասնագիտացված դեղագործական գիտապրակտիկ, լիցենզավորված գիտական ամսագիր` «Ֆարմա», որը տպվում է 6 ամիսը 1 անգամ: Հանդեսը ոգևորությամբ ընդունվեց դեղագործական ոլորտի և գիտական աշխարհի կողմից: Հոդվածների հեղինակները քիմիայի, կենսաբանության կարկառուն ներկայացուցիչներ են: Ամսագրի նպատակն այն է, որ աշխարհին Հայաստանը ներկայանա գիտական ներուժով: Այսպես է ներկայացնում ամսագիրը «Դան» միության նախագահ Սամվել Զաքարյանը, որն
Թուրքիան չպետք է միջամտի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին. Էդուարդ Շարմազանով
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հուլիսի 17-ին ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսին, մասնավորապես, հայտարարել է, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին եւ պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս առնչությամբ մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս
Քննարկվել է ևս վեց պետական կառավարման մարմնի 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվություն
Քննարկման ընթացքում վարչապետ Սարգսյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները:
Ազատամարտիկ. «Իմ դիակն Ազատության հրապարակից են տանելու, որ բոլորն ամաչեն» (Տեսանյութ)
Հացադուլի մասնակից 80-ամյա Արեւհատ Մարտիրոսյանը պահանջում է, որ իրենց մարտական ընկերը` Սեյրան Օհանյանը գա Ազատության հրապարակ եւ տեսնի, թե ինչ վիճակում են գտնվում ազատամարտիկները:
Օգնենք Հրաչյա Հարությունյանի ընտանիքին
«Օգնենք Հրաչյա Հարությունյանի ընտանիքին» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ արդեն բացվել են այն հաշվեհամարները, որոնցով քաղաքացիները կարող են գումար փոխանցել՝ Հարությունյանի ընտանիքին: Հաշվեհամարները ստորեւ. Դրամային փոխանցումների համար կարող եք գումար փոխանցել Արարատբանկում բացված այս հաշվի համարով՝ 1510010110232400 Կարող եք գումար փոխանցել նաև arca համակարգով այս համարով՝ 9051 1802 0075 8562 Նաև iDram համակարգով հետևյալ ID-ին 949967755
Մինչեւ ո՞ւր կգնա Հայաստանը
«Ասոցացման, Խորը եւ ազատ, համապարփակ առեւտրի համաձայնագրերի կառուցվածքն այնպիսին է, որը ենթադրում է, որ Հայաստանի տնտեսությունը պետք է համարժեք լինի ԵՄ-ի տնտեսությանը, ու հավասարը հավասարի մակարդակի առեւտրատնտեսական հարաբերություններ ձեւավորվեն»,- «Առավոտի» հետ բացառիկ զրույցում ասաց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը՝ հավելելով, որ վերջնական որոշումը Հայաստանինն է, ու որ անգամ
Բախշյան. «Ավագանին էլ պետք է խորհրդարանի նման պրոֆեսիոնալ լինի»
Պրոֆեսիոնալ ասելով տիկին Բախշյանը նկատի ունի աշխատանքի բնույթը, եւ ոչ թե այսօրվա խորհրդարանականների «պրոֆեսիոնալ» որակները Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը միտումնավորություն է տեսնում նրանում, որ, համաձայն օրենքի, ավագանին աշխատում է հասարակական հիմունքներով: Ըստ այսօր «Հայացք» ակումբին հյուրընկալված տիկին Բախշյանի՝ այդպես են արել, որպեսզի ավագանու անդամները չկարողանան ամբողջությամբ նվիրվել իրենց գործունեությանը: Նա կարծում