Օրվա լրահոսը

Կինը «պատվեր» է համարում Շանթ Հարությունյանի նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը․ «Ազատություն»

Նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով կալանավայրում գտնվող Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը «պատվեր» է համարում այդ գործով կալանավորվածների նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը։ Հարությունյանը դեկտեմբերի 24-ից՝ արդեն 13 օր, հացադուլի մեջ է։ Նրանից երկու օր անց հացադուլ հայտարարեցին նրա երկու ընկերները՝ Վահե Մկրտչյանն ու Լիպարիտ Պետրոսյանը, բայց ընտանիքներին այդպես էլ թույլ չեն տվել նրանց հանդիպել, նույնիսկ Նոր տարվա

Պատշգամբում սառցահարված նորածին է եղել

Հունվարի մեկին՝ ժամը 6:00-ին, Տրումենի հանրակացարաններից մեկի առաջին հարկում սառցահարված նորածին տղա երեխա են գտել: Հայտնում է infosmi.net-ը: Հայտնի է դարձել, որ նորածինը ծնվել է 37-38 շաբաթականում, քաշը 1900 գրամ էր: Նորածնին տեղափոխել են տեղական հիվանդանոց: Հետախույզները պատշգամբում գտել են սրբիչ, սավան եւ արյունոտ դոշակ: Հարուցված է  քրեական գործ, փնտրվում են դեպքի հետ առնչություն ունեցած

2013-ին կորցրինք «Ծածկած շուկան», եթե չսթափվենք 2014-ին կկորցնենք «Զվարթնոցի» հին շենքը. Tert.am

Հայ ճարտարապետությունը 2013-ին կորցրեց իր արժեքներից մեկը՝ «Ծածկած շուկան», եթե ժողովուրդը չհամախմբվի այս տարի կկորցնի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը: Tert.am-ի հետ զրույցում ահազանգեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա ընդգծեց, որ որքան էլ այսօր մարդիկ ասեն, թե «Ծածկած շուկան» առնետանոց չէ, այն այսուհետ պարզապես լավ խանութ է: Հիշեցնենք, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դեռևս 2011թ-ին

Գեւորգ Ղազարյանն այսօրվանից մարզվում է «Այնտրախտի» կազմում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կարագանդայի «Շախտյորի» կիսապաշտպան, 25-ամյա Գեւորգ Ղազարյանն այսօրվանից սկսած երեք օր մարզվելու է Բունդեսլիգայում հանդես եկող Բրաունշվեյգի «Այնտրախտի» ֆուտբոլիստների հետ: Նա ակումբում փորձաշրջան է անցնում: Գերմանական ակումբի մարզական տնօրեն Մարկ Առնոլդը հայտարարել է. «Մենք Ղազարյանին կհետեւենք մարզումային երեք օր եւ ըստ այդմ, կախված նրա խաղային եւ մարդկային որակներից, կորոշենք, թե նա

Այրվում էր անասնագոմ

Meteo.am. Հունվարի 5-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդ գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին: Այրվում է Ռ.Ա.-ին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2000 քմ, այնտեղ կուտակված 3500 հակ անասնակեր և 20 քմ կենցաղային իրեր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ուժի մեջ է մտել վիզաների տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը. Azatutyun.am

Azatutyun.am. Արդեն հինգ օր է, ինչ Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը Եվրամիության հետ: 2012-ի դեկտեմբերին ստորագրված և շուրջ մեկ տարի տարբեր գործընթացներ անցած համաձայնագիրը սահմանում է, որ Հայաստանի քաղաքացիները Շենգեն վիզայի համար այսուհետ 60 եվրոյի փոխարեն վճարելու են 35 եվրո: ՀՀ քաղաքացիների որոշակի խմբեր էլ առհասարակ ազատվում են

Իրաքի կառավարությունը ի վիճակի է հաղթել զինյալներին. Ջոն Քերի

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրաքի իշխանություններին կօգնի պայքարել «Ալ Քաիդայի» հետ կապեր ունեցող զինյալների դեմ,  որոնք իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Էլ-Ֆելուջա քաղաքը՝ երկրի արևմուտքում: Սա արվելու է առանց ռազմական միջամտության: Հաղորդում է  Ria.ru-ն վկայակոչելով «Ասոշիեյթիդ Պրես» լրատվական գործակալությունը: Իրաքի եւ Լեվանտայի իսլամական հանրապետությունների զինյալները գրավել

Մարկո Ռոյս. «Երբեք «Բավարիա» չեմ տեղափոխվի»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը Ռոբերտ Լեւանդովսկու՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու առիթով հայտարարել է, թե ինքը սկզբունքային մրցակից թիմ տեղափոխվելու որոշում չէր կայացնի: «Բավարիան» ինձ հետ կապ հաստատել է դեռ 2011 թվականին, երբ հանդես էի գալիս Մենխենգլադբախի «Բորուսիայում»: Սակայն այն ժամանակ գերադասեցի հարազատ քաղաքի թիմ ընտրել: Որոշմանս համար չեմ զղջում եւ կարող եմ ասել, որ «Բավարիա»

Օգնել են տարեց կնոջը

Meteo.am. Հունվարի 5-ին, ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արևմտյան Բ2 թաղամասի թիվ 24 շենքի 5-րդ բնակարանի դռան փականը խափանվել է, ներսում տարեց քաղաքացին ընկել է և չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և  ՃԿԿ ՕԽ-ն: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին,

Հոլիվուդյան աստղը որոշել է պայքարել նահանգապետի պաշտոնի համար

Ամերիկացի կինոդերասան Սթիվեն Սիգալը մտադիր է պայքարել Արիզոնայի նահանգապետի պաշտոնի համար: Այս մասին Հոլիվուդի բազմաթիվ ֆիլմերի դերակատարը հայտարարել է շաբաթ օրը՝ ամերիկյան լրատվամիջոցին տված հարցազրույցում՝ ներկայացնելով իր նոր ռեալիթի-շոուն: Մի շարք էպիզոդների նկարահանումները տեղի են ունեցել Արիզոնայում, իսկ շոուի հաղորդավարն է լինելու նաեւ շերիֆ Ջո Ապրայոն: Գրում է itar-tass.com-ը: 61-ամյա դերասանը, արեւելյան մարտարվեստի վարպետը նկատել

Հրդեհ՝ վերելակի խցիկում

Meteo.am. Հունվարի 5-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 17 շենքի 2-րդ մուտքի շքամուտքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.44-ին, մարվել՝ 11.55-ին: Այրվել է վերելակի խցիկի հատակը (5 քմ), հորանում աղբ (5 քմ) և 5 գմ մալուխ:

«Գլենդել Հիլս» թաղամասում կրպակ է բռնկվել

Հունվարի 5-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գլենդել Հիլս» թաղամասում այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգիշտի փողոցի թիվ 16/2 հասցեում գտնվող կրպակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.32-ին, մարվել՝ 11.44-ին: Այրվել է հեռուստացույց և էլ. սալիկ: ԱԻՆ

Ռոբերտ Լեւանդովսկին պաշտոնապես դարձավ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Շաբաթ օրը Մյունխենի «Բավարիան» հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հետ 5 տարի ժամկետով պայմանագիր ստորագրելու մասին: Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստը «Բավարիայի» մարզազգեստը կկրի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ սկսած հուլիսի 1-ից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Eurosport-ի

Մահացու վրաերթ Ոսկեվազ գյուղում

Հունվարի 5-ին, ժամը 10.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունվարի 4-ին ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ոսկեվազի գյուղապետարանի մոտակայքում 1968թ. ծնված Գ. Գ.-ն «ՎԱԶ-2199» մակնիշի 20ՕՕ605 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 1940թ. ծնված Գ. Դ.-ին (ծնվ. 1940թ.). ով Գ.Գ.-ի կողմից Աշտարակի ԲԿ տեղափոխելիս՝ մահացել է: ԱԻՆ  

Հրդեհ՝ տանը. կա մեկ զոհ

Հունվարի 5-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հայրենյանց փողոցի թիվ 32 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է 1963թ. ծնված Ս. Ա.-ին պատկանող տունը (40 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.02-ին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով տանից դուրս

Թումանյանի տարածքի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Մեքսիկայի բանտում փոխհրաձգության հետևանքով 9 մարդ է սպանվել. «Ազատություն» ռադիոկայան

BBC-ի փոխանցմամբ՝ հրազենով զինված 6 անձինք, ներկայանալով իբրև դատապարտյալի հանձնող պաշտոնյաներ, ներթափանցել են բանտի տարածք և կրակ բացել մի խումբ բանտարկյալների ուղղությամբ՝ սպանելով նրանցից 4-ին։ Այնուհետև, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նրանք կրակն ուղղել են անվտանգության աշտարակի վրա գտնվող պահակախմբի վրա, որը, սակայն, պատասխան կրակով սպանել է հանցախմբի անդամներից 5-ին։ Հանցախմբի վեցերորդ անդամը և ժամապահներից մեկը վիրավորվել

Մահացածին ու վիրավորին ձորից դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

Հունվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ваз 2106 մակնիշի 43 UU 932 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում, Տաշտուն գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ռազմիկ

Մաշտոցի պողոտայում «Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը

Հունվարի 5-ին, ժամը 01.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 55 ՕՍ 855 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և

Հրդեհ ննջասենյակում

Հունվարի 5-ին, ժամը 04.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բրյուսովի փողոցի թիվ 71 շենքի բնակարաններից մեկում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավան վարչական շրջանի Բրյուսով թաղամասի թիվ 71 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.39-ին, մարվել` 04.44-ին: Ննջասենյակում այրվել է երկու

Բանգլադեշում 100 ընտրատեղամաս է հրկիզվել. «Ազատություն» ռադիոկայան

Առնվազն 100 ընտրատեղամաս է հրկիզվել Բանգլադեշում՝ կիրակի օրը անցկացվելիք վիճահարույց ընտրություններից առաջ։ Ոստիկանության և ընտրական պատասխանատուների վկայությամբ՝ նման փաստեր արձանագրվել են երկրի 20 շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Դաքայում։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  շատ ընտրատեղամասեր տեղակայված են դպրոցներում և քաղաքացիական նշանակության այլ շենքերում, նշում է BBC-ն։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրություններին նախորդած շաբաթներին բռնությունների հետևանքով երկրում առնվազն 100 մարդ

Օբամա. Կոնգրեսը պետք է երկարաձգի գործազրկության նպաստների տրամադրումը. «Ամերիկայի Ձայն»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին վերականգնել ավելի քան մեկ միլիոն ամերիկացիների համար կենսական անհրաժեշտություն ունեցող «տնտեսական միակ հույսը»՝ գործազրկության արտակարգ ապահովագրությունը: Ըստ «Ամերիկայի Ձայն»-ի, Բարաք Օբաման քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականներին իրենց ընտրողներին առանց գործազրկության նպաստների թողնելու պայմաններում արձակուրդի գնալու համար: Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման ասել է, որ աշխատանք փնտրող

Տասնյակ զոհեր Հնդկաստանում կիսակառույցի փլուզման հետևանքով. «Ազատություն» ռադիոկայան

Առնվազն 14 մարդ է զոհվել Հնդկաստանի Գոա նահանգի ծովափնյա Կանակոնա գյուղում կիսակառույց շինության փլուզման հետևանքով, փոխանցում է CNN-ը։ Ոստիկանության տվյալներով՝ զոհվածների մեծ մասը շինարարության բանվորներ են։ Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նահանգի գլխավոր նախարար Մանոհար Փարրիկարը France-Presse լրատվական գործակալությանը ասել է, թե զոհվածների թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա։ Այսօր կիսակառույցի փլուզման պահին տեղում աշխատելիս են եղել շուրջ հինգ տասնյակ

Կապանում ջրատար խողովակի փոքր վթարից սառցե մեծ բլուրներ են առաջացել

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի Կապան տեղամասի «Չանախչի» կայանի ջրատարից բաժանորդի առանձնատուն գնացող խողովակաշարին առաջացած վթարի հետեւանքով սառցե մեծ բլուրներ են առաջացել Նորաշենիկ  համայնքի տարածքում՝ կոմբինատի պոչամբարի խողովակաշարի մոտակայքում:  Վարորդները նշում են, որ  երթեւեկությունը դրանից չի տուժել, քանի որ սառցե բլուրները մոտ 70 մ հեռու են գտնվում ճանապարհից: Օրեր շարունակ խողովակաշարից հոսող ջրից սառցե բնական բլուրներն

Լմբատավանքի որմնանկարները վերանորոգվում են

Անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արթիկի շրջանի Լմբատավանքի Սբ Ստեփանոս նախավկա եկեղեցու ներսում վերականգնման աշխատանքներ են ծավալվել: Խոսքը գնում է Է դարի հրաշաստեղծ որմնանկարների մասին: Անցյալ տարի, տողերիս հեղինակը, առիթ ունեցավ այցելել Լմբատավանքի «Կարմիր վանք» և զմայլվել հիասքանչ որմնանկարներով: Ազգությամբ բելգիուհի, իտալացի որմնանկարի վերականգնման մասնագետ Քրիստին Լամողեի ցանկությամբ ու հովանավորությամբ, հուլիս ամսին այցելեցինք Սբ. Ստեփանոս նախավկա

Սիրիայի մարտերում ևս երկու ադրբեջանցի է զոհվել․ «Ազատություն»

Սիրիայի մարտերում ևս երկու Ադրբեջանի քաղաքացի է զոհվել։ Այդ մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով «մոջահեդներին պատկանող երկու կայքէջեր»։ Ըստ կայքերի, զոհված ադրբեջանցիներն են «Ալ-Ղաիդա»-ի հետ կապեր ունեցող «Ալ-Նուսրա» խմբավորման անդամ Նամիգ Ասկերովը և «Ազերի Սեյֆուլա» մականունով «Սոլթանը»։ Երկու կայքերը նաև տարածել են զոհվածների լուսանկարները։   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Իտալիայի նավատորմը ավելի քան հազար մարդու կյանք է փրկել՝ 1 օրվա ընթացքում․ «Ամերիկայի ձայն»

Իտալիայի նավատորմին մեկ օրվա ընթացքում հաջողվել է փրկել ձմեռային դժվարին պայմաններում Միջերկրական ծովի ջրերում փոքր նավակներով ուղևորություն կատարող ավելի քան հազար միգրանտի կյանքը: Նավատորմի փոխանցմամբ՝ ուրբաթ օրն իրականացված գործողություններից մեկի ընթացքում փրկվել է 832 միգրանտ, մինչդեռ մեկ այլ գործողության ժամանակ նավատորմը փրկել է ևս 233 մարդու կյանքը: Իտալիայի իշխանությունների համաձայն, փրկվածների թվում են հիմնականում Աֆրիկայից,

Թուրքիայում շարունակվում է Իրան ուղարկվող գումարների լվացման հետ կապված ճգնաժամը. «Ամերիկայի ձայն»

Իրանի արտգործնախարարը շաբաթ օրը պաշտոնական այցով կժամանի Թուրքիա, որտեղ շարունակվում է պետության կողմից վերահսկվող բանկերից մեկի կողմից Իրան ուղարկվող գումարների լվացման հետ կապված՝ գնալով ավելի խորացող ճգնաժամը: Այս մեղադրանքների պատճառով Անկարայի և իր կողմից վերահսկվող բանկերի նկատմամբ կարող է գործադրվել միջազգային առավել խիստ վերահսկողություն: Թուրքիայի բանկերը կարող են հայտնվել միջազգային առավել խիստ վերահսկողության տակ, հարցականի

Երեւանում բախվել են Mercedes-ն ու Porsche Cayenne-ը. shamshyan.com

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադեւոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 3-ին, Երեւանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Նանսենի փողոցի թիվ 5-րդ նրբանցքի խաչմերուկում բախվել են Նոր Արեշ թաղամասի բնակիչ 52 ամյա Հակոբ Մադանյանի վարած Mercedes մակնիշի 21 SO 436 համարանիշի եւ Երեւան քաղաքի

Ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել․ «Ազատություն»

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ «ճակատային գծում» տեղակայված զորամասերից մեկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 18-ամյա զինվոր Ռահիմ Իսմայլովը, որը զորակոչվել էր անցած տարվա հոկտեմբերին։ Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ հավելով, որ զինծառայողի ինքնասպանության պատճառները դեռևս պարզված չեն։   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930