Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկ Դարչինյանը կրկին պարտվեց նոկաուտով

Նոյեմբեր 10,2013 09:08

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Կորպուս-Սիթի քաղաքում կայացավ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի ռեվանշ մրցամարտը երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ:

Մինչեւ 8-րդ ռաունդը ընթացել է հավասար մենամարտ: Իսկ 9-րդ ռաունդի սկզբնամասում Վախթանգը նույնիսկ միավորներով առավելություն է ունեցել: Սակայն ֆիլիպինցին մի քանի վճռական գրոհներով նոկաուտի է ենթարկել Դարչինյանին՝ ռինգի մրցավարին հարկադրելով դադարեցնել մարտը:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930