Օրվա լրահոսը
«Սպարտակը» մերժում է Յուրա Մովսիսյանի համար ստացվող բոլոր առաջարկները
Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակքեյբը «Р-Спорт»-ին պատմել է, թե կարմրասպիտակների ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել նրանից: «Մովսիսյանի համար առաջարկներ եղել են, սակայն ակումբը բոլորն էլ մերժել է: Յուրան «Սպարտակի» առանցքային խաղացող է եւ մոսկվացիները շահագրգռված չեն նրան վաճառելով: Տեսնենք, թե ինչ կկատարվի «տրանսֆերային պատուհանի» մնացած ժամանակահատվածում», – ասել
Հաշմանդամության կարգը կորոշվի նոր չափորոշիչներով (Տեսանյութ)
Անձին հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացն այսուհետ դյուրինացվելու է, կարիքների գնահատման նոր չափորոշիչներ են ներդրվում: Այսօր կառավարությունը հավանություն է տվել «Անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման» հայեցակարգին: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության այս տարվա
Ընդամենը նկատողություն՝ լրագրողներին խոչընդոտած ոստիկաններին
Aravot.am-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվեց, ի վերջո ի՞նչ որոշում կայացրեց ոստիկանությունը՝ ուսումնասիրելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը տեղի ունեցած միջադեպին առնչվող նյութերն ուսումնասիրելով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Արմեն Մալխասյանը Aravot.am-ին փոխանցեց հետեւյալը. «Ծառայողական քննություն է կատարվել միջադեպի հետ կապված եւ ոստիկանության երկու աշխատակիցներ, որոնք այդտեղ
Գյումրու ծննդատան նորանշանակ ԵԿՄ-ական տնօրենը`գեներալ Մանվելի միջամտության մասին (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրու ծննդատան գործադիր տնօրեն է նշանակել Գյումրու ԵԿՄ կառույցի ղեկավար Վարդան Սարգսյանին: Ու քանի որ այս պաշտոնի համար հայտարարված մրցույթում ամենաբարձր միավորները հավաքել էր այս նույն բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի նախկին պետ Եղիշե Խաչատրյանը, սակայն Ֆելիքս Ցոլակյանը գերադասել էր ԵԿՄ-ականին, խոսակցություններ տարածվեցին առ
ՀՀ պետական ապարատի երկարատև հանգստից երկիրը շահո՞ւմ է
Եթե Բագրատյանի ասածը վերաբերվեր նորմալ տնտեսություն և պետական ապարատ ունեցող երկրին, ապա նա ճիշտ կլիներ, բայց մոռանում է` որտեղ է ապրում, որ բնակչության մեծ մասը գործազրկության է դատապարտված, իսկ պետական ապարատի մեծ մասը ավելի լավ է` չաշխատի
Ամերիկայի հայկական համագումարը ցուցադրեց հայ որբերի գործած քույր գորգը՝ կոչ անելով Սպիտակ տանը ցուցադրել Քուլիջի գորգը
Բոստոն, Մասաչուսեթս- Նախորդ ամիս Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ցուցադրեց «Հայ որբերի գործած քույր գորգը» Համագումարի ամենամյա տոնական ընդունելության և ճեպազրույցի ժամանակ, – հայտնում է Համագումարը: Հյուրընկալվելով Նոր Անգլիայի տարածաշրջանային խորհրդի կողմից` ամենամյա միջոցառումը անցկացվեց Հայկական մշակութային հիմնադրամում: Միջոցառմանը ներկա էին Համագումարի անդամները, ընկերներն ու աջակիցները ամբողջ Նոր Անգլիայից: Ծրագիրը բացեց մի նոր հեռանկար և մի
Նաիրիտցիների աշխատավարձը կրճատվել է. «Ա1+»
«Նաիրիտ»-ի աշխատակիցները մեծ հույսեր ունեն, որ գոնե այս տարվա առաջին կիսամյակում կստանան իրենց մոտ 13-14 ամսվա աշխատավարձը, իսկ գործարանը կսկսի աշխատել։ Տարեվերջին նրանք մեկ ամսվա աշխատավարձ էին ստացել։ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, ի դեպ, այսօր «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հերքեց այն լուրերը, թե գործարանի տնօրինությունն ամեն ամիս պարբերաբար բարձր աշխատավարձ է ստանում. «Նրանք
ԻԱԿ-ը տարին փակեց դատարանում՝ ԱԺ-ին հաղթելով
«Ինֆորմացիայի ազատություն կենտրոն» հասարակական կազմակերպությունն անցյալ տարին ավարտեց հաղթանակով. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչական դատարանը ճանաչեց իրավունքների խախտման փաստը եւ որոշեց պարտավորեցնել պատասխանող կողմ ճանաչված Ազգային ժողովին, որպեսզի ԻԱԿ-ին տրամադրի 2012թ.առաջին կիսամյակի ԱԺ նախագահի 12 կարգադրությունները: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը մեր հետ զրույցի ժամանակ հայտնեց, թե Ազգային ժողովի դեմ դա իրենց առաջին հայցն էր:Դեռ
Գագիկ Ջհանգիրյանի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք
Մատաղիսի գործ: Թերևս բոլորը այս արտահայտությունը լսելով վերհիշում են արդեն մեկ տարի առաջ ավարտված դատական գործընթացը և Մատաղիսում տեղի ունեցած դեպքերը: Բոլորն են հիշում ինչպես արդարացվեցին տարիներ շարունակ դաժան սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդները` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը: Արդարացման արդարացի դատավճիռը հրապարակվեց 2012 թ. հունվարի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Այս տարի Ամանորի տոներին Երեւանում «Շտապ բուժօգնության» կանչերի թիվը 879–ով ավելի է եղել անցյալ տարվանից
ՀՀ Առողջապահության նախարարության չափորոշիչի համաձայն՝ 30.000 բնակչին բաժին է ընկնում «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ –ի 1 մեքենա
Մեդալներ՝ չինովնիկներին, գույժեր՝ հասարակությանը
Հոռետեսական նոթ՝ «լավատեսական» ավարտով Արդեն մի քանի օր է՝ մտածում եմ, թե ի՞նչ թեմայի անդրադառնալ այս տարվա առաջին իմ «Մեսրոպագրում». գրել այն մասին, որ Սերժ Սարգսյանը կրկին ձե՞ռ առավ հասարակությանը՝ Ամանորի նախօրյակին հերթական մի բուռ մեդալները նետելով մի խումբ պաշտոնյաների (տե՛ս): Բայց դե որ գրեցի՝ ի՞նչ, Սերժ Սարգսյանը դրանից ամաչելո՞ւ է, կամ գուցե, ասենք, Տարոն
Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, Երեւանի Սբ. Հովհաննես եկեղեցում
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին` ժամը 18:00-20:00-ը, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի եկեղեցի): Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ ժամը 12:00-14:00-ը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում։ Որոշումը կայացվել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի
Քաղաքացիների ընդունելությունները սահմանված ժամանակացույցով շարունակվելու են
Մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու, ինչպես նաև նրանց կողմից ներկայացվող առաջարկություններին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ 2013 թվականի ընթացքում հստակ ժամանակացույցով կազմակերպվել են քաղաքացիների ընդունելություններ: 2013 թվականի 12 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 2504 քաղաքացի: Վերջինների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել
Էլեկտրոնային տոմսերով միայն կարելի է հաշվել 1 ուղեւորի ծախսը
Մինչեւ այդ համակարգը չներդրվի, տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին չի կարող խոսք լինել Այժմ Հայաստանի Հանրապետությունում ամենաքննարկվող թեման սպառողական գների բարձրացումն Է՝ հատկապես կապված Երեւանի ներքաղաքային տրանսպորտային միջոցների ուղեվարձերի հետ։ 2013 թվականի հուլիս ամսին Երեւանի քաղաքապետարանի կողմից որոշում ընդունվեց ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձերը բարձրացնելու մասին: Այդ որոշման գործողությունը տեւեց ընդամենը մի քանի օր։ Բնակչության եւ վերադաս մարմինների
Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով
Հունվարի 8-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վարդան Մ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Հայաստանում կանայք ամեն տարի 1400 աղջկա զրկում են կյանքից
Աշխարհում արական սեռի նորածինների գերակշռությամբ Հայաստանն ունի ամենաբարձր ցուցանիշը՝ Չինաստանից եւ Ադրբեջանից հետո: «Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, Ահա այսպես հաչում եմ ես,Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ. Ու տունն այսպես պահում եմ ես»: Այս տողերը Հ. Թումանյանի «Շուն» բանաստեղծությունից են: Արտասանում է 5-ամյա Ռուբենը: Գրել-կարդալ չգիտի, բայց անգիր արտասանում է հայ անվանի գրողների բանաստեղծությունները: Երազում է համալրել նրանց շարքերը: «Որ մեծանամ՝
Երբ շահը գրգռում է
Ռուս նշանավոր բանասեր Սերգեյ Ավերինցեւը ժամանակին՝ դեռեւս 80-ականների կեսերին մի միտք էր արտահայտել, որն արդիական է նաեւ այսօր. «Մենք պետք է սովորենք վիճել այնպես, որ չփոխարինենք մտքերը դիմումներով՝ ուղղված հասարակական կրքերին»: Ասելը հեշտ է, իրագործելը՝ դժվար: Իրավիճակի այդպիսի՝ «զուտ մտավոր» վերլուծությունը եւ բանականության շրջանակներում փաստարկների հակադրությունը հնարավոր է այն դեպքում, երբ բանավիճողները որեւէ շահագրգռվածություն չունեն.
Ցավակցագիր Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մազմանյանի անժամանակ մահը կորուստ և ցավ է բոլորիս համար: Նրա դերը մեծ է ոչ միայն արվեստի բնագավառում. որպես երիտասարդ հայրենանվեր գործիչ՝ Արմեն Մազմանյանը կանգնած է եղել ազգային-ազատագրական շարժման ակունքներում՝ իր ներդրումն ունենալով նաև Ղարաբաղյան պատերազմի կարևորագույն հաղթանակի ձեռքբերման գործում: Իմ և Հանրային
Ինչու է Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության համար թույլատրելի արագությունը ժամանակավորապես սահմանվել 40 կմ/ժ
Ինչպես ճանապարհային ոստիկանությունը նախկինում տեղեկացրել էր` 2014 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 1-ը Երևան Դավիթաշենի կամրջի վրա՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության արագության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է արագաչափ սարքերով, երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը սահմանվել է 40 կմ/ժ: Հայտնում ենք, որ նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների
Ահարոն Ադիբեկյանը` ԱՊՊԱ-ի դեմ
Այսօր «Ուրբաթ» ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով ամանորյա իրադարձություններին, վերլուծելով տոներից հետո ստեղծված իրավիճակը՝ առանձնահատուկ ուշադրության արժանացրեց ավտովթարներին ու դրանց ապահովագրմամբ զբաղվող ԱՊՊԱ համակարգին: Փաստ է, որ տոնական օրերին ավտոճանապարհային պատահարների թիվը սովորականից ավելի է լինում, սակայն Ահարոն Ադիբեկյանն այս առումով նկատեց ոչ թե միայն վարորդների մեղավորությունը, այլ`այն, որ ստեղծված ԱՊՊԱ համակարգի ներդրումից հետո, որը
Գեւորգ Կոստանյանը Շանթ Հարությունյանի քաղաքական հետապնդումների մասին
«Քննությունը շարունակվում է, եւ եթե որեւէ մեկը քննիչի կամ դատախազի որեւէ որոշում գտնում է ոչ իրավաչափ՝ կարող է բողոքարկել»,-այսօր կառավարությունում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանո՞վ են իրավաչափ կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառվող գործողությունները, հարազատների հետ նրա տեսակցությունների արգելքը՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Հարցին, թե գլխավոր դատախազը հերքո՞ւմ է, որ Շանթ
Կտրամադրվի անվճար իրավական օժանդակություն
ՀՀ կառավարությունը սահմանել է` -հոգեբուժական կազմակերպությունում բուժվող անձին իրավական օժանդակություն տրամադրելու կարգը, -Հայաստանում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու որոշման փոփոխություններն ու լրացումները, որոնց նպատակն է այդ տեսակներով մատուցված ծառայությունների պարզեցումը, -միջազգային առողջապահական կանոնների հարցերի ազգային համակարգող մարմնի գործառույթների լրացումները համընդհանուր լաբորատոր ցանցի տեսակետից, ինչը կնպաստի այդ կանոնների կիրառման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և
Իրականացվում են պետական աջակցության ծրագրերը
ՀՀ կառավարությունը որոշել է արդյունաբերության զարգացման հիմնադրամը ճանաչել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հետ կապված աշխատանքների և ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան տարվա` պետական աջակցության ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագրի գլխավոր օպերատոր: Նույն որոշման երկրորդ կետով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման
Օրենսդրորեն կարգավորվում են հատուկ հաշիվները
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է ապահովել հատուկ բանկային հաշիվների համար համապատասխան իրավական դաշտը: Կառավարության հավանությունն է ստացել «Շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որը նպատակ ունի ապահովել նշված օրենքների
Հանրությունը պետք է հնարավորություն ունենա վերահսկելու կառավարության գործունեությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2014թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Բարև ձեզ հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա, Սուրբ ծննդի կապակցությամբ և բոլորիս ցանկանում, որպեսզի 2014 թվականը լինի աշխատանքային հաջողությունների տարի: Մեզ լարված աշխատանք է սպասվում, և առաջին հանձնարարականը, որ ուզում եմ
Ազատամարտիկն անօթևան է. «Ա1+»
Ազատամարտիկ Երեմ Ղուկասյանը անօթևան է դարձել։ Նա այսօր էր, ինչպես ամեն հինգշաբթի գալիս է կառավարության շենքի մոտ իր բողոքը հայտնելու: «Ա1+»-ի հետ զրույցում ազատամարտիկը ասաց. «Բնակարանը ձեռքիցս խլել են, 1996թ.-ից մինչև այսօր երեք նախագահի օրոք դիմել եմ, ոչինչ չեն արել, քանի որ իրանք բոլորը թալանչիներ են: Պատերազմի մասնակից եմ, երկու անգամ վիրավորված»: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Նոութբուքների համար ամենաոճային տակդիրները (ֆոտոշարք)
Գերտաքացումից նոութբուքին պաշտպանելու համար ստեղծված են բազմաթիվ սարքավորումներ: Բայց եթե ձեզ, ինչ-ինչ պատճառներով՝ դուր չի գալիս հովացուցիչով ստենդը, ապա գերտաքացումից ձեր համակարգիչը կարող են պաշտպանել հատուկ տակդիրները: Cool Feet Gadget Feet iStuck Laboratory424 Mini Riser Prop Stems Superhero Cool Feet IT TREND
4 օր շարունակ առանց էլեկտրականության. արտակարգ իրավիճակ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում. shamshyan.com
shamshyan.com -ի տեղեկություններով՝ արդեն 4 օր է՝ ՀՀ արդարադատության նախարարութան քրեակատարողական վարչության հաշվեկշռում գտնվող «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներն իրենց օրն անցկացնում են առանց էլեկտրականության: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեակատարողական հիմնարկում գտնվում են 200-ից ավելի դատապարտյալներ, որոնց մի մասն արդեն առողջական խնդիրներ ունի: Պատկան մարմինները տեղյակ են խնդրին և ամեն օր նրանց հայտնում
Հայաստանի անկախության առասպելը. Civilnet
Ըստ Civilnet – ի, քսանհինգ տարի առաջ, երբ Հայաստանը մտնում էր անկախության ճանապարհ, նրա առաջ երկու հիմնական ուղղություն էր բացվում: Առաջին` Հայաստանը և հայ ժողովուրդը ինչ-որ լուծում է գտնում դեռևս մխացող արցախյան հակամարտության համար, ինչպես նաև Թուրքիայի և թուրքերի հետ` «լեզու գտնում»: Այս ուղղությունը պաշտպանում էին անկախության առաջին շրջանի մի շարք պետական-քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ Վազգեն Մանուկյանի


















































