Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարների հանդիպումը Մոսկվայում

Նոյեմբեր 11,2013 11:44 Share

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հանդիպում է ունեցել ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Լիվանովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2013թ. հոկտեմբերի 1-ի 15-րդ նիստի արձանագրության կրթության և գիտության ոլորտին առնչվող հարցեր, այդ թվում` Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման գործընթացը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի դասավանդման հնարավորությունը, Երևանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված ընթացքը, ինչպես նաև Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանին գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ շնորհելու և գործունեության նոր համաձայնագրի ստորագրման ընթացքը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշված ուղղություններով նախագծերն արդյունավետ և հնարավորինս կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930