Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականացվում են պետական աջակցության ծրագրերը

Հունվար 09,2014 12:51

  ՀՀ կառավարությունը որոշել է արդյունաբերության զարգացման հիմնադրամը ճանաչել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հետ կապված աշխատանքների և ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան  տարվա` պետական աջակցության ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության  ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագրի գլխավոր օպերատոր: Նույն որոշման երկրորդ կետով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ): Որոշմամբ սահմանվում է, որ Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող շենքի շինարարության ավարտից հետո` նախքան շենքի գրանցումը, նշված անշարժ գույքի պահպանությունն իրականացվելու է ՁԻՀ-ի կողմից, իսկ Գյումրու տեխնոպարկի գործունեության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ձեռք բերված մոտ 70 մլն  դրամ հաշվեկշռային արժեքով գույքը օգտագործելու նպատակով նվիրվել է ՁԻՀ-ին:

            2012թ. դեկտեմբերի 19-ին  ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքով 2014թ. հունվարի 1-ից վերացվում է նվազագույն շահութահարկի համակարգը, ուստի ուժը կորցրած է ճանաչվել կառավարության նախկին որոշումներից մեկը, որով որոշակի գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված էին նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի նվազեցման արտոնություններ:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ 
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031