Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը նկատողություն՝ լրագրողներին խոչընդոտած ոստիկաններին

Հունվար 09,2014 15:17

Aravot.am-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից  հետաքրքրվեց, ի վերջո ի՞նչ որոշում կայացրեց ոստիկանությունը՝ ուսումնասիրելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը տեղի ունեցած միջադեպին առնչվող նյութերն ուսումնասիրելով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից Արմեն Մալխասյանը Aravot.am-ին փոխանցեց հետեւյալը.

vost_2

«Ծառայողական քննություն է կատարվել միջադեպի հետ կապված եւ ոստիկանության երկու աշխատակիցներ, որոնք այդտեղ ծառայություն էին կատարում՝ Ս. Բաղդասարյանը եւ Գ. Ղասաբողլյանը ստացել են նկատողություն: Ընդ որում՝ Ս. Բաղդասարյանը ստացել է խիստ նկատողություն, Գ. Ղասաբողլյանը նկատողություն»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում ծառայություն իրականացնող այդ ոստիկանները եւ բուհի ուսխորհրդի ներկայացուցիչները՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի ցուցումով լրագրողներին խոչընդոտեցին լուսաբանել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը:

Ավելին, ոստիկանները չմիջամտեցին, երբ բուհի ուսանողները քաշքշում ու հայհոյում էին իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031