Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր

Նոյեմբեր 11,2013 12:49 Share

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը ԼՂՀ մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Սուրեն Գրիգորյանը նկատել է, որ արդեն ավելի քան մեկ տարվա պատմություն ունեցող Երևանի և Ստեփանակերտի համագործակցությունն իսկապես հաջողված է և արդյունավետ. «Երևանն ու Ստեփանակերտն այսօր արդյունավետ փոխգործակցություն են ծավալում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` պարոն Մարգարյան, քանի որ արդեն իսկ շոշափելի են երկու քաղաքների միջև համագործակցության արդյունքները, ինչում, անշուշտ, մեծ է անձամբ Ձեր լուման: Նաև, օգտվելով առիթից, ուզում եմ ստեփանակերտցիների անունից ևս շնորհակալություն հայտնել Ձեզ և Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ այն պատրաստակամության ու ջանքերի համար, որ ցուցաբերում եք երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնման հարցում»,- նշել է Սուրեն Գրիգորյանը: 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նկատել է, որ Ստեփանակերտը ոչ միայն քույր քաղաք է, այլև հարազատ օջախ, ինչն իր հերթին պարտավորեցնում է ամրապնդել հայկական երկու մայրաքաղաքների փոխգործակցությունը. «Ստեփանակերտի հետ մեր հարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումը մեզ համար ոչ միայն գործնական, այլև բարոյական մեծ նշանակություն ունի: Եվ մենք անում ենք հնարավորը, որպեսզի քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Ստեփանակերտը ևս կարողանա ունենալ նշանակալի զարգացումներ: Աշխատանքային խմբերի համագործակցված աշխատանքն իսկապես նկատելի է, և վստահ եղեք, որ համաձայնագրում նախանշված բոլոր առաջնահերթությունները կստանան ծրագրային ընթացք և լուծում: Նաև ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է աջակցել Ստեփանակերտի մեր գործընկերներին՝ քաղաքային տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում կառավարման որակներն էլ ավելի կատարելագործելու հարցում» է Տարոն Մարգարյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերությունների ընդլայնման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացվող աշխատանքների հետագա ընթացքի հետ կապված հարցեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930