Լրահոս
Օրվա լրահոսը

Բանգլադեշում 100 ընտրատեղամաս է հրկիզվել. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 04,2014 21:59

Առնվազն 100 ընտրատեղամաս է հրկիզվել Բանգլադեշում՝ կիրակի օրը անցկացվելիք վիճահարույց ընտրություններից առաջ։ Ոստիկանության և ընտրական պատասխանատուների վկայությամբ՝ նման փաստեր արձանագրվել են երկրի 20 շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Դաքայում։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի,  շատ ընտրատեղամասեր տեղակայված են դպրոցներում և քաղաքացիական նշանակության այլ շենքերում, նշում է BBC-ն։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրություններին նախորդած շաբաթներին բռնությունների հետևանքով երկրում առնվազն 100 մարդ է սպանվել։

Բանգլադեշի ընդդիմությունը բոյկոտում է ընտրությունները՝ անվանելով դրանք «սկանդալային ֆարս», և ի նշան բողոքի երկօրյա գործադուլ է սկսել։

Ընդդիմությունը պահանջում է, որպեսզի ընտրությունները վերահսկի չեզոք ժամանակավոր վարչակազմը, ինչպես եղել է նախորդ տարիներին, սակայն կառավարությունը մերժում է այդ պահանջը։

Արման Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031