Օրվա լրահոսը
Փլուզվել է տան տանիքը
Մայիսի 27-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սրբ. Հովհաննես փողոցի թիվ 23 տան տանիքը փլուզվել է (50քմ) և վնասվել է հարևանի տան պատը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: ԱԻՆ
ՌԴ հյուպատոս. Հայտերի ընդունումը հավանաբար կվերսկսվի աշնանը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայությունը դադարեցրել է «Հայրենակիցներ» եւ «Աշխատանքային միգրացիա» ծրագրերով հայտերի ընդունումը: Հայաստանում, արտագաղթի աճով պայմանավորված, Միգրացիոն ծառայության գործունեությունը միշտ քննադատում են, նույնիսկ կառավարության ղեկավարն ասել էր, որ ծառայության գործունեությունը ցանկալի չէ: Այս պահին հարց է, թե արդյոք Միգրացիոն ծառայությունը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում, քանի որ վերջինիս գործունեության պայմանագրային ժամկետը ավարտվել է: «Ազատություն»
Վանաձորն այսուհետ hամահայկական երիտասարդական մայրաքաղաք է
«Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ի ծրագիրը կյանքի կոչվեց:
Վթարի վայրում սպիտակ հագուստով, անհասկանալի բառեր արտահայտող ու «աքլորացած» խանութպանը սպառնում էր Գյումրիի ոստիկանապետով
Այսօր` մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 02 ԼՕ 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։ Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս պարզ չէ, թե ով է վարորդը և արդյոք նրա հետ
Լյուդմիլա Սարգսյան. «Գալուստ Սահակյանը թող իր շուրջը նայի» (Տեսանյութ)
ԱԺ հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանն երբեք աչքի չի ընկել իր կոռեկտությամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Պատգամավորի խոսքերով՝ Գալուստ Սահակյանը իր շուրջը պետք է նայի, քանի որ Զարուհի Փոստանջյանն ընտանիք ունի, 4 երեխաների մայր է, եւ որեւէ մեկը իրավունք չունի նրան վիրավորելու։ Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
Արամ Սարգսյան. «ԼՂՀ-ի ձեռքին պետք է լինի առաջին ջութակը»
Այս հարցերի վերաբերյալ Արամ Սարգսյանի եւ ԼՂՀ նախագահի զրույցի մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
«Մեծն Գեթսբի» ֆիլմի անձնակազմը Կաննում (Ֆոտոշարք)
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» գեղարվեստական գործի համանուն ֆիլմի դերասանական կազմը Կաննում էր, ներկայացնում ենք լավագույն ֆիլմերից մեկի դերասանական կազմի ֆոտոշարքը.
Ջինսեր iPhone ունեցողների համար
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ոճային ջինսեր՝ հատուկ թափանցիկ գրպանով, որը հեշտացնում է սմարթֆոնը հանելը: ittrend.am
Գյուղացիների պարտքերը կամ կզրոյացնեն, կամ էլ մեկ տարով կհետաձգեն
Երեւանի կոնյակի գործարանը մեխանիզմներ է փնտրում գյուղացիների կրած վնասը մեղմելու նպատակով
Կողոպտիչը բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն
Մայիսի 26-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևանի քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող հյուրանոցային համալիրում ոմն Մաքսիմ գողացել է իր թևնոցը: Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, 1992 թ. ծնված Մաքսիմ Մ.-ն բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան`
Ադրբեջանը փորձում է խորամանկությունների գնալ
«Իմ կարծիքով, «բեկումնայինի» համար նախապայմաններ այս պահին չկան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հայտարարությանը: Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ԵԽԽՎ նախագահը հայտարարել էր, որ 2013 թվականը կարող է բեկումնային լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2013-2014 թվականներին Հայաստանը և Ադրբեջանը
Ամենասարսափելի վնասվածքները պրոֆեսիոնալ բռնցքամարտում
Կազմվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենացնցող վնասվածքների ցուցակը, որ ռինգում ստացել են մարզիկները: Ցանկում ընդգրկվել է նաեւ Արթուր Աբրահամի վնասվածքը, որ նա ստացել էր 2006 թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Վեթցլար քաղաքում կայացած կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ հանդիպմանը: Այդ ժամանակ Միրանդան ռինգում շատ կեղտոտ մարտ վարեց` բազմիցս խախտելով կանոնները: Արդյունքում, Աբրահամը մենամարտի միջնամասում ծնոտի կրկնակի կոտրվածք էր
ՄԻԵԴ-ում հունիսին կքննարկվի դատական գործ՝ ընդդեմ ՀՀ-ի
Հունիսի 4-6-ը ԵԽ նախարարների խորհուրդը՝ ԵԽ 47 անդամ երկրների ներկայացուցիչները, կուսումնասիրեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներն ու որոշումների կատարման ընթացքը: Այդ ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի շրջանակներում քննության կենթարկվեն մի շարք երկրների դեմ ներկայացված հայցեր, այդ թվում նաև ՀՀ-ի դեմ ներկայացված մի դատական հայց: ԵԽ-ի կայքից ծանոթացանք ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ ներկայացված այդ
Արցախը որպես առաձին երկիր առաջին անգամ կմասնակցի «Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնին
«Մայիսի 28-ին Երևանում կբացվի «Նոֆի» 3-րդ միջազգային կինոփառատոնը: Այն կազմակերպել է Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը (CANC) »,-այս մասին այսօր Golden Tulip հյուրանոցում ասաց Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանը: Ըստ բանախոսի` 80 ֆիլմերից փառատոնի վերջնական փուլ են անցել 45 ոչ կոմերցիոն ֆիլմ աշխարհի 24 երկրներից , այդ թվում՝ Հայաստանից և
Լրագրողները թոնրում վրացական պուրի թխեցին (Տեսանյութ)
Շվեդական Fojo Media Institute-ի նախաձեռնությամբ մայիսի 22-26-ը Վրաստանում կայացավ միջազգային լրագրողական սեմինար՝ «Մեդիան» եւ իշխանությունը» թեմայով, որտեղ ներկայացված էին Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Շվեդիան, Ուկրաինան, Բելառուսը: Բացի բուն աշխատանքայինից, լրագրողների համար գեղարվեստական մաս էլ էր նախատեսված: Այդ շրջանակում այցելություն եղավ վրացական գինու մառան, որտեղ վրացի խոհարարը ցույց էր տալիս՝ ինչպես վրացական պուրի թխել թոնրում: Բելառուս եւ
«Այդ տարածքում համայնքի 330 ծուխն էլ հողամաս ունեն, բոլորն էլ վնասներ կրել են»
Լոռու մարզի Լեջան, Ամրակից ու Ագարակ համայնքներում հակակարկտային կայանքներ չկան
ԱԳՆ ղեկավարն ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականներին
Մայիսի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին և ֆրանսիացի սենատորներ Անրի դը Ռենկուրին և Բեռնար Սոժեին: Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը հյուրերին ծանոթացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության առջև դրված խնդիրներին: ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո
Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում
Մայիսի 26-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու նպատակով կատարված գիշերային շրջագայության ժամանակ, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին ստուգման են ենթարկել 1984 թ. ծնված Էդվարդ Ս.-ի վարած «ԶԻԼ-43161» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 12 խմ փայտանյութով: Էդվարդ Ս.-ն նշված փայտանյութի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտարարել է, որ փայտանյութը ձեռք
«Մեզ՝ հայերիս, միավորում է ցեղասպանությունն ու օտարամոլությունը». Ռեժիսոր
Փարիզում մեկ միլիոնանոց երթ է տեղի ունենում համասեռամոլների ամուսնության ու երեխա որդեգրելու իրավունքի համար, իսկ Կաննում գլխավոր մրցանակը տալիս են լեսբուհիների սիրո մասին պատմող ֆիլմին: Ախր, էդ մեկ-երկու տարեկան երեխան չի հասկանում, չի կարող ընդդիմանալ իրեն որդեգրած համասեռամոլ ծնողներին
Երևանում վրաերթի է ենթարկվել 2-ամյա երեխա
Մայիսի 26-ին, ժամը 13.20-ին, «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 105/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 2-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Քոչարյանը «Գեյ շքերթի» եւ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի վերաբերյալ գնահատականները պատվիրված է համարում
Գեյ շքերթի հետ կապված գտնվում ենք դատական գործընթացի մեջ, եթե չեմ սխալվում, դատը դեռ չի սկսվել, եւ դատարանը պետք է որոշի: Այդ կազմակերպության ելույթները կարելի է դիտարկել նաեւ որպես միջամտություն դատական գործընթացի մեջ:
ԱԺ պատգամավորի` «ՄԱՊ-ի Ալիկի» դաշտերն էլ են կարկուտից տուժել, բայց նրան օգնություն պետք չէ (Տեսանյութ)
Ալեքսան Պետրոսյան. « Կարկուտը նույն երկրաշարժն է` գյուղատնտեսության մեջ: Այսօր 65 հազար մարդ օրվա հացի կարիք ունի»:
Կեցություն, ուսման վարձ, աշխատանք.Սիրիահայ ուսանողների հիմնական խնդիրները
«Հայաստանում այսօր ուսանում է մոտավորապես 4000 սփյուռքահայ ուսանող, որոնցից 250-ը սիրիահայ են: Մեր նպատակը երիտասարդների արագ ինտեգրումն է հասարակության մեջ»,-այսօր այս մասին «Ելակետ» ակումբում ասաց «Սփյուռքահայ ուսանողների խորհրդի» նախագահ Սամվել Մկոյանը: Ըստ բանախոսի` նախնական հաշվարկով սիրիահայ ուսանողների 60-ից 70 տոկոսը հաստատվել են Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում, ինչը պայմանավորված է այդ երկրում առկա պատերազմով: Վերջինիս
Թովմա Մաթևոսյանի սպանության մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Գուգարքի քննչական բաժանմունքի և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 25-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և ներկայանալով Տիգրան Մ. Տվյալներով` հայտնել է, որ ինքը գտնվում է Վրաստանում և 2 ժամից լինելու է Բագրատաշենի անցակետում: Նույն
«Վլադիմիրի բանտից» մինչեւ լիրիկական պոեզիա
Aravot.am-ի հետ զրույցում Առաջին հանրապետության օրվա հռչակման առիթով գրող, հրապարակախոս, խորհրդային այլախոհ, նախկին քաղբանտարկյալ Մերուժանը հիշեց 1962թ.՝ Գարեգին Նժդեհի վախճանից ուղիղ 6 տարի անց, իր եւ վեց համախոհ մտավորականների, այդ թվում՝ Վիգեն Բաբայանի, Խաչիկ Սաֆարյանի, Կարապետ Քիրամիդջյանի եւ մյուսների ձերբակալումն ու 5 տարվա ազատազրկման դատապարտվելը՝ հանուն այսօրվա անկախ հանրապետության կայացման: Մեր զրուցակցի խոսքերով՝ իր ստեղծագործական
Հենրիխ Մխիթարյանն ու Գայտանան երգեցին «Ով սիրուն, սիրունը» (Տեսանյութ)
Դեռ մինչեւ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ավարտը, Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր Դոնեցկի «Շախտյորի» երկրպագու, թխամորթ փոփ երգչուհի Գայտանան հայտարարել էր, որ եթե Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում 25 գոլ խփի, ինքը «Շախտյորի» օրհներգը կերգի հայերեն: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը կատարեց Գայտանայի «ցանկությունը»: Վերջինս էլ տեր կանգնեց իր խոստմանը: Սակայն, քանի որ «Շախտյորի» օրհներգի տեքստի հայերեն տարբերակը չկար,
Նկարված չեն Հայաստանի, հայ ազգի գլխավոր հերոսների մասին շարժանկարները
Կարծես բեմադրիչներին չար կախարդական փայտիկի հարվածով փոխարինեցին, և հիմա նրանք այլևս չգիտեն, որ շարժանկարները պետք է գեղարվեստական լինեն, քանի որ ոչ մի հերոսություն և հետաքրքրություն չկա նրանում, որ բեմադրիչը կյանքը ներկայացնում է այնպիսին, ինչպիսին այն կա իրականության մեջ:
Տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Ագարակ քաղաքին
Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել ագարակցիներին: Բնակիչների պատմելով՝ ժամը 20:40 րոպեից սկսած մոտ 20 րոպե տեղացած ուժեղ կարկուտը գրեթե ամբողջությամբ գետնին է թափել պտղատու ծառերի բերքը, կոտրատել ծառերի ճյուղերը, բնակիչներին թողնելով առանց բերքի: Ագարակցիներից շատերը չեն հիշում, որ նախկինում նման ուժեղ կարկուտ տեղացած լինի Ագարակում, սակայն բնակիչներից
Վարչապետի առանձնատունը՝ գյուղապետարան չունեցող գյուղում
Վարչապետ Տ. Սարգսյանը Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում առանձնատուն է կառուցում: Այդ մասին իմացանք, երբ գյուղացիներից մեկը թվում էր իրենց գյուղի տեսարժան վայրերը: Առանձնատան մոտ էինք, երբ դիմացի սեփական տնից դուրս եկավ գյուղացիներից մեկը և որպես «վարչապետի հարևան»`մանրամասնեց, որ թեև դա Տ. Սարգսյանի առանձնատունն է, բայց նրան գյուղում երբևէ չեն տեսել, իսկ շինարարական աշխատանքներին հետևում է
Լեւոն Ջավախյան. «Ցուցադրական հայրենասերներն իրենց «բարեմասնությունները» օգտագործում էին կարիերիստական նկրտումներում»
Այստեղ զոհը միայն հայ սպան չէ, իրական զոհը Ռամիլ Սաֆարովն է: Նա իր հետագա կյանքն այդպես էլ ապրելու է ստի եւ կեղծիքի մեջ: Նա իր հայրենիքի այլասերված զավակն է: