Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացածին ու վիրավորին ձորից դուրս են բերել փրկարարները. shamshyan.com

Հունվար 05,2014 11:04

Հունվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ваз 2106 մակնիշի 43 UU 932 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում, Տաշտուն գյուղի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Ռազմիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 33-ամյա Հրաչ Գևորգյանը մարմնական վնասվածքներով Մեղրի քաղաքի 1-03 շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 56 հրշեջ փրկարարական ջոկատը ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031