Օրվա լրահոսը
Հետախույզ. «Ռուսաստանը մեզ ոչ թե ռազմաբազա, այլ ֆորպոստ է նշանակել»
«Ռուսական ռազմաբազայի ընդլայնումը ՀՀ ազգային շահերի ծիրի մեջ է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում, խոսելով Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ընդլայնման մասին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա շեշտեց, որ պետք է լավ սահմանենք, թե մեր ազգային, քաղաքական շահը որն է: Այնուհետև ասաց. «Նախիջևանի թարախապալարը պետք է վերացվի: Գորշ գայլը թափանցել է, ոտք դրել Արաքսից այս կողմ: Թուրքիան
Ընդդիմությունն էլ է մեղավոր Հայաստանի՝ նոր ԽՍՀՄ-ի մաս դառնալու համար. «168 ժամ»
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը միշտ հանդես է եկել հօգուտ Հայաստանի եվրաատլանտյան կողմնորոշման։ Մեր հարցազրույցը նրա հետ Հայաստանում և Ուկրաինայում ընդդիմության վարքագծի տարբերության մասին է։ – Տեսնելով, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ է այս աստիճան պասիվ հայաստանյան ընդդիմությունը։ – Ես կոռեկտ չեմ համարում Ուկրաինայի և Հայաստանի համեմատությունը, քանի որ
Վարդենիսի հոգեբուժարանի հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիսի տուն-ինտերնատում տիրող իրավիճակին, մասնավորապես այս տարվա ընթացքում արձանագրված ինքնասպանության, հիվանդներից մեկի խեղդամահ լինելու, ինչպես նաեւ ծեծի դեպքերին։ Տեղի ունեցած միջադեպերի մանրամասները պարզելու նպատակով այցելեցինք տուն-ինտերնատ։ Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 3-ին տուն-ինտերնատի բնակիչ, 84-ամյա Լեոնիդ Ադունցը հանկարծամահ էր եղել, իսկ մինչ այդ ծեծի էր ենթարկվել տուն-ինտերնատի հիվանդ Սամվելի կողմից։ Ուստի
Ջրմուղի եւ կաթսայատան աշխատողների համար ռուսերենի իմացությունը պարտադիր է
Դիլիջանում լեզուների եւ համակարգչային ծրագրերի իմացությամբ ջրմուղագործներ կա՞ն
Բեր բիծդ ջնջեմ, շեֆ. «Հայկական ժամանակ»
Որքան կկազմի աղքատության ցուցանիշը 2012 թվականի համար ըստ ԱՎԾ-ի, կերեւա հրապարակվելիք զեկույցից, բայց այսօր արդեն կարելի է կանխատեսել, որ ԱՎԾ-ն անակնկալ է պատրաստել։ Ամենայն հավանականությամբ, հրապարակվելու է աղքատության բավականին ցածր ցուցանիշ՝ մոտ 30 տոկոս։ Այսինքն, ըստ ԱՎԾ-ի, 2012 թվականին Հայաստանի բնակչության մոտ 30 տոկոսը աղքատ է եղել։ Համեմատության համար նշենք, որ 2011-ին աղքատության ցուցանիշը 35
Պուտինի այցի հետեւանքները միանգամից չե՞ն զգացվելու. «Ժողովուրդ»
ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրենք ժողովրդավարության կողմնակից են ու դրական են վերաբերում քաղաքացիների օրինական պայքարի մեթոդներին։ – Պարոն Շարմազանով, այս օրերին բոլորի քննարկման թեման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցն է։ Խնդրում եմ նշել, թե այդ այցը երկրում ինչ է փոխելու։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք Վլ. Պուտինից։ –
Միսն էժանացել է. «Հայկական ժամանակ»
Երեւանի Զեյթունի շուկայի մերձակա տարածքում «ՀԺ»-ի թղթակցի ուսումնասիրությունները հանգեցրել են եզրակացության, որ տեղական մսի գինն իջել է այնքան, որ գրեթե հասել է Բրազիլիայից եւ Ռուսաստանից ներկրված կամ ընդհանրապես անհայտ ծագմամբ, սառեցված մսի գնին։ Զեյթունի շուկայի մոտակայքում՝ Սեւակի եւ Ռուբինյանց փողոցներում, մսի վաճառքով զբաղվող մի քանի տաղավարներում եւ խանութներում վաճառվող միսը ռեկորդային ցածր է։ Խանութներից մեկում
Անդրադարձ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրությունից, երեկ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի նախարարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոյեմբերի 19-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը: Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնն ասել է. «Ես ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի նախագահ Սարգսյանի միջև նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպումը: Այս հանդիպումը, որը համակարգվում էր ԵԱՀԿ
Դիլիջանի միջազգային դպրոցը ստացել է «IB World School» կարգավիճակի հավաստագիր
Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Դիլիջան) ստացել «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ: Դա նշանակում է, որ դպրոցն իրավունք է ստացել 2014թ. սեպտեմբերից իր 16-ից 18 տարեկան սաներին առաջարկել անգլերեն լեզվով դասավանդվող IB (Միջազգային Բակալավրիատի) դիպլոմ ծրագիրը: IB ծրագիրը համաշխարհային կրթական շրջանակներում ակադեմիական ազնվության եւ մտավոր հզոր ներուժի խորհրդանիշն է դարձել ՝ ուսանողներին կրթական ամենաբարձր չափանիշներով
Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում
Նոյեմբերի 25-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես MԼ 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու: Կատարվում է քննություն: ԱԻՆ
ՀՀ Առողջապահության նախարարը և Երևանի քաղաքապետի տեղակալը այցելել են Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ Կենտրոն ենթակայան
ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը այցելել են Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ Կենտրոն ենթակայան, հանդիպել բուժաշխատողների հետ։ ՀՀ ԱՆ Դերենիկ Դումանյանը, իր և ողջ նախարարության անունից շնորհակալություն հայտնելով շտապօգնության բուժաշխատողներին կատարած ամենօրյա հսկայական աշխատանքի համար, նշել է, որ հանդիպման նպատակը անմիջական շփումը և շտապօգնության բուժաշխատողների խնդիրներին ու առաջարկներին ծանոթանալն է։ «Մեզ
Նոր մանրամասներ՝ հայ-վրացական սահմանին հնչած կրակոցներից. shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է երեկ հայ-վրացական «Սադախլո» հսկիչ-անցակետի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով սպանվածներից մեկի ինքնությունը. նա Վրաստանի քաղաքացի Մեհրաբ Կանդալաձեն է: Ըստ shamshyan.com – ի, «ռազբորկան» տեղի է ունեցել թմրավաճառների միջև, որի ընթացքում էլ վերջիններս սկսել են կրակոցներ արձակել միմյանց վրա: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Հրդեհ ավտոմեքենայում
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի թիվ 5 փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Ս. Շ.-ին պատկանող «Աուդի 80» մակնիշի 02 ՍՏ 903 պետհամարանիշով ավտոմեքենայի արջևի անիվը: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել
Մագնուս Կարլսենը պաշտոնապես ստացավ աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Երեկ Հնդկաստանի Չեննայ քաղաքում սահմանված ժամկետից չորս օր առաջ կայացավ դասական շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի 23-ամյա գրոսմայստեր Մագնուս Կարլսենի թագադրման արարողությունը: Նահանգի վարչապետ Թամիլանադ Ջայալալիթան հաղթանակի առիթով շնորհավորեց աշխարհի նոր չեմպիոնին, իսկ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը Կարլսենին մեծարեց՝ ուսերին դափնեպսակ դնելով: Աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի երկու մասնակիցներն էլ ստացան մրցամարտի կազմակերպման կանոններում
Կայացավ Բոուլինգի վարկանիշային անհատական մրցում
«Փլեյ Սիթիում» կայացած միջոցառմանը մասնակցեց վեց հոգի: Երեքական մրցափուլից բաղկացած նախնական մրցումներում մասնակիցները վարկանիշային դասակարգում ստացան, որից հետո պայքարը օլիմպիական մրցակարգով շարունակվեց քառորդ եզրափակչում եւ կիսաեզրափակչում: Ի վերջո, որոշիչ փուլում միմյանց դեմ ելան Արսեն Աղաբաբյանն ու Աշոտ Հակոբյանը: Նրանց հակամարտության արդյունքով հաղթեց Արսեն Աղաբաբյանը: Հայկ Անտոնյանն այս անգամ բացարավեց մրցանակային երրորդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կրակոցներ հայ-վրացական սահմանին
Երեկ գիշերը կրակոցներ են հնչել հայ-վրացական սահմանի մոտ՝ Վրաստանի տարածքում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են վրացական Շուլավերում, բայց նաեւ եղել են կրակոցներ Սադախլո հսկիչ-անցագրային կետի մոտ: Իսկ news.am-ի տեղեկություններով՝ իրար վրա են կրակել վրացական քրեական հեղինակություններ: Որոշ լուրերի համաձայն՝ կան զոհեր եւ վիրավորներ:
Կոնֆերանսի կազմակերպիչն արձագանքում է Տիգրան Ուրիխանյանի գնահատականներին
Օրեր առաջ տեղի էր ունեցել «Վիլնյուսի նախաշեմին Եվրասիական ինտեգրման գործընթացներին Հայաստանի մասնակցությունը» թեմայով կլոր սեղան, որի հյուրերի ցանկում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Այսօր Aravot.am-ում հրապարակվել էր Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցը, որտեղ վերջինս նշել էր, որ վերը նշված կլոր սեղանի հյուրերից ներկա էր միայն նա: Այդ կապակցությամբ ձեզ եմ ներկայացնում այդ
Ուկրաինացի լրագրողը զարմացած է՝ «Արցախում պետական փողերը չեն թալանվում»
Ուկրաինական «Сегодня» ռուսալեզու օրաթերթը վերջին համարում անդրադարձել է Արցախին՝ ներկայացնելով սեփական թղթակից Իրինա Կովալչուկի ծավալուն ռեպորտաժը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Վերջին մեկ ամսվա ընթացքում ուկրաինական առաջատար լրատվամիջոցներում Հայաստանին ու հայությանը նվիրված սա արդեն հինգերորդ հրապարակումն է: Մինչ այդ Հայաստանին անդրադարձել էին նաև ուկրաինական այլ լրատվամիջոցներ: Նրանցից մեկը՝ «Репортер» ամսագիրը՝ բացի տեղից թղթակցությունը, Իլհամ Ալիևի Կիև այցելության
1news.az. Մամեդյարովի համար շախմատում գլխավորը հայերին հաղթելն է
Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովը հայերին հաղթելու դեպքում՝ «աչքերը փակում է և պատկերացնում է, թե ինչպես է իր համար ուրախանում յուրաքանչյուր ադրբեջանցի»: «1նյուզ.ազ»-ի հետ զրույցում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 10-րդ հորիզոնականը զբաղեցնող շախմատիստն ասել է, որ դա է իր համար խաղի գլխավոր նպատակը: Որպես համեմատական նշենք, որ Հայաստանի և աշխարհի ուժեղագույն 2-րդ շախմատիստ Լևոն Արոնյանը` մեկ
ՀՀԿ կառույցի ղեկավարը գենդերային հարցերի շուրջ խոսում է որպես հայ տղամարդ
Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից կարծիք հարցրեց «Գենդերային հավասարության մասին» օրենքում «գենդեր» բառը այլ բառով փոխարինելու մասին, որը դարձել է համազգային թեժ քննարկումների թեմա: Մենք նաև հարցրեցինք` եթե մարդը որոշի ընտրել իր սեռը, անկախ այն հանգամանքից, Հայաստանում նման օրենք կա՞, թե՞ ոչ, չի՞ գնա հայտնի կլինիկաներ, պլաստիկ վիրաբույժների մոտ ու սեռափոխվի: «Ես, ճիշտն
ԱԳՆ-ն այս ամիս միլիոններ է ծախսել կոնյակների, ավիատոմսերի ու տրանսպորտային ծառայությունների համար
Կառավարության անդամները առիթը բաց չեն թողնում հպարտանալու համար, որ գոնե պետական գնումների առումով թափանցիկ են գործում, քանի որ մեկ անձից կատարվող գնումները հրապարակային են եւ դրանց կարելի է ծանոթանալ կառավարության կայքէջում: Այլ հարց է, թե հարկատուների գումարներն արդյո՞ք տեղին են ծախսվում: Օրինակ` կառավարության կայքէջի մեկ անձից կատարվող գնումներ բաժինը ուսումնասիրելուց պարզվում է, որ արտաքին գործերի նախարարությունը
Արթիկ քրեակատարողականից ազատ արձակեցին գյումրեցի բժիշկ-գինեկոլոգին
Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրու Ավստրիական «Մոր և մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի կալանավորված 36-ամյա բժիշկ-գինեկոլոգ Վահագն Մադոյանի փաստաբան Թամարա Յայլոյանը, քիչ առաջ Արթիկ քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակել բժշկին: Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, ժամը 15.00-ի սահմաններում քննել է բժշկի խափանման միջոցը փոխելու հարցը ու որոշել է նրան ազատ արձակել` 1 միլիոն
Championat.com. Ոչ թե Մովսիսյանին ու Օզբիլիսին, այլ ամբողջ Կովկասին են վիրավորել
Նոյեմբերի 23-ին կայացած «ԲԿՄԱ» «Սպարտակ» (1:0) խաղի ժամանակ երկրպագուների պարզած ենթադրվող վիրավորական պաստառի հետ կապված բանակայինների ներկայացուցիչ Իվան Ուլանովը հայտնել էր, որ հունարեն գրությամբ պաստառը «Սպարտակ»-ի հայ ֆուտբոլիստներին չէր վերաբերում, այլ զոհված հույն նեոնացիստ Գիորգիս Մանոլիսին ուղղված համերաշխություն էր: Այնուամենայնիվ, «Չեմպիոնատ.քոմ» պարբերականը, որն անդրադարձել էր այդ դեպքին, հրապարակելով ռուսերեն գրությամբ պաստառը՝ նշում է, որ խոսքն
«Եթե պատկան մարմինները ողջամիտ ժամկետներում Մարցի խնդիրը չլուծեն, մենք նորից կփակենք ճանապարհը»
Ակտիվիստը պնդում է, որ Մարցում վախի մթնոլորտ է
Global Post. Հաղարծինում Աստծո խոսքը լսելի է. համալիրի մահմեդական բարերար
Հաղարծինի նորովի վերանորոգված զանգակատան մոտ կանգնած՝ Տեր Արիստակես վարդապետ Այվազյանն ասել է, որ միջնադարյան հայկական վանական համալիրը փրկելու համար աստվածային միջամտություն էր պետք: Դրա համար մեծ գումար պահանջվեց, իսկ բարերարը անհավանական մարդ էր՝ մահմեդական առաջնորդ, Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմին: Գրում է «Գլոբալ Փոստը»՝ հղում անելով «Ֆրանս Պրես» գործակալությանը: «Ես չեմ կարող
ՀՀԿ պատգամավոր. «Ազատամարտիկներին հրահրողներ կան, ինչը համարում եմ ոչ պարկեշտ»
Ազատամարտիկներին ՀՀԿ-ի հետ կլոր-սեղանի շուրջ երկխոսության հրավերք արած ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ ազատամարտիկների իշխանափոխության պահանջը ելք չէ: «Առաջարկել եմ երկխոսություն, որ իրենց խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնենք, բայց եթե իշխանափոխություն են միայն պահանջում, դա ելք չէ, լուծում չէ: Պետք է քննարկեն խնդիրները կառավարության հետ, որովհետեւ շատ խնդիրներ լուծում են գտնում՝ միգուցե դանդաղ,
Կանայք սկսում են բարձրաձայնել իրենց դեմ կատարվող բռնության մասին
Նոյեմբերի 25–ը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ առիթով այսօր երթ էին կազմակերպել կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, որոնք կոչ էին անում չլռել բռնության ենթարկվելու մասին, քանի որ լռության հետեւանքով բռնության ենթարկվող կանանց թիվը ավելի է մեծանում։ Երթի մասնակիցների պնդմամբ՝ այսօր Հայստանում կանանց 25% – ը ենթարկվում է բռնության, արձանագրվել են նաեւ մահվան
ԱԳՆ-ում մարվեց ԵԽ-ում ՀՀ նախագահությանը նվիրված նամականիշը
Նոյեմբերի 25-ին արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ու Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մարեցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։ Նամականիշի մարման արարողությունը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչները: Միջոցառմանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասաց. «Վերջին վեց ամիսներին Հայաստանը ղեկավարում էր Եվրոպայի ամենահին
Լրագրող. «Հեռուստատեսությունն այսօր խնդիր է դրել թռի-վռի հասարակություն ստեղծել»
«Խայտառակություն է մեր այսօրվա հեռուստաեթերը, գավառական, եթե փորձենք մեկ-երկու բառով բնութագրել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայկական հեռուստատեսության և եթերի որակի մասին այսպիսի կարծիք հայտնեց հեռուստալրագրող, PR մասնագետ Վարդուհի Սիմոնյանը: Նրա խոսքով՝ դրա համար շատ որոշակի պատճառներ կան. «Հայաստանը աշխարհի միակ երկիրն է երևի, որտեղ հեռուստաքննադատությունը մուտք չգործեց և չզարգացավ: Ինչո՞ւ: Որովհետև մենք տարիներ շարունակ հեռուստատեսությունից


















































