Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ծննդատան նորանշանակ ԵԿՄ-ական տնօրենը`գեներալ Մանվելի միջամտության մասին (Տեսանյութ)

Հունվար 09,2014 15:07

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրու ծննդատան գործադիր տնօրեն է նշանակել Գյումրու ԵԿՄ կառույցի ղեկավար Վարդան Սարգսյանին: Ու քանի որ այս պաշտոնի համար հայտարարված մրցույթում ամենաբարձր միավորները հավաքել էր այս նույն բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի նախկին պետ Եղիշե Խաչատրյանը, սակայն Ֆելիքս Ցոլակյանը  գերադասել էր ԵԿՄ-ականին, խոսակցություններ տարածվեցին առ այն, որ գեներալ մարզպետը  ընդառաջել ու կատարել է  գեներալ Մանվել Գրիգորյանի խնդրանքը:

Այս թեմայի շուրջ  Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց ծննդատան նորանշանակ տնօրեն Վարդան Սարգսյանից, որն, ի դեպ,  5 տարի առաջ դարձյալ զբաղեցնում էր այս նույն պաշտոնը:

«Երբ ես մրցույթը անցա ու նշանակվեցի, ես եմ զանգահարել գեներալ Մանվելին, որն այդ ժամանակ գտնվում էր արտերկրում`բուժման մեջ: Նրա առաջին բառերն էին. «Վարդան ջան, քեզ շնորհավորում եմ, եղիր օգտակար ժողովրդին և հայրենիքին, հայ տղամարդը կարող է ամեն ինչ անել` բացի երեխա բերելուց ու հայրենիք դավաճանելուց»: Գեներալի միջնորդությունը այս պարագայում չկա, հակառակ, գեներալը փորձում է չմիջնորդել, ոչ մեկին չխնդրել»,- ասաց ծննդատան տնօրենը:

Իսկ թե ինչո՞ւ մրցույթն անցած երեք թեկնածուներից մարզպետը նշանակեց հենց իրեն, ըստ Վարդան Սարգսյանի, դա մարզպետի որոշումն է, նա բարձր պաշտոններ զբաղեցրած անձ է, և ավելի ճիշտ կգնահատի ու կընտրի կադրերին:

Վարդան Սարգսյանը նաև ասաց, որ եթե մոտ ժամանակում չկարողացավ արդարացնել իրեն, ապա ինքնակամ դիմում կգրի ու կհեռանա:

 Նշենք, որ Գյումրու ծննդատունը թաղված է վարկերի ու պարտքերի մեջ, տխուր վիճակ է  այստեղ ստեղծվել, հնարավոր է ընդհուպ  կադրային կրճատումներ արվեն:

Այս թեմային կանդրադառնանք քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031