Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ շահը գրգռում է

Հունվար 09,2014 13:16

Ռուս նշանավոր բանասեր Սերգեյ Ավերինցեւը ժամանակին՝ դեռեւս 80-ականների կեսերին մի միտք էր արտահայտել, որն արդիական է նաեւ այսօր. «Մենք պետք է սովորենք վիճել այնպես, որ չփոխարինենք մտքերը դիմումներով՝ ուղղված հասարակական կրքերին»:
Ասելը հեշտ է, իրագործելը՝ դժվար: Իրավիճակի այդպիսի՝ «զուտ մտավոր» վերլուծությունը եւ բանականության շրջանակներում փաստարկների հակադրությունը հնարավոր է այն դեպքում, երբ բանավիճողները որեւէ շահագրգռվածություն չունեն. ընդ որում՝ այդ բառի տակ պետք է հասկանալ ոչ միայն «փողային» եւ «աթոռային» ձգտումները, այլեւ չարությունը, վրեժխնդրությունը, «աբիժնիկությունը» եւ այլն:

Երբ շահը գրգռում է մարդկանց, նրանք պարտադիր դիմում են այլ մարդկանց խմբերի, որոնց, իրենց կարծիքով, նույնպես կարելի է գրգռել: Ահա թե ինչպես է միտքը փոխարինվում հասարակական կրքերով: Չգիտեմ՝ գուցե զուտ ակադեմիական բանավեճում հնարավոր է պահպանել «մտքի սկզբունքը», բայց քաղաքականության, հրապարակախոսության մեջ, համացանցային մեկնաբանություններում դա ոչ միայն ընդունված չէ, այլեւ չի խրախուսվում: Հենց այդ է, մասնավորապես, պատճառը, որ երբ ես փորձում եմ Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության բոլոր փուլերում կամ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության քաղաքականության մեջ գտնել թե՛ դրական եւ թե՛ բացասական երեւույթներ, դա առաջացնում է տարբեր տեսանկյուններից շահագրգռված մարդկանց դժգոհությունը:

Բայց կուզեի բերել մեկ այլ բնորոշ օրինակ. ընդդիմադիր գործիչները իրավամբ քննադատում են իշխանությունների սխալ տնտեսական քաղաքականությունը, կոռուպցիան, ամենաթողոթյունը, ոչ հետեւողական արտաքին քաղաքականությունը: Սակայն նրանք աշխատում են նաեւ, այսպես ասած, «ժողովրդին ավելի մոտ լինել»: Եվ այդ նպատակով «հեծնում են» նաեւ արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի դեմ եւ, օգտագործելով ժողովրդական բանահյուսությունը («սաղ Սաշիկի գրպանն ա գնում», կանգնում են անկարգ կամ անիրազեկ վարորդների կողքին:

Այս փոքր, գուցե ոչ այնքան կարեւոր օրինակն այն դեպքն է, երբ միտք, գաղափար, սկզբունք առաջարկելու փոխարեն՝ գործիչները դիմում են հասարակական կրքերին: Մարտավարությունը պարզ է՝ «որտեղ դժգոհող, բողոքող մարդ կա, մենք այնտեղ ենք»: Մինչդեռ, ինձ թվում է, ցանկացած պատասխանատու գործիչ եւ քաղաքացի պետք է նախեւառաջ օրինապաշտություն քարոզի: Պահանջի այն բոլորից՝ թե իշխանավորներից, թե սովորական քաղաքացիներից, թե մերձավորներից եւ թե ինքն իրենից:

Վերջում՝ եւս մի մեջբերում Ավերինցեւի խոսքից՝ նույն ժամանակաշրջանում ասված. «Հանգամանքները, ինչ խոսք, հիմնականում փոխվում են դեպի լավը, բայց մարդիկ, ցավոք, շարունակում են փոխվել դեպի վատը, ընդ որում՝ ավելի արագ եւ արմատապես: Կամ քայքայման իներցիան կանգնեցվելու է ընդհանուր բարոյական ջանքերով, կամ մենք կանգնած ենք այնպիսի սպառնալիքի առաջ, որը ոչ մի բանի հետ չես համեմատի»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    …կամ մենք կանգնած ենք այնպիսի սպառնալիքի առաջ, որը ոչ մի բանի հետ չես համեմատի…
    Այդպես էլ կա!

  2. Hakob says:

    “քայքայման իներցիան կանգնեցվելու է ընդհանուր բարոյական ջանքերով”

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/01/09/421060/
    ամեն ինչ ասված է այս նախադասությամբ:
    Ժողովրդի մեծ մասը սա հասկանում է: Գոնե ենթագիտակցաբար:
    իսկ հայկական մամուլի մեծ մասը շարունակում է ծառայել նեռին, շարունակելով անկախությունի հետո սկսված ազգի բարոյազրկման ու թուլացման ահգլո-ամերիկյան քարոզարշավը:

    Չէ հաջողելու: վստահ եմ:

    Մանավարդ որ Ռուսաստանը թափով ազատվում է “արևմտյան” ճիրաններից, ու մեծ հույս է արթնացրել տարբեր ազգերի /նաև արևմտյան/ մոտ, պահպանելու Աստվածայինը – ասել է նաև մարդկայինը :

    • Գագիկ Բաղդասարյան says:

      https://www.topa.ru/russia-top.htm
      Ռուսաստանը աշխարհում գրավում է`

      Ռեկորդներ
      1 – ին տեղ է աշխարհում բնական գազի ապացուցված պաշարների ( 32% – ը համաշխարհային գազի պաշարների ).
      1 – ին տեղ աշխարհում բնական գազի արտադրության եւ արտահանման (35% – ը համաշխարհային գազի արտադրություն);
      1 – ին տեղ աշխարհում նավթի արտադրության եւ երկրորդ արտահանման .
      1 – ին տեղ է աշխարհում ապացուցված ածուխի պաշարների ( 23% – ը համաշխարհային ածխի պաշարների ).
      1 – ին տեղը աշխարհի տորֆի պաշարների ( 47% – ը համաշխարհային պաշարների տորֆ ).
      1 – ին տեղ է աշխարհում անտառային ռեսուրսների (23 % – ը աշխարհի անտառային պաշարների ).
      1 – ին տեղը աշխարհի կերակրի աղի պաշարների եւ երկրորդը կալիական աղի.
      1 – ին տեղ է աշխարհում խմելու ջրի պաշարների եւ երկրորդը քաղցրահամ ջրի ծավալներով.
      1 – ին տեղը աշխարհի минтая , ծովախեցգետինի, թառափի պաշարներով իր 200 մղոն տնտեսական գոտում, եւ երկրորդ կամ երրորդ տեղը ձկան , ծովատառեխ, capelin , բեւեռային ձկան, սաղմոն, եւ այլն պաշարներով:
      1 – ին տեղ է աշխարհում անագ , ցինկ, տիտանի , նիոբիումի ապացուցված պաշարներով.
      1 – ին տեղը աշխարհում նիկելի պաշարների եւ մշակման ծավալներով .
      1 – ին տեղ է աշխարհում երկաթի հանքաքարի ապացուցված պաշարների (մոտ 28% – ը համաշխարհային պաշարների ).
      1 – ին տեղը աշխարհում պողպատի արտահանողի եւ երրորդ խոշորագույն արտահանողը մետաղագլանվածքի:
      1 – ին տեղ աշխարհում առաջնային ալյումինի արտադրության եւ արտահանման .
      1 – ին տեղ է աշխարհում ազոտի պարարտանյութի արտահանման , երկրորդ եւ երրորդ խոշորագույն արտահանող ֆոսֆատ եւ պոտաշ պարարտանյութերի .
      1 – ին տեղը աշխարհի ալմաստների պաշարների եւ երկրորդ տեղը հանույթով .
      1 – ին տեղ աշխարհում ադամանդ արտահանման ծավալով .
      1 – ին տեղ է աշխարհում արծաթի ապացուցված պաշարների .
      2 – րդ տեղը աշխարհում ոսկու ապացուցված պաշարների .
      2 – րդ տեղը աշխարհում պլատինի ապացուցված պաշարների եւ առաջին տեղը իր արտահանման .
      3 – րդ տեղը աշխարհում ​​ոսկու և տարադրամի պետական պաշարների չափերով .
      3 – րդ տեղը աշխարհում պղնձի եւ կապարի ապացուցված պաշարների .
      3 – րդ տեղը աշխարհում վոլֆրամի եւ մոլիբդենի ապացուցված պաշարների .
      1 – ին տեղ է աշխարհում էլեկտրաֆիկացված երկաթգծերի երկարությամբ
      1 – ին տեղ է աշխարհում տարեկան տիեզերք ուղարկվող սարքերի թվով.
      1 – ին տեղ է աշխարհում արտահանվող կործանիչ ինքնաթիռներիքանակով.
      1 – ին տեղ աշխարհում միջին և փոքր հեռավորութունների ՀՕՊ միջոցների արտահանման քանակով .
      2 – րդ տեղը աշխարհում հրաձգային զենքի թվով .
      2 – րդ տեղը աշխարհի զենքի բոլոր տեսակների մատակարարումով .
      2 – րդ տեղում է աշխարհում սուզանավերի քանակով.
      1 – ին տեղ աշխարհում առումով ազգային հարստության (ցանկացած եղանակով հաշվարկման , այնպես էլ բացարձակ եւ մեկ շնչի հաշվով ).

      Հակառեկորդներ
      1 – ին տեղը աշխարհում չինական ավտոմեքենաների ներկրումներով;
      62 – րդ է աշխարհում տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից (Կոստա Ռիկաի եւ Պակիստանի միջև);
      67 – րդն է աշխարհում կեանքի կենսամակարդակի առումով;
      70 – րդ տեղը աշխարհում առաջադեմ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման առումով;
      175 – րդն է աշխարհում քաղաքացիների ֆիզիկական անվտանգության առումով; 182 – րդն է մահացության առումով 207 երկրների մեջ;
      1 – ին տեղն է բնակչության բացարձակ նվազման առումով;
      1 – ին տեղը հոգեկան հիվանդների քանակով;
      1 – ին տեղը ինքնասպանությունների թվով ծերերի շրջանում;
      1 – ին տեղը ինքնասպանությունների թվով երեխաների եւ դեռահասների շրջանում;
      1 – ին տեղը ծնողներից լքված երեխաների թվաքանակով;
      1 – ին տեղը աբորտների եւ մայրական մահացության քանակով;
      1 – ին տեղը Եվրոպայում խմելու եւ ծխելու պատճառով մահացողների քանակով;
      1 – ին տեղը աշխարհում ծխախոտի սպառման առումով;
      1 – ին տեղը աշխարհում ծխող երեխաների թվով և ծխողների թվի աճի տեմպերով;
      1 – ին տեղը աշխարհում սրտանոթային հիվանդություններից մահացության քանակով;
      1 – ին տեղը աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով;
      1 – ին տեղը աշխարհում օդանավների աղետների քանակով(ըստ միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի , օդանավների աղետների մակարդակը Ռուսաստանում 13 անգամ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում);
      1 – ին տեղը աշխարհում միջազգային սեւ շուկայում ստրուկների մատակարարման ծավալներով;
      1 – ին տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի աճի տեմպերով;
      2 – րդ տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի քանակով (ԱՄՆ -ից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում կեղծված դեղերի տարածման առումով (Չինաստանից հետո) ;
      2 – րդ տեղը Եվրոպայում ինքնասպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Լիտվայից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում սպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Կոլումբիայից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում է վերջին տասը տարիների ընթացքում սպանված լրագրողների թվով;
      2 – րդ տեղը աշխարհում (Սերբիայից հետո) արդյունաբերական զարգացած արեւմտյան երկրներում ապաստան հայցող մարդկանց քաակով;
      2 – րդ տեղը աշխարհում բյուրոկրատիայի մառարդակով 2 – րդ տեղը աշխարհում 1000 մարդու հաշվով բանտարկյալների թվով (ԱՄՆ – ից հետո); 2 – րդ տեղը աշխարհում Միացյալ Նահանգների կողմից երեխաների որդեգրման քանակով ;
      3 – րդ տեղը աշխարհում մանկական պոռնոգրաֆիայի տարածման մակարդակւվ;
      3 – րդ տեղը աշխարհում տոտալիտար աղանդների քանակով;
      3 – րդ տեղը աշխարհում բջջային բաժանորդների քանակով;
      3 – րդ տեղը աշխարհում ավտոմեքենաների գողության քանակով.

  3. Արման says:

    Հարգելի՛ պարոն Աբրահամյան, արդեն որերորդ հոդվածն է, որ պաշտպանում եք արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող և հսկայական շահույթ ապահովող մասնավոր ընկերությանը: Բնավ չեմ կանգնում կարգազանց վարորդների կողքին, ինձ զարմացնում է այն, որ Դուք չեք ընդվզում այն փաստի դեմ, որ այդ հսկա շահույթը գնում է մասնավորի գրպանը՝ փոխանակ պետբյուջե:
    Օգնեք հասկանալ Ձեզ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Տենդերի պայմանների համաձայն, մասնավոր` Էլիպս ընկերությունը արագաչափերն ու կամերաները տեղադրում է անվճար` ոչ մի պետական ձեռնարկություն ի վիճակի չէ այդպես աշխատել: Ընթացքում տուգանքների 70 տոկոսը գնում է Էլիպսի ծախսերը փակելու վրա, մնացածը գնում է պետական բյուջե:

      • Արման says:

        Իսկ ո՞վ է ասել, որ ոչ մի պետական ձեռնարկություն չի կարող դա անել: Միայն կամք լինի, ամեն բան էլ կստացվի: Հսկայական գումարներ են ծախսում զանազան մանր-մունր բաների, չարտերային չվերթերի, բիոզուգարանների և այլն վրա: Այնպես, որ ես չեմ կարող հարգել պետության ու քաղաքացիների հաշվին հարստացող անգործներին և արագաչափերը դիտարկում եմ որպես ռեկետ, այլ ոչ որպես կարգապահության ապահովում: Շնորհակալություն:

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ինչո՞ւ են անգործ: Էլիփսը փող է ծախսում` ամեն մի սարքն արժի հազարավոր եվրոներ, հետո տարիներով սպասում, որ այդ փողը հետ գա: Պետական բյուջեով նման ծախսեր նախատեսելն, ինձ թվում է, սխալ կլիներ: Իսկ որ բյոիջեում տարբեր հիմար ծախսեր են նախատեսած` դրա հետ համաձայն եմ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031