Լրահոս
Օրվա լրահոսը

Championat.com. Ոչ թե Մովսիսյանին ու Օզբիլիսին, այլ ամբողջ Կովկասին են վիրավորել

Նոյեմբեր 25,2013 21:05

Նոյեմբերի 23-ին կայացած «ԲԿՄԱ» «Սպարտակ» (1:0) խաղի ժամանակ երկրպագուների պարզած ենթադրվող վիրավորական պաստառի հետ կապված բանակայինների ներկայացուցիչ Իվան Ուլանովը հայտնել էր, որ հունարեն գրությամբ պաստառը «Սպարտակ»-ի հայ ֆուտբոլիստներին չէր վերաբերում, այլ զոհված հույն նեոնացիստ Գիորգիս Մանոլիսին ուղղված համերաշխություն էր:

Այնուամենայնիվ, «Չեմպիոնատ.քոմ» պարբերականը, որն անդրադարձել էր այդ դեպքին, հրապարակելով ռուսերեն գրությամբ պաստառը՝ նշում է, որ խոսքն ամենևին հունարեն պաստառի մասին չէր, այլ այս մեկի, որտեղ հստակ երևում է, որ երկրպագուները վիրավորում են Հարավային և Հյուսիսային Կովկասի ազգերին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930