Օրվա լրահոսը
Գարրի Կասպարովը ձեռնոց է նետել Կիրսան Իլյումժինովին
2014 թվականի օգոստոսին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալու է ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովը, որտեղ կայանալու է նաեւ շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Այդ պաշտոնի համար արդեն իրենց թեկնածությունն առաջադրել են ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Իլյումժինովը օրերս Տալլինում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում արդեն խոսել է իր մրցակցի նպատակների մասին: «Եթե հանկարծ Կասպարովը գլխավորի
Սամվել Ալեքսանյանը հավատարիմ է մնացել իր բիզնես-սկզբունքներին
«Փակ շուկան» արտաքինով համարյա նույնն է, բայց միջինը բոլորովին այլ բան է:
«Տոյոտա Քամրի»-ն բախվել է էլեկտրասյանը և հրդեհվել
Հոկտեմբերի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Տոյոտա Քամրի» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան հրդեհվել է, իսկ վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ո՞ւր է վճռականների վճռականությունը
Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունից մեկ ամիս անց պետք է արձանագրել հետեւյալը՝ բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության՝ սեպտեմբերի 20-ի հանրահավաքի, որին մասնակցում էր նաեւ խորհրդային տարիների այլախոհ գործիչ, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, այս ընթացքում պայքարի որեւէ նշույլ չնկատվեց։ Իսկ «Ժառանգության» հանրահավաքը եղավ առաջինն ու վերջինը, այն էլ՝ Ս. Սարգսյանի հայտարարություններից երկու շաբաթ անց միայն, իսկ հանրահավաքի մասնակիցների թիվը
Յոհան Բեքման. «Գենդերի քարոզը ֆաշիստական քայլ է»
Այսօր «Արմատ» ակումբում Միջազգային իրավապաշտպան, պատմական, հասարակական եւ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հելսինկիի համալսարանի իրավունքի սոցիոլոգիայի դոցենտ, Արեւելյան Ֆինլանդիայի եւ Տուրկու քաղաքի համալսարանների քրեաբանության դոցենտ, «Աշխարհն առանց նացիզմի» ՄԿԿ նախագահության անդամ եւ իրավապաշտպանության հանձնակատար, Ֆինլանդիայի հակաֆաշիստական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Յոհան Բեքմանը եւ «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը խոսեցին գենդերային գաղափարախոսության գործնական կիրառման հետեւանքների, ընտանեկան
Դատապարտյալներն էլ են ընտրելու
Առաջարկություններից երկրորդը ներկայացվել է իրավաբան Էֆրիկ Ավետիսյանի կողմից, որը վերաբերվում է զինանշանի փոփոխությանը։
«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանն ընդառաջ` միջոցառումներ վարչական շրջաններում
Քաղաքամայր Երևանի 2795-ամյակին ընդառաջ՝ վարչական շրջանների կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Շենգավիթ վարչական շրջանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է համար 5 մշակույթի կենտրոնում կազմակերպված «Երևանը երգերի մեջ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Միջոցառման ընթացքում բոլորը կատարումները նվիրված են եղել Երևանին: Ելույթ են ունեցել ինչպես կենտրոնի գեղարվեստական խմբերը, այնպես էլ անհատ կատարողներ: Միջոցառման շրջանակում
Ո՞րն է «կռիվ-կռիվ» խաղալու նպատակը
Իսկ ռազմական գործողությունների ժամանակ, համաձայնվեք, հազիվ թե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ թշնամու զորքերը մտնեն Երեւան, գրավեն կառավարության շենքը, ներխուժեն նիստերի դահլիճ ու կառավարության անդամներին չնկատեն, որովհետեւ նրանք կամուֆլյաժներով են։
Օպերատիվ գործողություն՝ Սիմֆերոպոլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
Հոկտեմբերի 9-ին, ժամը 02.45-ին, Սիմֆերոպոլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Չ.-ն, որը հունիսի 26-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Մենք պետք է ձեռնոց նետենք ահաբեկչությանը եւ ռասիզմի դրսեւորումներին. Էդուարդ Շարմազանով
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով: ԱԺ փոխնախագահն իր ելույթում մասնավորապես նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարը գտնվում է ԱՊՀ մի շարք երկրների, այդ թվում եւ Հայաստանի
Զարդուշտ Ալիզադե. «Ղարաբաղի հարցը կլուծվի, երբ Ղարաբաղի տերերը լինեն հասարակ մարդիկ»
Ալիզադեն կողմ է սուր թեմաներ քննարկելուն Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումներից հետո ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն անդրադարձավ քննարկման մասնակիցներից մեկի այն խոսքերին, որ պետք չէ քննարկել սուր թեմաներ, թե ինչն ում է պատկանում: Այս առթիվ Ալիզադեն ասաց. «Եթե մենք չենք առնչվելու սուր թեմաներին, մենք ասելիք չենք ունենա: Ամեն ինչի կարելի է
Ռուսները Հայաստանի նկատմամբ օգտագործում են միայն մտրակը
Երբ մայիսին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը թանկացնում է Հայաստանին մատակարարվող գազը, ՀՀԿ-ականները շտապեցին հավաստիացնել, թե դա որեւէ կերպ պայմանավորված չէ Սերժ Սարգսյանի վարած եվրոպամետ քաղաքականությամբ, եւ որ դա պետք չէ դիտարկել որպես Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրվող ճնշում։ Իսկ երբ Ս. Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը, ՀՀԿ-ականները շտապեցին «աչքալուսանքներ» շռայլել, թե
Դավիթ Սարգսյանը կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան համաժողովի աշխատանքներին
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին: Հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաև մի շարք
Արմեն Սարգսյանի համա՞ր է իջեցվում նախագահ ընտրվելու 10 տարվա շեմը
ՀՀ նախագահի աշխատակազմից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկներ են ներկայացվել, որոնք առայժմ չեն հրապարակվում։ Մեր ունեցած տեղեկություններով, առաջարկներից մեկը վերաբերում է ՀՀ նախագահի թեկնածուներին առաջադրվող պայմաններին, մասնավորապես՝ վերջին 10 տարում ՀՀ-ում բնակվելու սահմանադրական դրույթին։ ՀՀ Սահմանադրության հոդված 50-ի համաձայն. Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող
Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարցման պատասխանների ամփոփում. 2013 թ. հոկտեմբերի 1-5
2013 թ. հոկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ի պատասխան Մաքսային Միության վերաբերյալ հարցման` ՀՀ Ազգային Ժողովից ստացել է 7 պատասխան: Այս շաբաթ հարցմանը պատասխանել էին «Հանրապետական» խմբակցությունից` 2, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 3 և «Օրինաց Երկիր» խմբակցությունից 2 պատգամավոր: Պատգամավորներից 6-ը հստակ կողմ են արտահայտվել Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, և միայն Սամվել
Ոչ մի լավ բան չսպասեք մաքսային դաշինքից
Մաքսային դաշինքին ՀՀ անդամակցությամբ զգալիորեն կնվազեն պետական եկամուտները մաքսային տուրքերից։ Նման իրավիճակում ՀՀ կառավարությունը ստիպված կլինի բարձրացնել հարկերի դրույքաչափերը եւ այլ տուրքերը։ Իսկ դա կհանգեցնի գրեթե բոլոր ապրանքների եւ ծառայությունների գների աճին:
Կամուֆլյաժ` երկու գործողությամբ
Կառավարության զորավարժությունները հոկտեմբերի 8-ին բավական զվարճացրին հասարակությանը: Զվարճալի էր տեսնել, թե ինչպես են կամուֆլյաժներով «կռիվ-կռիվ» խաղում մարդիկ, որոնք իրականում այդ ամենից հեռու են ավելի, քան ասենք` արևը երկրից: Սակայն այս զվարճանքի տակ իրականում առկա են բավական լուրջ երևույթներ, որոնք արժե դիտարկել: Նայելով կառավարության անդամների, այսպես ասած, հերոսական լուսանկարներին` բավական պարզ երևում է, որ այդ մարդիկ
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն պնդում էր, որ Մաքսային միությանն անդամագրվելը շատ ճիշտ որոշում է: Կինը չէր համաձայնվում:
Հնարավո՞ր չէր այդ առաջարկները ներկայացնել առանց զինվորական համազգեստ հագնելու
ՀՀ կառավարության երեկվա արտահերթ նիստի լուսանկարները պատերազմի ահազանգի բոթ էին հիշեցնում, երբ գործադիր մարմնի անդամները, կամուֆլյաժները հագին, կառավարության նիստերի դահլիճում մտահոգ դեմքով ինչ-որ հարց էին անհանգիստ քննարկում: Կառավարության քառատող հաղորդագրությունից ընդամենը հասկացվեց, որ արտահերթ կարգով եւ լրագրողների համար անհասանելի նիստը կառավարության ղեկավարը հրավիրել է ինչ-որ «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում, որտեղ «ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ
Լիլիթ Մկրտչյանը մնաց 6-րդ հորիզոնականում
Լեհաստանում ավարտվեց Քրիստինա Հոլուի-Ռաձիկովսկայի 3-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էին տասը շախմատիստուհիներ: Հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով ամփոփիչ մրցաշարային աղյուսակում պահպանեց վեցերորդ հորիզոնականը: Իսկ հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Բացիաշվիլին՝ 6,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տեղի ունեցավ Արկադի Վարդանյանի դատական գործի քննությունը
Հոկտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի դատական գործի քննությունը: Դատարանում ելույթ ունեցան վկաներ Ռուդոլֆ Գաբրիելյանը, Սամվել Քոչինյանը և Էդուարդ Ասատրյանը և տուժող Ռոբերտ Ավետյանը: Քաղաքագետ Արկադի Վարդանյանը և Արսեն Ավետյանը ձերբակալվել են 2013 թվականի մայիսի 18-ին և կասկածվում են Արսեն Ավետյանի
Արոնյան-Մամեդյարով՝ ոչ ոքի
Բիլբաոյում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակչի «Վարպետների մրցաշարի» երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ներկայացուցիչ Շախրիյար Մամեդյարովի հետ, իսկ Մայքլ Ադամսը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Մրցաշարային աղյուսակում չորս մասնակիցները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ: 1. Մայքլ Ադամս՝ 4 միավոր 2. Շախրիյար Մամեդյարով՝ 2 3. Լեւոն Արոնյան՝ 2 4. Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 0,5:
ԱՄՆ-ը թողարկում է 100-դոլարանոց նոր թղթադրամ
Аmerikayidzayn.com. ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը երեքշաբթի օրը կներկայացնի 100-դոլարանոց նոր թղթադրամ, որը պահպանել է ավանդական տեսքը՝ միաժամանակ ստանալով կեղծիքներից պաշտպանության մի շարք նոր միջոցներ: 100-դոլարանոց թղթադրամն ամենամեծ շրջանառությունն ունի աշխարհում, ընդ որում մոտ 8 միլիարդ դոլար ծավալով այդ թղթադրամներից շրջանառության մեջ է գտնվում Միացյալ Նահանգների տարածքից դուրս: Ներկայիս կանաչավուն թղթադրամի նման, նոր թղթադրամի երեսներից մեկի վրա պատկերված
Հովհաննես Գաբուզյանը՝ Եվրոպայի 18 տարեկանների փոխչեմպիոն
Բուդվայում այսօր ավարտվեց 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի անհատական 23-րդ անհատական առաջնությունը: Գերազանց հանդես եկավ ավագ տարիքային խմբի մրցաշարի հայաստանցի մասնակից, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Նա ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ չկրելով ոչ մի պարտություն՝ նվաճեց Հին աշխարհամասի 18 տարեկանների փոխչեմպիոնի կոչումը: Մեդալի հավակնում էր նաեւ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, սակայն նախավերջին տուրում մեկ ցավալի սայթաքումը նրան
Նախապատրաստվում են Մոսկվայի թիմերի հետ հանդիպմանը
«Փլեյ Սիթիում» կայացավ բոուլինգի Հայաստանի աշնանային անհատական բլից մրցաշարի հերթական փուլը, որին մասնակցեցին «Արարատ» եւ լրագրողական «Մեդիա» թիմերը: Հայ բոուլերները նախապատրաստվում են հոկտեմբերի 10-ին կայանալիք ինտերնետային բոուլինգի միջազգային թիմային-անհատական մրցաշարին, որում հանդիպելու են «Արարատն» ու Մոսկվայի «Սպարտակը» եւ «Մեդիան» ու «Օրիոնը»: Երեւանյան անհատական մրցաշարի եզրափակչում հանդիպեցին «Արարատ» թիմի անդամներ Արսեն Աղաբաբյանն ու Հովհաննես Շարամբեյանը, որոնց
«Աշխարհի «ամենահարուստ» քաղաքը»
«Քաջարանում մարդիկ վախ ունեին իրենց մեջ, և այդ վախը անսահմանափակ էր: Մենք ուղղակի զրուցում էինք, իրենք կարող էին բացվել ասել՝ գիտե՞ս՝ ես աշխատում եմ քիմիական ցեխում (այդ քիմիական ցեխում աշխատում են բոլոր կանայք): Եվ այդ կանանց 90 տոկոսը քառասունից հետո համարյա կանացի օրգաններ չունի, որովհետև այդ աշխատանքը իրենց օրգանիզմի վրա շատ մեծ ներգործություն ունի»,- հոկտեմբերի
Զարուհի Փոստանջյան. «Պետք է բացատրություն տան, թե ՌԴ ФСБ-ի ներկայացուցիչներն ինչ իրավունք ունեին գտնվել այնտեղ»
«Հաղորդումը տրված է հանցագործության մասին, արդեն 10 օրը լրացել է վարույթն իրականացնող մարմնի կողմից համապատասխան գործողություններ կատարելու: Տեսախցիկը նաեւ գտնվում է իրենց մոտ, պետք է փորձաքննություն նշանակվեր՝ պատճառված վնասի վերաբերյալ: Այս պահի դրությամբ դեռ որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ է արել վարույթն իրականացնող մարմինը»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես պատասխանեց մեր հարցին,
Contact. Ադրբեջանի ընտրություններն անցնում են ճնշումների ֆոնի ներքո. Amnesty International
Սպառնալիքները, վատ վերաբերմունքը, անօրինական ձերբակալությունները, սարքովի մեղադրանքները և անարդար դատավարությունները հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունների ճնշումների մի մասն են կազմում, ասված է «Ամնեսթի ինթերնեյշնըլ» (Amnesty International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում: Գրում է «Կոնտակտ» լրատվականը: «Գրեթե ամեն օր քաղաքացիական հասարակության ակտիվիստները ձերբակալվում են և նրանց նկատմամբ մեղադրանքներ են ներկայացնում: Այդ այնքան հաճախ է լինում, որ
Նոբելյան մրցանակ՝ «Աստծո մասնիկի» գոյությունը հայտնագործած ֆիզիկոսներին
Amerikayidzayn.com․ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը որպես ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ է հայտարարել Ֆրանսուա Էնգլերտի և Փոիթեր Հիգսի անունները։ Մեծ Բրիտանիայից ֆիզիկոս Պիտեր Հիգսն ու բելգիացի իր գործընկեր Ֆրանսուա Էնգլերը 2013 թվականի Նոբելյան մրցանակակիր են դարձել «ենթաատոմային մասնիկների զանգվածի առաջացումը հասկանալու մեխանիզմի տեսական հայտնագործության համար»: Երկու գիտնականները հայտնի են «Հիգսի բոզոնի» կամ «Աստծո մասնիկի»
Հանրապետական գյուղապետը մտադիր է նորից առաջադրել իր թեկնածությունը
Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղական համայնքում դեկտեմբերի 8-ին կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու հերթական ընտրություններ: Ճակատենի գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրունի Հարությունյանը, ով համայնքը ղեկավարում է 2010թ-ից, մեզ փոխանցեց, որ մտադիր է հերթական անգամ առաջադրել իր թեկնածությունը գյուղապետի պաշտոնի համար, քանի որ դեռ կիսատ թողնված նպատակներ ու անելիքներ ունի: Նրա խոսքով՝ մինչեւ օրս խոստացած կարեւոր գործերի մի


















































