Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվածները Վիտալի Բալասանյանի թիմի՞ց են․ ԳԱԼԱ

Հունվար 05,2014 16:40

ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի դեմ անցած տարեվերջին իրականացրած մահափորձի հետքերով ԼՂՀ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում երկու քաղաքացի ձերբակալվել են: ԼՂՀ դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն. «ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, որոնց պատկանող շինություններում և բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք: Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն և Ա.Ա.-ն»:

ԼՂՀ միջազգայնագետ և Լեռնային Ղարաբաղի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ այդ ձերբակալությունների համար հիմք են հանդիսացել որոշ փաստեր՝ տեսաձայնագրություններ, ինչպես նաեւ հեռախոսազանգեր: «Իրավապահ մարմինները համապատասխան փաստեր ունեն, որովհետեւ վիդեոձայնագրություններ են եղել, այդ սարքը աշխատել է հեռախոսի միջոցով, ուզում եմ ասել, որ կասկածյալների ձերբակալման առումով ոստիկանները փաստեր ունեն, բայց, քանի որ քննություն է ընթանում եւ ձերբակալվածների ով լինելը արդեն իսկ շոկ է առաջացրել տարբեր շրջանակներում, հաստատ պետք է պարզեն դրդապատճառները եւ այլն: Վարկածների մասին կարող եմ ասել, որ շատ վարկածներ կան, բայց ամեն մեկը արժանի է մանրազնին քննարկման եւ ուսումնասիրման, այդ իսկ պատճառով ես չէի ուզենա շտապել եւ որեւէ բան ասել մինչեւ վերջնական արդյունքը, որովհետեւ ամեն մի փոքր սխալը կարող է վնասել ընդհանուր գործին»:

Հայկ Խանումյանին հարցրեցինք նաեւ, թե հավաստի՞ են արդյոք շրջանառվող այն տեղեկությունները, որ ձերբակալված անձինք Վ. Բալասանյանի թիմից են կամ նրա մտերիմ շրջապատից: Հ. Խանումյանը պատասխանեց. «Թիմ ասելը չեմ ընդունում, մի փոքր սխալ է: Ես ինքս ճանաչում եմ այդ անձանց, ուղղակի ընտրությունների ժամանակ նրանք աջակցել են: Թե չէ իրենք ոչ այնպես կարեւոր դեմքեր են, ոչ էլ գործոններ, ուղղակի մարդիկ են, ովքեր աջակցել են ընտրությունների ժամանակ, կամ ավելի շուտ իրենց ընտանիքներն են աջակցել Վ. Բալասանյանին եւ միայն այդքանը: Հիմա ճիշտ չէ թիմի անդամ համարել նրանց, նրանք սովորական մարդիկ են, ովքեր թիմի սահմանման մեջ չեն տեղավորվում, մարդիկ են եղել, աջակցող՝ այդպես կարելի է դիտել Արցախի բնակչության 33 տոկոսին, ովքեր որ ձայն են տվել Վ. Բալասանյանին»:

 

Մանրամասները կարդացեք՝ galatv.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031