Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

Հրդեհ՝ 16-րդ թաղամասի ավտոտեխսպասարկման կետում

Հունվար 05,2014 21:01 Share

Հունվարի 5-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի 2-րդ շղթայում այրվում է պահակակետ:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մելքումովի փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող Ա.Ս.-ին պատկանող ավտոտեխսպասարկման կետում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.09-ին, մարվել՝ 18.26-ին:

Ամբողջությամբ այրվել է հանգստի սենյակը` գույքով՝ 12քմ մակերեսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել