Լրահոս
Օրվա լրահոսը

Շումախերի հարազատները խնդրել են շահարկումներ չանել նրա առողջության առնչությամբ (տեսանյութ)

Հունվար 05,2014 19:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Քեմը, ըստ Euronews.com-ի, «շահարկում» է անվանել լեգենդար մրցաշավորդի առողջության բարելավման մասին տեղեկությունները: Նրա խոսքերով՝ Շումախերի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Իր հայտարարության մեջ Քեմը կոչ է արել լրագրողներին մեջբերել միայն ստուգված աղբյուրներին եւ ընդգծել, որ ոչ ոք, բացի  իրենից, ընտանիքի անդամներից եւ բուժող բժիշկներից՝ հավաստի տվյալների չեն տիրապետում: Մոտակա մամուլի ասուլիսը երկուշաբթի օրվանից շուտ չի կայանա:

Ավելի վաղ «Ֆորմուլա-1»-ին նախկին մրցաշավորդ Ֆիլիպ Ստրեյֆը, հղում կատարելով ֆրանսիացի մասնագետ Ժերեր Սալյանին, որը զբաղվում է Շումախերի բուժմամբ, հայտնել էր, որ մրցաշավորդի կյանքն այլեւս վտանգի տակ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: