Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ամերիկյան քրիստոնեական ասսոցիացիայի Շանթ Հարությունյանի նոյեմբերի 5 միջադեպի հետ կապված հայտարարությունը

Նոյեմբեր 11,2013 11:10 Share

Շանթ Հարությունյանի հետ նոյեմբերի 5-ին կատարվածը ցնցող էր մեր ողջ հասարակության համար, քանի որ այն ծայրահեղ դրսևորումների կուտակումը, որը կար, ստացավ իր սիմվոլիկ դրսևորումը:

Վերջին տարիներին մեզանում ստեղծվել է ուժի մշակույթ՝ ով ուժեղ է, լինի դա մարդ, թե՛ կուսակցություն թե՛ պետական պաշտոնյա,
նա պիտի թելադրի՝ ոչ մի բանի հետ հաշվի չնստելով: Սա բերել է մեծ դեստրուկցիայի կուտակման՝ ստեղծված ուժի պաշտամունքը բացարձակ հակասում է թե՛ քրիստոնեական ավանդույթին թե՛ մեր  ողջ մշակույթի պատմականորեն ձևավորված ապրելակերպին՝
մեզ մոտ բնորոշ է հասկանալ դիմացինին, փորձել գտնել լուծում, որը չի հալածում մարդուն և նվաստացնում իր արժանապատվությունը: Այս ամենը դրված է մի կողմ և վերցված է բացարձակ ուժի դրսևորումը:

Իհարկե առաջին պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Սակայն պատասխանատվությունը ամբողջական է և ողջ հասարակությունը փաստորեն ընդունել է այդ խաղի կանոնները և երբեք չի բարձրաձայնել դրա անթույլատրելիությունը: Ճիշտ հակառակը՝ որոշ դեպքերում տարբեր քաղաքական ուժեր, տարբեր կառույցներ ուժի քաղաքականությունը ընդունել են որպես գործելաոճ:

Շանթ Հարությունյանի ընդվզումը իր մեջ պարունակում էր այդ ուժի անթույլատրելիության ցուցադրումը՝ թվում է թե նա փորձել է ուժ կիրառել, բայց բոլորի համար ակնհայտ է, որ այնտեղ ուժ չկար՝ կար ուժի դրսեւորումների ցուցադրում և, այդ իմաստով, ընդվզում ուժի դեմ:

Մենք դա դիտում ենք որպես ուժի պաշտամունքը կանգ առնելու կոչ:

Մենք առաջարկում ենք անհապաղ հավաքվել հայաստանյան բոլոր կառույցներով և ստեղծել կլոր սեղան, հետևել, որ ոչ մի ծայրահեղ դրսևորում ոչ մի կողմից չլինի և համապատասխանի թե՛ մեր բարոյական թե՛ այն նորմերին, որոնք այսօրվա դրությամբ ընդունվում են միջազգային հանրության կողմից:
Մենք նաև կոչ ենք անում հայության տարբեր կառույցներին, նախ և առաջ մեր գործընկեր հանդիսացող Միացյալ Նահանգներում գործող թե՛ հայկական թե՛ ամերիկյան կառույցներին, բոլոր Հայաստանի բարեկամներին ցուցաբերել աջակցություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930