Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույժ կարեւոր միջադեպ դեռ չի գրանցվել». Արարատում հավատացնում են ընտրատեղամասի վստահված անձինք

Նոյեմբեր 10,2013 14:19

Ինչպես արդեն նշել էինք՝ Արարատ քաղաքում ընթանում են Արարատի քաղաքապետի ընտրությունները: Ամենուր խոսակցություններ են, թե տեղամասերում երկու թեկնածուների կողմնակիցների միջեւ լարված մթնոլորտ է, խախտումներ են անընդհատ արձանագրվում: Aravot.am-ը եղավ քաղաքի 18/02 տեղամասում: Այստեղ երկու թեկնածուների վստահված անձինք ասացին, որ այդ ընտրատեղամասում որեւէ խախտում չի արձանագրվել: «Ես երեկ էլ եմ այստեղ եղել, էսօր էլ առավոտվանից էստեղ եմ, որեւէ լարվածություն չեմ նկատել ո՛չ հանձնաժողովի մեջ, ոչ էլ բնակիչների: Ինչի՞ պիտի լարված լինեն, մի քաղաքի մարդիկ են»,- մեզ հետ զրույցում ասաց Արարատ քաղաքի թիվ 18/02 տեղամասի Հայկ Հայկյանի վստահված անձ  Հովհաննես Նահապետյանը: Նա արձանագրեց, որ քաղաքացիները ակտիվորեն են մասնակցում ընտրություններին:IMG_9725

ԲՀԿ կուսակցության թեկնածու Սամվել Բարսեղյանի  վստահված անձ Սուսաննա  Ներսեսյանը նույնպես ասաց, որ տեղամասում առայժմ ոչ մի ընտրակեղծիք կամ միջադեպ չի արձանագրվել, իսկ այն հարցին, թե իրենք լարվածություն նկատում են արդյոք ընտրատեղամասում, նա պատասխանեց. «Ընտրություններ են, դե լարվածություն էլ է լինում, հարթվում, անցնում ա, բայց շատ  արտառոց, հույժ կարեւոր միջադեպ դեռ չի գրանցվել»:

Ավելացնենք, որ այս տեղամասում Սամվել Բարսեղյանի  կողմնակիցները կանգնած են քվեատուփի մոտ եւ արձանագրում են ընտրողների թիվը:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930