Օրվա լրահոսը
Արվեստագետները բերման են ենթարկվել Շանթ Հարությունյանի պատկերով գրաֆիտիի համար
Սահմանադրական դատարանի մոտից բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին:
ՀՅԴ խմբակցությունը հանդես կգա միջնորդությամբ՝ Վարդան Պետրոսյանի վերաբերյալ
Yerkir.am -ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն ասել է. «Տեղի է ունեցել ողբերգություն:Ավտովթարի արդյունքում մահացածների ընտանիքների համար անասելի ծանր է կորուստների հետ համակերպվելը: Ցավակցում եմ այդ ընտանիքներին, խորապես ցավում եմ այդ երիտասարդների համար: Սակայն պետք է հասկանանք, որ Վարդան Պետրոսյանը այն անձը չէ, որ կխուսափեր քննությունից, կամ կփորձեր խոչընդոտել հետաքննության ընթացքը: Ավելին’ նա նաև
«Ուզում եմ հուսալ, որ վերջնական արդյունքը կհամապատասխանի ժողովրդի քվեին». Տիգրան Ուրիխանյան
Արարատ քաղաքում ավարտվել են քաղաքապետի ընտրությունները: Այժմ ընտրատեղամասերում սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը: Արարատ քաղաքի թիվ 18/06 ընտրատեղամասում ԲՀԿ կուսակցության թեկնածու Սամվել Բարսեղյանի վստահված անձը ԲՀԿ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է: Aravot.am-ը հետաքրքրվեց պատգամավորից՝ ինչո՞վ է պայմանավորված Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրությունների նկատմամբ ԲՀԿ-ի այսքան մեծ հետաքրքրությունը, մի՞թե անվստահություն կա, երբ պատգամավորներն անձամբ են հետեւում ընտրական գործընթացին
Արարատում ընտրություններին մասնակցեց 67.57% -ը
Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքերում ժամը 20.00-ին ավարտվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների քվեարկությունը: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են բոլոր տեղամասային կենտրոնները: Տեղամասային ընտրական հանձնաժովներն սկսել են իրականացնել քվեարկության արդյունքների ամփոփումը: Ժամը 20.00-ի դրությամբ, տեղամասային կենտրոններից ստացված նախնական տվյալների համաձայն, Արարատ համայնքում քվեարկության մասնակիցների թիվը 8931 կամ 67.57% Է, իսկ Նշավան համայնքում`
Արմեն Դարբինյանը երաշխավորում է Վարդան Պետրոսյանի համար
Վարդան Պետրոսյանի հետ կատարվածը ահավոր մեծ փորձություն է մեր բարոյականության և ոգու համար: Կցկտուր տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ մեղքի իր բաժինը անկասկած ունի և պատրաստ է պատասխան տալու: Երկրից դուրս գալու, անհասանելի դառնալու գոնե ֆորմալ պատճառներն էլ կարծես վերացված են, Ֆրանսիայի քաղաքացու անձնագիրը հանձնված է: Դրա հետ մեկտեղ, արդարադատությունից խուսափելու, քննության ընթացքը խոչընդոտելու որևէ
Հանրությունը կտեսնի Վ.Պետրոսյանի վթարը՝ 3D տարբերակով
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է հանրությանը ներկայացնել հոկտեմբերի 20-ի երեկոյան Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մասին ողջ իրականությունը: Այդ նպատակով, նրա խոսքով, մասնագետներն այս պահին արդեն իսկ աշխատում են վթարի 3D մոդելավորված տարբերակի վերարտադրության վրա, որը պատրաստ լինելուն պես՝ կներկայացվի հանրությանը: «Դիմել ենք՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունից ստանալու եզրակացությունը,
Կրկին քաղաքացու բողոք, թե իր հասցեում անծանոթ անձինք են գրանցված
Արարատ քաղաքի 18/01 ընտրատեղամասի հանձնաժողովի Լեռնիկ Նալբանդյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընտրատեղամասում ընտրախախտումների դեպքեր չեն արձանագրվել: Միայն խոսեց մի միջադեպի մասին. քաղաքացի էր եկել եւ դիմում է հանձնել, որով նշված էր , թե իր հասցեում՝ Արարատ քաղաքի, Կոմիտաս 12 շենք, 37 բնակարանում, գրանցված են անծանոթ անձինք՝ Արտաշես Գրիգորյան եւ Լեւոն Հարությունյան անուններով: Քաղաքացին պահանջում
«Ոչ մեկիդ մտքով չանցնի, թե ես խուսափելու եմ պատասխանատվությունից» (Տեսանյութ)
«Արտմեդ » սթրես կենտրոնից Վարդան Պետրոսյանը շտապ օգնության մեքենայով երեկ տեղափոխվել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ դատավոր Արիս Սիսակյանի որոշմամբ նա կալանավորվեց: Սթրես-կենտրոնից մինչ նա դուրս կգար իր պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղասարյանի հետ, մի քանի լրատվամիջոցներին Վարդան Պետրոսյանն ասաց, որ կատարվածի համար ցավում է, ցավակցեց անմեղ երիտասարդ եղբայրների մահվան
«Ամենատարօրինակն ու արտառոցը ընտրողների թիվն է». Նաիրա Զոհրաբյանը՝ Արարատում ընթացող ընտրությունների մասին
Արդեն երեք ժամից քիչ ժամանակ է մնացել Արարատի քաղաքապետի ընտրությունների ավարտին: Aravot.am-ը շրջում է քաղաքի բոլոր ընտրատեղամասերում, հետեում ընտրական իրադարձություններին: 18/05 տեղամասում հանդիպեցինք ԲՀԿ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, եւ իր հետ խոսեցինք ընտրական օրվա եռուզեռից. «Ամենատարօրինակն ու արտառոցը ընտրողների թիվն է, այս պահի դրությամբ մոտավոր 7800 ընտրող է եղել, սա աննախադեպ թիվ է, էսպիսի բան
Արարատում քվեարկության մասնակիցների թիվը հասավ 62 տոկոսի
Այսօր Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 8245 կամ 62.38% Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13218): Նշավան համայնքում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 587 կամ 37.6% Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 1561): ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, առանց լարվածության. Հանրապետական թեկնածուի մաղթանքը՝ ԲՀԿ-ից իր մրցակցին
Արարատի թիվ 18/03 տեղամասում էր քվեարկում Արարատ քաղաքի քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանը: Լրագրողների հետ խոսելիս նշեց՝ քվեարկել է ավելի նպաստավոր, լավ բարոյահոգեբանական մթնոլորտ ունեցող Արարատի օգտին: Մյուս թեկնածուին էլ մաղթեց է ՝ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, առանց լարվածության: «Հիմա գնալու եմ իմ աշխատանքով զբաղվեմ: Շտաբում սպասեմ քվեարկության արդյունքներին»,- պատասխանեց թեկնածուն: Մեր հարցին, թե ինչ սպասելքներ կան
Արարատի ընտրությունները՝ ոստիկանության խիստ հսկողության ներքո
«Ազատություն ռադիոկայան». Արարատ քաղաքում կիրակի օրը անցկացվող քաղաքապետի արտահերթ ընտրություններն աչքի են ընկնում ոստիկանության աշխատակիցների մեծ թվով։ Ընտրատեղամասերի մոտ պարբերաբար կուտակվում են ոստիկանական ավտոմեքենաներ, իրավապահները, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ, խումբ-խումբ հսկում են տեղամասերը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբը արդեն ահազանգում է, որ իրենց մոտ մեկ տասնյակ ակտիվիստների տարել են ոստիկանական բաժին՝ առանց հիմնավորումների։ «Տեղամասերում [ԲՀԿ-ի ակտիվիստները] կանգնած
Արարատի քաղաքապետի ընտրությունների ընթացքում ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ ՀՀ ոստիկանության արձագանքը
Ոստիկանության Արարատի բաժնում` նոյեմբերի 10-ին, ժամը 08.15-ին 18/07 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից ահազանգ է ստացվել, որ իրեն է դիմել հանձնաժողովի նախագահը և հայտնել, որ 1973 թ. ծնված Վարուժան Ղուլյանը քվեաթերթիկ է նկարահանել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից: Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ. Ղուլյանը բացատրություն է տվել, որ օրենքով սահմանված կարգով ընտրատարածք մտնելուց և
«Հանե՛ք իմ հասցեից անծանոթ մարդուն». Միջադեպ Արարատ քաղաքի թիվ 18/03 տեղամասում
Արարատ քաղաքի թիվ 18/03 տեղամասում քաղաքացիներից մեկը, ում անունը Գառնիկ Ալեքսյանն էր, տեղամասի հանձնաժողովի նախագահից՝ Խաչիկ Հարությունյանից պահանջում էր՝ անծանոթ մարդուն՝ Կամո Բազիկյանին հանել իր տան հասցեից՝ Խանջյան 28, բնակարան 18: Քաղաքացին իր հետ բերել էր պահանջի մասին դիմում, որը հանձնեց հանձնաժողովի նախագահին: Վերջինս բացատրեց քաղաքացուն, որ ինքը իրավունք չունի ընթացք տալ դիմումին, դրանով պետք
Արարատում արդեն քվեարկել է ընտրողների 44 տոկոսը
Այսօր Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 5930 կամ 44.86 % Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13218): Նշավան համայնքում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 392 կամ 25.11 % Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 1561): ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
«Հույժ կարեւոր միջադեպ դեռ չի գրանցվել». Արարատում հավատացնում են ընտրատեղամասի վստահված անձինք
Ինչպես արդեն նշել էինք՝ Արարատ քաղաքում ընթանում են Արարատի քաղաքապետի ընտրությունները: Ամենուր խոսակցություններ են, թե տեղամասերում երկու թեկնածուների կողմնակիցների միջեւ լարված մթնոլորտ է, խախտումներ են անընդհատ արձանագրվում: Aravot.am-ը եղավ քաղաքի 18/02 տեղամասում: Այստեղ երկու թեկնածուների վստահված անձինք ասացին, որ այդ ընտրատեղամասում որեւէ խախտում չի արձանագրվել: «Ես երեկ էլ եմ այստեղ եղել, էսօր էլ առավոտվանից էստեղ
«Մոտիկից մի նկարեք». բղավում էր քաղաքացին
Այսօր Արարատ քաղաքում ընթանում են քաղաքապետի ընտրությունները: Արարատ քաղաքի 18/06 տեղամասում քաղաքացիներից մեկը սկսեց բղավել «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի վրա, թե նա նկարահանում է ընտրախցիկներին մոտ տարածքներում. «Թեք էիր նկարում»,- բղավում էր քաղաքացին, իսկ օպերատորը հանկարծակիի եկած՝ բացատրում էր. «Սահմանված վայրից եմ նկարել»: Քաղաքացին բղավելով հեռացավ ընտրատարածքից. «Մոտիկից մի նկարեք»: Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արարատում քվեարկել է ընտրողների 20 տոկոսը
Այսօր Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 2671 կամ 20.21% Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13218): Նշավան համայնքում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 90 կամ 5.77 % Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 1561): ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Քաղաքացին հեռախոսով նկարել է իր քվեաթերթիկը
Այսօր ընթանում են Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրությունները: Aravot.am-ը դեռեւս եղել է երկու տեղամասերում: Առայժմ միջադեպ է գրանցել քաղաքի 18/07 տեղամասում. քաղաքացին հեռախոսով նկարել է իր քվեաթերթիկը: «Սա նկատել է հանձնաժողովի անդամը, այդ մասին հայտնել է ինձ, ես քվեաթերթիկը մարել եմ»,- մեզ ասաց տեղամասի հանձնաժողովի նախագահ Եղյան Հայկը: Ըստ ներկաների՝ քաղաքացին Վարուժան Ղուլյանն էր, քվեարկել էր
Հրդեհ Դալարիկ-Քարակերտ երկաթուղային կայարանամեջում
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում գնացքի վագոնները դուրս են եկել ե/գ ռելսից, շրջվել և բռնկվել: Ճշտվել է, որ պատահարը տեղի է ունեցել ե/գ 2808 կմ-ի 1-3 ուղեհատվածում՝ Դալարիկ-Քարակերտ երկաթուղային կայարանամեջում: Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: «Մասիս» ե/գ կայարանից դեպքի վայր է
Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է
Սիրելի´ երիտասարդներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ։ Այս օրը տոնացույցում ամրագրվել է 1945 թվականին՝ խորհրդանշելով երիտասարդության համախմբումն ու միասնականությունը։ Ֆրանսիացի գրողներից մեկն ասել է՝ երիտասարդությունն իմաստություն կուտակելու ժամանակաշրջան է։ Իրոք, երիտասարդության տարիներին ոչ միայն ձևավորվում է անհատը, այլև ուրվագծվում է նրա հետագա կյանքը։ Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ ամենայն խնամքով ու
Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում ստանձնել է առաջատարի դերը
Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը եւս հինգ թիմերի հետ տարել է 2-ական հաղթանակ եւ լրացուցիչ գործակիցներով 32 երկրների մրցապայքարում զբաղեցնում է առաջին տեղը: Երկրորդ տուրում մեր ընտրանին 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Բելգիայի թիմին: Առաջին խաղատախտակի առջեւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց, իսկ Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը հաղթանակներ տարան: Մեր
Վանես Մարտիրոսյանը թեեւ նոկդաուն արեց, բայց պարտվեց
Առաջին միջին քաշային կարգում WBO չեմպիոնի թափուր տիտղոսի համար Վանես Մարտիրոսյան-Դեմետրիուս Անդրադե մենամարտն ավարտվեց երկրորդի հաղթանակով: Վանես Մարտիրոսյանը մենամարտի հենց առաջին ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մնացած ռաունդների մեծ մասում Անդրադեն, շնորհիվ արագության եւ ջեբերով լավ աշխատանքի, տիրապետել է նախաձեռնությանը: Արդյունքում, մարտի ավարտից հետո կողային մրցավարներից երկուսը հաղթանակը շնորհել են Դեմետրիուս Անդրադեին եւ միայն
Նիկոլ Փաշինյան. «Արդարադատության նախարարից պահանջում եմ անհապաղ ինձ հնարավորություն տալ այցելելու նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում կալանավորված անձանց»
Նոյեմբերի 6-ի՝ Ձերբակալվածների վայր կատարած այցելությունից հետո նրանցից հատկապես մի քանիսի վիճակի կապակցությամբ ունեմ մտահոգություններ եւ այդ մտահոգությունները կարող են փարատվել միայն նրանց հետ զրույցից հետո:
Վիկ Դարչինյանը կրկին պարտվեց նոկաուտով
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Կորպուս-Սիթի քաղաքում կայացավ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի ռեվանշ մրցամարտը երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ: Մինչեւ 8-րդ ռաունդը ընթացել է հավասար մենամարտ: Իսկ 9-րդ ռաունդի սկզբնամասում Վախթանգը նույնիսկ միավորներով առավելություն է ունեցել: Սակայն ֆիլիպինցին մի քանի վճռական գրոհներով նոկաուտի է ենթարկել Դարչինյանին՝ ռինգի մրցավարին հարկադրելով դադարեցնել
Արարատում քվեարկությունն ընթանում է բնականոն հունով
Այսօր Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված բոլոր քաղաքացիները առավոտյան մինչև ժամը 8.00-ն ներկայացել են տեղամասային կենտրոններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են առաջին ընտրողներին. քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Ընտրական
Դատավորը հարցրել էր քննիչին` բարոյակա՞ն եք համարում կալանավորելը
«Կատարված հանցագործությունն առաջացրած հետեւանքների իմաստով շատ ծանր է, այն կյանքից զրկել է երկու երիտասարդ տղաների իրենց ծաղկուն տարիքում, որպիսի հանգամանքը դատարանը դնում է մարդկային, բարոյականության տեսակետից ելնելով»:
Ներկայացվեց «Harmony Yerevan»-ի աշուն-ձմեռ հավաքածուն (Ֆոտոշարք)
Այսօր «Պիացցա Գրանդեում» կայացավ Harmony Yerevan նորաձևության տան ցուցադրությունը (աշուն-ձմեռ 2013/14): Հիշեցնենք, որ այս նորաձևության տան դիզայներն է Միքայել Դանիելյանը: Ցուցադրությանը ներկա էին նաեւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այլ դիզայներներ եւս: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ
Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն:


















































