Օրվա լրահոսը

Վիկ Դարչինյանը կրկին պարտվեց նոկաուտով

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Կորպուս-Սիթի քաղաքում կայացավ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի ռեվանշ մրցամարտը երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ: Մինչեւ 8-րդ ռաունդը ընթացել է հավասար մենամարտ: Իսկ 9-րդ ռաունդի սկզբնամասում Վախթանգը նույնիսկ միավորներով առավելություն է ունեցել: Սակայն ֆիլիպինցին մի քանի վճռական գրոհներով նոկաուտի է ենթարկել Դարչինյանին՝ ռինգի մրցավարին հարկադրելով դադարեցնել

Արարատում քվեարկությունն ընթանում է բնականոն հունով

Այսօր Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր  ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված բոլոր քաղաքացիները առավոտյան մինչև ժամը 8.00-ն ներկայացել են տեղամասային կենտրոններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են առաջին ընտրողներին. քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Ընտրական

Դատավորը հարցրել էր քննիչին` բարոյակա՞ն եք համարում կալանավորելը

«Կատարված հանցագործությունն առաջացրած հետեւանքների իմաստով շատ ծանր է, այն կյանքից զրկել է երկու երիտասարդ տղաների իրենց ծաղկուն տարիքում, որպիսի հանգամանքը դատարանը դնում է մարդկային, բարոյականության տեսակետից ելնելով»:

Ներկայացվեց «Harmony Yerevan»-ի աշուն-ձմեռ հավաքածուն (Ֆոտոշարք)

Այսօր «Պիացցա Գրանդեում» կայացավ Harmony Yerevan նորաձևության տան ցուցադրությունը (աշուն-ձմեռ 2013/14): Հիշեցնենք, որ այս նորաձևության տան դիզայներն է Միքայել Դանիելյանը: Ցուցադրությանը ներկա էին նաեւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ,  այլ դիզայներներ եւս:   Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ

Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն:

Վարդան Պետրոսյանին կալանավորեցին ու տարան դատապարտյալների հիվանդանոց

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, «որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով»:

Новости-Грузия. Վրաստանի դրոշը նախագահականի վրա է բարձրացել սրտիկներով

Վրաստանի նախագահական պալատի վրա նոյեմբերի 9-ին Վրաստանի դրոշը հայտնվել է չորս սրտիկներով պատկերված: Հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը: Փոփոխությունն առաջինը նկատել են Ֆեյսբուքի օգտատերերը, այնուհետև թեման շարունակել են լրատվամիջոցներ՝ տարբեր ենթադրություններ անելով: Նախագահի աշխատակազմը բացատրություն է տվել երեկոյան: «Նախագահական պալատի վրա չորս սրտիկներով դրոշի հայտնվելու հետ կապված հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ այդ դրոշը բարձրացվել է

Ակտիվիստները պարեցին ոչ միայն Ծածկած շուկայի դիմաց, այլ նաև Ազատության հրապարակում

Նոյեմբերի 9-ին «Ազատագրենք հուշարձանները օլիգարխներից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը, չնայած անձրևոտ եղանակին, պարեց ինչպես Ծածկած շուկայի դիմաց, այնպես էլ Ազատության հրապարակում։ «Նախախորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով` սատարելու համար Շանթ Հարությունյանի ձևական ընդվզումը. «Քանի որ մենք նախապես հայտարարել էինք, որ այսօր մշակութային ակցիա ենք իրականացնելու Ծածկած շուկայի դիմաց, բայց զուգահեռաբար կա ևս մեկ արժեք կարևորելու և

Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել հանդիպել ձերբակալվածների հետ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել է nikolpashinyan.com-ում.  Մեկ ժամ առաջ, որպես ԱԺ պատգամավոր, այցելեցի «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսնելու համար, թե ինչ պայմաններում են պահվում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված անձինք: Ի զարմանս ինձ, ՔԿՀ պետի տեղակալը, որ քաղաքացիական հագուստ էր կրում, ասաց, որ ինձ հնարավորություն չեն տա տեսնել կալանավորվածներին: Մեջբերեցի «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածը,

«Մեզ համար մանկապարտեզ ունենալը ճոխություն կլիներ».Լուսի Հարությունյան

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-8-ը մի խումբ լրագրողներով շրջայց կատարվեց ԼՂՀ` Քաշաթաղի շրջան, պատերազմական գործողություններից տուժած, այժմ վերաբնակեցվող, ծայրամասային բնակավայրեր: Քաշաթաղի շրջանի Աղաձորի միջնակարգ դպրոցը գործում է 2006 թվականից: Դպրոցն ունի 37 աշակերտ, ընդհանուր 8 դասարան` ներառյալ տնօրենի սենյակ եւ գրադարան: Դպրոցի տնօրեն Լուսի Հարությունյանի փոխանցմամբ` դպրոցն ունի ֆիզիկայի, մայրենի լեզվի եւ գրականության

Ջազմեն Չիկոն` ջազն ու ռոքը «մահացու մեղք» համարող Սարատովի հոգևորականի մասին

Ռուս ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի հոգևորական Վարդապետ Ղազարը, վերջերս «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» իր նյութում   խոսելով երաժշտական ուղղվածության մասին, քրիստոնյայի հոգու  համար չափազանց կործանարար է համարել  ջազ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, քանի որ, ըստ քահանայի, «երաժշտական մշակույթի այս ձևերը չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով»: «Հենց  ռոք-ըն-ռոլլի երևան գալը արևմուտքում ընկալվեց որպես երիտասարդների սեքսուալ հեղափոխության սկիզբ: Ամբողջ

Hurriyet. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ Ելիսեյան պայմանագրի օրինակով

Մի խումբ թուրք մտավորականներ պնդում են, որ Ելիսեյան պայմանագիրը կարող է օրինակ լինել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Ստամբուլի Շեհիր համալսարանում անցկացված «Հայ-թուրքական հարաբերությունները  ֆրանս-գերմանական փորձի լույսի ներքո» երկօրյա գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Ելիսեյան պայմանագրի 50-ամյակի առթիվ, գիտնական Ֆերհադ Քենթելն ասել է, որ գերմանացիներն ու ֆրանսիացիների միասին են գրել իրենց պատմությունները.

Գյումրիում ջազ համերգի են մասնակցում նաև 83-ամյա տատիկները

Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում  Հայաստանի պետական ջազ նվագախմբի  ու հայ հայտնի ջազմենների`Արմեն Թութունջյանի`Չիկոյի, Լևոն Մալխասյանի, Արմեն Հյուսնունցի, Հայաստանի գլխավոր «կատվի»`Վահագն Հայրապետյանի  մասնակցությամբ   նշվեց հայաստանյան ջազի հիմնադրման 75-ամյակը: Մոտ 3 ժամ տևած համերգի դահլիճն այնքան լեցուն էր, գյումրեցիներն այնպես էին գնահատում կատարողներին, որ համերգը վարող Կարեն Քոչարյանը իր հերթին  սկսեց բնութագրել գյումրեցի հանդիսատեսին:

Հրդեհ Գյումրի քաղաքում

ԱԻՆ. Նոյեմբերի 9-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի վերջնամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոմիտասի փողոցի թիվ 51/1 տան մոտակայքում այրվում է տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.07-ին, մարվել՝ 16.27-ին: Ամբողջությամբ այրվել է Գ. Գ.-ին պատկանող տնակը՝ կենցաղային իրերով (27 քմ):

Daily Mail. iPhone-ով Տիրամայրը ուշադրություն չի դարձնում մանկանը. Տիգրան Ծիտողձյանի նկարները

Արվեստագետ Տիգրան Ծիտողձյանը Տիրամոր և մանկան նկարը պատկերել է ժամանակակից մոտեցմամբ: Երկու նկարներում բնական լույսի փոխարեն նա նկարել է էլեկտրական լամպ: Տարբերակներից մեկում «տիրամայրը» պատկերված է բաց դեղին մազերով, կապույտ ջինսով և փոխանակ ուշադրությունը լինի երեխայի վրա, աչքերը սառած են իր iPhone-ի վրա: Երեխայի հայացքն ուղղված է հեռուները, այդպիսով մոր և երեխայի միջև կապը լիովին

Տնտեսվարողների աջակցությամբ շարունակվում է մշտադալարների ծառատունկը

Վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ, աշնանային ծառատունկին օժանդակ, մշտադալարների տունկի ծրագրին մասնակցելու վերաբերյալ։ Աջափնյակում, ըստ 40 տնտեսվարողների հայտնած տվյալների, հանրագումարով 60-ից ավելի մշտադալար ծառեր ու թփեր են տնկվելու. նոյեմբերի 9-ի դրությամբ 20 տնտեսվարողներ արդեն կատարել են պարտադիր բարեկարգման շրջանակում սույն աշխատանքները։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մշտադալարների տունկին առայժմ 40 տնտեսվարող է մասնակցում. տնկվելու

Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ ԱՄՆ-ի ՀՀ դեսպանությունում

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր համերգ-ընդունելություն՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների միջոցով հայ երաժշտությունն ու հայ մշակույթն ավելի ճանաչելի են դարձել աշխարհի համար: Նրա խոսքերով՝ Արամ Խաչատրյանը թողել է հսկայական երաժշտական ժառանգություն,

Կմեկնարկի «Այվազյանական հանրապետական թատերական 2-րդ փառատոնը»

«Աղասի Այվազյանը հայ գրականության մեծերից է, որը, ցավոք, իր ողջության տարիներին չարժևորվեց այնպես, ինչպես պետք էր: Հրանտ Մաթևոսյանի հզոր ներկայությունը անպայմանորեն դժվարություն ստեղծեց` նրանից զատ տեսնելու մեկ այլ աշխարհ, մեկ այլ գրողական ինքնատիպություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աղասի Այվազյանին այսպես ներկայացրեց փառատոնի մասնագիտական հանձնախմբի ղեկավար, թատերագետ Լևոն Մութաֆյանը: Անդրադառնալով փառատոնին, որն արդեն երեք տարեկան

Վարդան Պետրոսյանի համար բժիշկ է մտնում դատարան

Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանի նախագահությամբ դեռ չի ավարտվել Վարդան Պետրոսյանի մեղադրանք առաջադրելու  եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի քննությունը: Այս պահին լրատվամիջոցներն ու Վարդան Պետրոսյանի ընկերները գտնվում են դատարանի շենքից դուրս, քանի որ դատարանի մուտքը եղել է փակ, իսկ դռնփակ ընթացակարգով էլ որոշվելու է նրա կալանքի հարցը: Վարդան Պետրոսյանը կարճ

Տիգրան Մուկուչյանը եղել է Արարատի մարզում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզի Արարատ համայնքում, որտեղ ծանոթացել է 2013թ. նոյեմբերի 10-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախապատրաստման աշխատանքներին: ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել է Արարատ համայնքում կազմավորված բոլոր 7 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ, այցելել ընտրական տեղամասեր` հետևելով տեղամասերում տարվող աշխատանքի ընթացքին: Տեղամասային ընտրական

«Մենք փորձում ենք համախմբել տարածաշրջանի երիտասարդներին». Ատոմ Մխիթարյան

Նոյեմբերի 10-ին` Երիտասարդության համաշխարհային օրը, իր ծննդյան 14-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը`Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA): Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Եվրախորհրդի երիտասարդական քաղաքականության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ   միջազգային ասպարեզում վերջին 5 տարիների ընթացքում կազմակերպությունն իրականացրել է ամենաշատ երիտասարդական ուսուցողական ծրագրերը Հայաստանում, առաջատար դիրքեր է գրավում Արևելյան Եվրոպայի և

Նախագահն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան: Հանրապետության Նախագահը ծանոթացել է աստղադիտարանում վերջին շրջանում իրականացված վերականգնման և արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև վարչական մասնաշենքի աշխատանքային պայմաններին: Սերժ Սարգսյանն այցելել է վակուումային կայան և Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտակ: Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացրել են, որ հաշվի առնելով Հանրապետության հիմնարար հետազոտությունների

Ծանրորդների տուգանքի առյուծի բաժինը վճարել է ՀԱՕԿ-ը

Հայաստանի վեց ծանրորդների որակազրկումը դրամական խոշոր տուգանք է նշանակում, որը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային ընդունված կարգի համաձայն պետք վճարի մարզաձեւի ազգային ֆեդերացիան: Aravot.am-ին իր աղբյուրներից հայտնի դարձավ, որ տուգանքի, որի ստույգ չափը պարզել չհաջողվեց, առյուծի բաժինը ՀԱՕԿ-ն արդեն մարել է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ    

Կարլսեն-Անանդ մեկնարկային պարտիան ավարտվեց ոչ-ոքի

Այսօր Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտը: Առաջին տուրում, որում սպիտակներով խաղում էր նորվեգացի հավակնորդը, կողմերը շատ արագ` արդեն 16-րդ քայլում, ոչ-ոքի արեցին: Վաղը սպիտակներով խաղում է աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

Նոյեմբերի 4-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն Երևան քաղաքի բնակիչ Կարո Եղնուկյանից ահազանգ է ստացվել, որ Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում իրեն հետևում են «Ֆոլքսվագեն» մակնիշի 10 VS 100  պետհամարանիշի և «Հոնդա» մակնիշի 10 ՍՕ 010 պետհամարանիշի ավտոմեքենաներով, իսկ ինքը վարում է սև գույնի «Ֆորդ ֆյուժն», 34 VO 758 պետհամարանիշի ավտոմեքենա: Ոստիկանության ՊՊԾ գնդի

Ոստիկանները քաշքշեցին Շանթ Հարությունյանի որդուն. «Արի ստեղ հլը, արի ասեմ» (Տեսանյութ)

Նոյեմբերի 5-ին հեղափոխական ակցիայի նախաձեռնող Շանթ Հարությունյանին եւ ակցիայի մյուս մասնակիցներին ազատ արձակելու պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ սկսեցին Ազատության հրապարակից: Երթի նախաձեռնող իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նախքան երթը սկսելը հստակեցրեց իրենց պահանջները: Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Հունան Պողոսյանի եւ ոստիկանության մյուս աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ապօրինությունների  եւ բռնությունների հիմքով հարուցել

Սահմանապահ զինծառայողի ստեղծագործությունն՝ իր կատարմամբ (Տեսանյութ)

Սահմանապահ զինծառայող Կորյուն Խանգելդյանը զորամասի ընկերների ուրախությունն է: Շուրջ չորս ամիս է ծառայության մեջ եւ այս ընթացքում ստեղծագործել է մեկ սիրային երգ եւ շատ շուտով եւս մեկ երգ պատրաստ կլինի, որը կնվիրի մայրիկին: Երիտասարդը սկսել է ստեղծագործել տասնհինգ տարեկանից: «Առաջին երգը, որ գրվել ու կատարվել է իմ կողմից, նվիրված է եղել  ազատամարտիկ Աղվան Մինասյանին: Երգն

Վարդան Պետրոսյանին տեղափոխում են՝ նրա կալանքի հարցը լուծելու համար

Քիչ առաջ «Արտմեդ »  սթրես կենտրոնից  Վարդան Պետրոսյանը շտապ օգնության մեքենայով  տեղափոխվեց  Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայր՝ նրա կալանքի հարցը լուծելու համար: Վարդան Պետրոսյանի հետ էր նաեւ նրա պաշտպանը՝ Փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարանը: Վարդան Պետրոսյանը  լրատվամիջոցների  հետ զրույցում հայտնեց, որ նա չի խուսափի պատասխանատվությունից, եթե անգամ նրան պատիժը լինի 10-15 տարի ազատազրկում

Նախագահի անվտանգությունն ու 142 հազար դոլարանոց երգչուհին

«Հայաստանում նախագահի անվտանգությունը կարգավորվում է նաեւ այն 142 հազար դոլարանոց երգչուհու մակարդակով»,- «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով նոյեմբերի 5-ին Երեւանի կենտրոնում զարգացած իրադարձությունները՝ կարծիք հայտնեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության տարեդարձի օրը Նունե Եսայանի համերգի կազմակերպման համար պետբյուջեից 142 հազար դոլար էր տրամադրվել: Իր հարցազրույցներից մեկում էլ երգչուհին ասել էր, որ

Տեղափոխել են ցմահների խուց

«Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանն օրեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց ցմահ ազատազրկման: Նա երեք օր է, ինչ հայտարարել է հացադուլ: Վաղարշակ Աբաջյանին այցելել է նրա պաշտպանը` փաստաբան Ռուբեն Ռշտունին: ամբաստանյալը մինչ այդ գտնվում էր արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չմտած նրան դատավճռի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031