Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախույզ. «Ռուսաստանը մեզ ոչ թե ռազմաբազա, այլ ֆորպոստ է նշանակել»

Նոյեմբեր 26,2013 12:03

«Ռուսական ռազմաբազայի ընդլայնումը ՀՀ ազգային շահերի ծիրի մեջ է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում, խոսելով Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ընդլայնման մասին, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: 

Նա շեշտեց, որ պետք է լավ սահմանենք, թե մեր ազգային, քաղաքական շահը որն է: Այնուհետև ասաց. «Նախիջևանի թարախապալարը պետք է վերացվի: Գորշ գայլը թափանցել է, ոտք դրել Արաքսից այս կողմ: Թուրքիան ներկա է Նախիջևանում, որի իրավունքը չունի»:
Պարոն Շիրինյանի կարծիքով՝ այժմ Ռուսաստանի ակտիվության շրջանն է, որի հետ վեճ չկա: Նա նկատեց. «Չինաստանը և այլ երկրներ չեն վիճում, միայն Եվրամիությունն է պոչ խաղացնում, բայց կանցնի»:

Պարոն Շիրինյանը զգուշացնում է, թե պետք է ՌԴ-ի հետ պայմանագրերում զգույշ լինենք: Նա նշեց. «Համագործակցությունը պիտի նորմալ լինի: Եթե պայմանագրերի հարցում զգույշ չլինենք, ապա տանուլ կտանք, դա է ցույց տալիս պատմությունը: Բոլշևիկների փորձը չպիտի կրկնենք՝ ռուսին նվիրենք ամեն ինչ, Հայաստանը մնա առանց ոչինչ»:
Պարոն Շիրինյանը շեշտեց, թե «ՌԴ-ն երբեք ճգնաժամային պահերին Հայաստանի հետ չի եղել»:

ՀՆԽ հետախույզ Վովա Վարդանովը կասկածներ ունի կապված ռուսական ռազմաբազայի հետ. «Օսեթիայի վրա հարձակման ժամանակ ռուսական խաղաղարար ուժերի մի խումբ պաշտպանում էր համարյա ինքն իրեն: Խաղաղ բնակիչներին, որոնց պետք է պաշտպանեին, չէին պաշտպանում: Ինչքանո՞վ ենք համոզված, որ նման բան մեզ հետ տեղի չի ունենա:ն Եթե հույսներս միայն իրենց վրա դնենք, ճաշներս կերանք: Չեմ հավատում, որ այս հինգ հազար հոգին, որի կեսը հայեր են, կարող են իրենց գործն անեն»:

Պարոն Վարդանովը չհամաձայնեց Լևոն Շիրինյանի հետ այն հարցում, թե Ռուսաստանից սովորելու շատ բան ունենք ու հակադարձեց. «Դա նույնն է, ոնց որ կառլիկը սովորի մամոնտի կռվելու ձևը: Ռազմական հարցում մենք ռուսից սովորելու բան չունենք: Ռուսաստանը մեզ ոչ թե ռազմաբազա, այլ ֆորպոստ է նշանակել: Մենք ՌԴ-ի պոչում ենք, բայց չպետք է թույլ տանք, որ այդ պոչով փոշի սրբի, որ կողմն ուզի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930