Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքսիկայի բանտում փոխհրաձգության հետևանքով 9 մարդ է սպանվել. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 05,2014 11:32

BBC-ի փոխանցմամբ՝ հրազենով զինված 6 անձինք, ներկայանալով իբրև դատապարտյալի հանձնող պաշտոնյաներ, ներթափանցել են բանտի տարածք և կրակ բացել մի խումբ բանտարկյալների ուղղությամբ՝ սպանելով նրանցից 4-ին։ Այնուհետև, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նրանք կրակն ուղղել են անվտանգության աշտարակի վրա գտնվող պահակախմբի վրա, որը, սակայն, պատասխան կրակով սպանել է հանցախմբի անդամներից 5-ին։ Հանցախմբի վեցերորդ անդամը և ժամապահներից մեկը վիրավորվել են։

Ըստ տեղական իշխանությունների՝ սպանված դատապարտյալները պատիժ էին կրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մարդկանց առևանգման համար։

Հարձակման շարժառիթները դեռևս պարզված չեն, սակայն, ինչպես նշում է BBC-ն, թմրադեղերի թրաֆիքինգով զբաղվող հանցախմբերի միջև բախումներ հաճախ են տեղի ունենում Մեքսիկայի բանտերում։

Լուսանկարը`www.ntv.ru-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031