Լրահոս
Օրվա լրահոսը

Եհովայի վկաների նոր «դեսանտ» Իջեւանում

Նոյեմբեր 10,2013 14:05

Օրերս Տավուշի մարզկենտրոն է ժամանել Եհովայի վկաների  նոր խումբ: Նրանք թակում են իջեւանցիների դռները, քարոզչություն կատարում: Այդ խմբի անդամներից մեկը` 40-ն անց տարիք ունեցող սեւազգեստ մի տղամարդ իջեւանցիներին ասել է, որ ինքը մասնագիտությամբ դռնապան է, Իջեւան է եկել մասնագիտությամբ վարսավիր կնոջ հետ: Նա իջեւանցիներին հայտնել է , որ  Տավուշի մարզկենտրոն եկած խումբը բաղկացած է 40 հոգուց: Նախկինում տեղեկացրել ենք, որ Իջեւանում առկա  է  Եհովայի վկաների մեծ խումբ,  քարոզչությանը մասնակցում են նույնիսկ մանկահասակ երեխաներ:

Իջեւանի բնակիչները մեզ հայտնեցին, որ վերոհիշյալ  տղամարդը բնակիչների շրջանում հայտարարել է , որ իրենց կրոնական ուղղության անդամները եվրոպական երկրներ մեկնելիս այդ երկրների դեսպանատներում մուտքի վիզայի հետ կապված խնդիրներ չեն ունենում: Իջեւանցիներին անհանգստացնում է  կրոնական այդ ուղղության անդամների կողմից իրենց դռները թակելը, մանավանդ, որ երբեմն դա կատարվում է  երեկոյան ժամերին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930