Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը Հովիկ Աբրահամյանից օգնություն խնդրեց

Նոյեմբեր 11,2013 12:52 Share

Այսօր քառօրյա նիստերի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր վրդովմունքն արտահայտեց ոստիկանության պահվածքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ երկու օր առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին չէր թույլատրվել տեսակցել կալանավորված հեղափոխական Շանթ Հարությունյանի հետ: Պարզվեց, որ երեկ էլ Զուրաբյանին չեն թույլատրել հանդիպել Շանթին, չնայած «Արաբկիրի միլպետը`Ամիրխանյան Գրիշան, նախապես խոստացել էր»: Պատգամավորը դժգոհեց նաեւ բարձրաստիճան ոստիկանների այն պահվածքից, որ չեն հանդիպում պատգամավորների հետ եւ պատշաճ բացատրություններ չեն տալիս այս կամ այն դեպքի առիթով, մինչդեռ օրենքը հնարավորություն պատգամավորներին տալիս է: 

Լեւոն Զուրաբյանը ԱԺ նախագահից հետաքրքրվեց`ի՞նչ կարող է անել ԱԺ նախագահն այս պարագայում:
Թեեւ պատգամավորի հարցը օրակարգային հարցերի եւ վարման կարգի հետ կապ չուներ, այնուհանդերձ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ պատգամավորը մանրամասն ներկայացնի հարցը, իսկ ինքը կխոսի գերատեսչության ղեկավարի հետ, որ պարզաբանի թե ինչո՞ւ չեն հանդիպել, թեեւ օրենքը սահմանում էր նման հնարավորություն. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ օրենքը պահպանվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930