Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամության կարգը կորոշվի նոր չափորոշիչներով (Տեսանյութ)

Հունվար 09,2014 15:23

Անձին հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացն այսուհետ դյուրինացվելու է, կարիքների գնահատման նոր չափորոշիչներ են ներդրվում:

Այսօր կառավարությունը հավանություն է տվել «Անձի բազմակողմանի գնահատման` առողջապահության համաշխարհային կազմակերպության  ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելի ներդրման» հայեցակարգին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարության այս տարվա 3 գերակա ուղղություններից մեկը հենց այս հայեցակարգի իրականացումն է լինելու:

Նախարարի խոսքերով` «Հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրումը նշանակում է սուբյեկտիվ մոտեցումների հնարավորինս նվազեցում, նոր չափորոոշիչների մշակում ու հաստատում, որը թույլ կտա անձի կարիքների բազմակողմանի գնահատում, եւ այդ գնահատված կարիքների հիման վրա սոցիալական աջակցության համապատասխան ծրագրերի իրականացում»:

Մանրամասն` տեսանյութում

Նախարարության այս տարվա գերակա ուղղություններից մեկն էլ, ըստ նախարարի,  զբաղվածության նոր մոդելի ներդրումն է. «Անցյալ տարի Ազգային ժողովում ընդունվեց զբաղվածության մասին նոր օրենքը. նախատեսված է 2014 թվականին մեկ տասնյակից ավելի զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացում եւ աշխատաշուկայում մրցունակ անձանց համար   աշխատանքի տեղավորման, աշխատանքով ապահովման ծրագրեր:

Մյուսը ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման շարունակությունն է, այսինքն` նոր փուլի իրականացում, 2013 թվականին  ձեւավորված 18-19 մեկ պատուհանով գործող կենտրոնները եւս 10-ով կավելանան: Նախատեսվում է սոցիալական աշխատողի վերապատրաստում, սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման շարունակությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031