Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի ընտրությունները՝ ոստիկանության խիստ հսկողության ներքո

Նոյեմբեր 10,2013 16:50 Share

«Ազատություն ռադիոկայան».  Արարատ քաղաքում կիրակի օրը անցկացվող քաղաքապետի արտահերթ ընտրություններն աչքի են ընկնում ոստիկանության աշխատակիցների մեծ թվով։

Ընտրատեղամասերի մոտ պարբերաբար կուտակվում են ոստիկանական ավտոմեքենաներ, իրավապահները, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ, խումբ-խումբ հսկում են տեղամասերը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբը արդեն ահազանգում է, որ իրենց մոտ մեկ տասնյակ ակտիվիստների տարել են ոստիկանական բաժին՝ առանց հիմնավորումների։

«Տեղամասերում [ԲՀԿ-ի ակտիվիստները] կանգնած են եղել, տարել են ոստիկանություն, բաց են թողել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի տարածքային կազմակերպության ղեկավար Մանուկ Առաքելյանը՝ շարունակելով. – «Տանում ստուգում են, ոչ մի բան էլ չեն ասում։ Շատ լարված է, շատ վատ է, ես երբևէ Հայաստանում էսքան ոստիկան չեմ տեսել ոչ մի տեղ»։

«Բարգավաճ Հայաստան»-ի շտաբը ահազանգում է հանրապետական մրցակցի թիմի կողմից խախտումների մասին։ Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին, որ ահազանգեր ունեն ընտրակաշառքի մասին։

 

Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930