Օրվա լրահոսը
Երևանում սպասվում է մառախուղ եւ թույլ ձյուն
Հանրապետության տարածքում` Հունվարի 06-10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հունվարի 06-10-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության
Ս. Ծննդյան ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ճրագալույցի Ս. Պատարագն, ըստ ավանդույթի, մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն էր: Ս. Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տնօրհնեքի արարողություն կատարվեց:
Թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 6-ին, ժամը 00.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Ազատության պողոտայի թիվ 4 շենքի 46-րդ բնակարանի բնակիչ 1958թ. ծնված Ռ. Դ.-ն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: ԱԻՆ
Սևան Նշանյանն ազատազրկվել է անօրինական շինարարության մեղադրանքներով. «Ամերիկայի Ձայն»
«Նույնիսկ կանգնած բանտի դարպասների մոտ՝ Նշանյանը եղել է անհնազանդ, վիճահարույց և հույսով լի»: Հայազգի գրող, Թուրքիայի առաջատար լեզվաբան Սևան Նշանյանը ազատազրկվել է, Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, Թուրքիայում՝ այդ երկրի վերաքննիչ դատարանի կողմից հավանության արժանացրած դատավճռով, որն ընդունվել է՝ Իզմիրի Շիրինչե քաղաքում անօրինական շինարարություն իրականացնելու մեղադրանքներով: «Հուրիեթ» պարբերականի համաձայն, դատախազությունը ավելի վաղ որոշում էր կայացրել, որ
Խոշոր ավտովթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին, կա 5 վիրավոր. shamshyan.com
Դեկտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17.30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 26-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած Opel մակնիշի 34 DT 039 համարանիշի եւ 39-ամյա Արտակ Մեսրոպյանի վարած Volkswagen մակնիշի 97 QQ 779 համարանիշի ավտոմեքենաները: Ըստ shamshyan.com– ի, վթարի հետեւանքով 2 վարորդներն ու Volkswagen-ի ուղեւոր, Երեւանի բնակիչ,
Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը, որը նվիրված է Աստված որդու՝ Հիսուս Քրիստոսի ծննդյանը և Աստվածահայտնությանը (Մկրտությանը): Նախկինում ընդհանրապես եկեղեցին Ս. Ծննդյան և Մկրտության տոները միասին էր տոնում: Սակայն Արտեմոնը դեկտեմբերի 25-ը հռչակեց որպես Տիրոջ Ծննդյան տոն, իսկ հունվարի 6-ը` Մկրտության: Հնագույն ավանդությանը և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել
Ռոնալդուն Իրինա Շեյկի եւ որդու հետ միասին Ծննդյան տոներն անցկացրել է Էմիրաթներում
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը անցած տարվա դեկտեմբերի վերջին ներկա է եղել Դուբայի միջազգային մարզական կոնֆերանսին, որտեղ պարգեւատրվել է «Globe Soccer»-ի մրցանակով: Եվրոպական ակումբային ասոցիացիան նրան ճանաչել է անցած տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստի հետ են եղել ռուս մոդել Իրինա Շեյկը եւ նրանց 3-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ svpressa-ի
Ճրագալույցի պատարագին մասնակցել են բազմաթիվ կապանցիներ
Այսօր Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի սուրբ պատարագ: Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնն ամեն տարի նշվում է Կապանում եւ տարեցտարի եկեղեցի այցելողների թիվն այս տոնին գնալով մեծանում է: Այս տարի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին բազմամարդ էր: Մոտ երկու ժամ տեւած Սուրբ պատարագին մասնակցելու էին եկել բազմաթիվ կապանցիներ, որոնք եկեղեցում առկա ցուրտ պայմաններում նույնիսկ
Պաշտոնական վարկածը Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի դրդապատճառի վերաբերյալ
Վիտալի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով:
«Одноклассники»-ում հայտնվել է առցանց կինոնկար դիտելու ծառայություն
Սոցիալական ցանցում արդեն տեղադրվել է տեսաալիք:
Հոգեւորականները օրհնել են Մայդանի ինքնապաշտպանության խմբերի դրոշները
Ուկրաինայի Անկախության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ հենց բեմում տեղի է ունեցել օծման հանդիսավոր արարողություն:
Հարյուր հազարավոր օգտատերեր Yahoo!-ի կայքի միջոցով վարակվել են վիրուսներով
Yahoo! պորտալը իր օգտատերերին ցույց էր տալիս գովազդային հայտարարություններ, որոնց վրա սեղմելով՝ հնարավոր է համակարգիչը վարակել վիրուսներով: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում կատարելով իռլանդական Fox-IT կազմակերպությանը, որը նկատել է վտանգը: Հաղորդում է Lenta.ru-ն: Օգտատերերը՝ yahoo.com-ի հայտարարություններով անցնելիս, վերահասցեավորվում են վնասակար կոդով կայքեր՝ հայտնում են հետազոտողները: Համակարգչի վրա հարձակում կատարելու համար նախատեսված մի
Աշտարակ քաղաքի գազալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջի տեղեկացմամբ՝ հունվարի 5-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 4 հասցեում այրվում է գազալցակայան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհ՝ 16-րդ թաղամասի ավտոտեխսպասարկման կետում
Հունվարի 5-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայում այրվում է պահակակետ: Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելքումովի փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող Ա.Ս.-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.09-ին, մարվել՝ 18.26-ին: Ամբողջությամբ այրվել է հանգստի
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ: Մեծանուն ճարտարապետի ընտանիքին հղված ցավակցական հեռագրում ասված է. «Ջիմ Թորոսյանի հեղինակած շենքերը, արձաններն ու հուշակոթողները զարդարում են մեր մայրաքաղաքն ու հանրապետությունը և իրավամբ հայ ճարտարապետության մնայուն բարձրարժեք ժառանգություն են: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին,
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հայկավան գյուղի երկու բնակիչներ թունավորվել են
Հունվարի 5-ին, ժամը 18.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Գյումրու ԲԿ են դիմել Շիրակի մարզի Հայկավան գյուղի բնակիչներ՝ 1978թ. ծնված Ֆ. Հ.-ն և 1983թ. ծնված Կ. Վ.-ն. վերջիններս ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Շումախերի հարազատները խնդրել են շահարկումներ չանել նրա առողջության առնչությամբ (տեսանյութ)
Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը, ըստ Euronews.com-ի, «շահարկում» է անվանել լեգենդար մրցաշավորդի առողջության բարելավման մասին տեղեկությունները: Նրա խոսքերով՝ Շումախերի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Իր հայտարարության մեջ Քեմը կոչ է արել լրագրողներին մեջբերել միայն ստուգված աղբյուրներին եւ ընդգծել, որ ոչ ոք, բացի իրենից, ընտանիքի անդամներից եւ բուժող բժիշկներից՝ հավաստի տվյալների չեն տիրապետում: Մոտակա մամուլի
Թուրքիայի դատարանը կարգադրել է ազատ արձակել քուրդ օրենսդիրներին. amerikayidzayn.com
Ազգությամբ քուրդ օրենսդիրների ազատ արձակումը, ըստ էության, կնպաստի Անկարայի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» միջև խաղաղության բանակցություններին նոր թափ հաղորդելուն
32-ամյա վարորդը BMW-ով հարկայինի դիմաց բախվել է Chrysler-ին. shamshyan.com
Հունվարի 4-ին ժամը 23:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի Հարկային ծառայության դիմաց բախվել են Վրացական փողոցի բնակիչ 32-ամյա Տիգրան Տերտերյանը իր վարած BMW մակնիշի 30 LL 696 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված Chrysler Stratus մակնիշի 34 LM 549 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի ուղևոր Արաբկիր 43 փողոցի
ԱՄՆ-ը կողջունի Իրանի դրական դերակատարումը սիրիական կարգավորման հարցում․ «Ազատություն»
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի կարծիքով՝ Իրանը կարող է դերակատարում ունենալ հունվարի 22-ին Ժնևում կայանալիք սիրիական խաղաղ կարգավորման բանակցություններում։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը Իսրայելում ասել է՝ Վաշինգտոնը դեմ է, որ Թեհրանը նախարարի մակարդակով մասնակցի բանակցությունների, եթե չընդունի, որ Սիրիայի ապագա կառավարությունը պետք է ձևավորվի ընդդիմության և իշխանությունների «փոխադարձ համաձայնությամբ»։ Քերրիին, սակայն, նաև ասել է, որ
Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ
Կյանքից հեռացել է անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս.թ. հունվարի 5-ին, կյանքի 87-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո
ՃՈ աշխատակիցները Մաշտոցի պողոտայից թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել երիտասարդի․ shamshyan.com
Այսօր հունվարի 5-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողներ Ավետիք Քալաշյանն ու Վրույր Գաբրիելյանը ժամը 05:30-ի սահմաններում Մաշտոց պողոտայի Նաիրի կինոթատրոնի դիմաց ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարորդին բժշկական կենտրոն տեղափոխելիս նկատում են, որ նա իր մոտ եղած սպիտակ թղթյա փաթեթի դեղնականաչավուն զանգվածը սկսել է լցնել կաթոցիչի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ
Ձերբակալվածները Վիտալի Բալասանյանի թիմի՞ց են․ ԳԱԼԱ
ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի դեմ անցած տարեվերջին իրականացրած մահափորձի հետքերով ԼՂՀ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում երկու քաղաքացի ձերբակալվել են: ԼՂՀ դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն. «ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, որոնց պատկանող շինություններում և բնակարաններում
Կինը «պատվեր» է համարում Շանթ Հարությունյանի նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը․ «Ազատություն»
Նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով կալանավայրում գտնվող Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը «պատվեր» է համարում այդ գործով կալանավորվածների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը։ Հարությունյանը դեկտեմբերի 24-ից՝ արդեն 13 օր, հացադուլի մեջ է։ Նրանից երկու օր անց հացադուլ հայտարարեցին նրա երկու ընկերները՝ Վահե Մկրտչյանն ու Լիպարիտ Պետրոսյանը, բայց ընտանիքներին այդպես էլ թույլ չեն տվել նրանց հանդիպել, նույնիսկ Նոր տարվա
Պատշգամբում սառցահարված նորածին է եղել
Հունվարի մեկին՝ ժամը 6:00-ին, Տրումենի հանրակացարաններից մեկի առաջին հարկում սառցահարված նորածին տղա երեխա են գտել: Հայտնում է infosmi.net-ը: Հայտնի է դարձել, որ նորածինը ծնվել է 37-38 շաբաթականում, քաշը 1900 գրամ էր: Նորածնին տեղափոխել են տեղական հիվանդանոց: Հետախույզները պատշգամբում գտել են սրբիչ, սավան եւ արյունոտ դոշակ: Հարուցված է քրեական գործ, փնտրվում են դեպքի հետ առնչություն ունեցած
2013-ին կորցրինք «Ծածկած շուկան», եթե չսթափվենք 2014-ին կկորցնենք «Զվարթնոցի» հին շենքը. Tert.am
Հայ ճարտարապետությունը 2013-ին կորցրեց իր արժեքներից մեկը՝ «Ծածկած շուկան», եթե ժողովուրդը չհամախմբվի այս տարի կկորցնի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը: Tert.am-ի հետ զրույցում ահազանգեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ընդգծեց, որ որքան էլ այսօր մարդիկ ասեն, թե «Ծածկած շուկան» առնետանոց չէ, այն այսուհետ պարզապես լավ խանութ է: Հիշեցնենք, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դեռևս 2011թ-ին
Գեւորգ Ղազարյանն այսօրվանից մարզվում է «Այնտրախտի» կազմում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կարագանդայի «Շախտյորի» կիսապաշտպան, 25-ամյա Գեւորգ Ղազարյանն այսօրվանից սկսած երեք օր մարզվելու է Բունդեսլիգայում հանդես եկող Բրաունշվեյգի «Այնտրախտի» ֆուտբոլիստների հետ: Նա ակումբում փորձաշրջան է անցնում: Գերմանական ակումբի մարզական տնօրեն Մարկ Առնոլդը հայտարարել է. «Մենք Ղազարյանին կհետեւենք մարզումային երեք օր եւ ըստ այդմ, կախված նրա խաղային եւ մարդկային որակներից, կորոշենք, թե նա


















































