Օրվա լրահոսը
Երեւանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը ԱՊՀ երկրների արվեստագետների թվում հրավիրված է Կազան
Կազանում անցկացվող «Շալյապին: Նուրիեւ: Կազան» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այսօր Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան կղեկավարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Ներկայացման պրեմիերան կայացել է 2012թ., որն իրականացրել են ճանաչված բեմադրիչ Միխայիլ Փանջավիձեն եւ թատրոնի
Հայաստանում շատերն են ուզում սեռափոխվել
Բայց այդ մասին օրենք դեռեւս չկա Չնայած մեր երկրում ամեն քայլափոխի դատապարտում են տրանսսեքսուալիստներին, նույնիսկ անցած տարի հրդեհեցին գեյերի ակումբը, ԱԺ որոշ պատգամավորներ էլ իրենց զզվանքը հայտնեցին այդպիսի մարդկանց նկատմամբ, այդուհանդերձ՝ Հայաստանում մինչեւ օրս ընդունված չէ սեռափոխության մասին օրենք, որը հնարավորություն կտա պլաստիկ վիրաբույժներին շտկել գոնե բնությունից հիվանդ ծնվածների արատը ու որոշակի չափով վերացնել տրանսսեքսուալիզմը:
«Սխալ» համաներման պատճառով ԱԱԾ նախկին քննիչը 180 օր անազատ է եղել…
Հունիսի 7-ին արդարադատության նախարարության ՙԵրեւան-Կենտրոն՚ հիմնարկից ազատվեց ԱԱԾ նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանը, ով 3,5 տարի գտնվեց անազատության մեջ, մեկը, որի նկատմամբ հարուցված քրեական գործի ողջ դատական գործընթացները լուսաբանել է «Առավոտը»: Մեր զրույցը Վլադիմիր Կոթոլյանի պաշտպանի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանի հետ է: -Պարոն Գրիգորյան, խնդրում եմ հակիրճ ներկայացրեք գործի նախապատմությունը: -Նախ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ
Եղբոր դիմումի հիման վրա մեղադրվող վանաձորցին արդարացվել է
Հարազատներից ոմանք ամեն գնով ցանկացել են ազատազրկված տեսնել նրան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Սուրեն Բաղդասարյանի, ամբողջությամբ արդարացնող դատական ակտ է կայացրել վանաձորցի Աստղիկ Հովհաննիսյանի վերաբերյալ: Աստղիկ Հովհաննիսյանը մեղադրվում էր ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի վնաս: Նրան մեղադրանք էր առաջադրվել հարազատ եղբոր դիմումի հիման վրա: Համաձայն
«Ոսկե ծիրանում» ֆիլմերի «սարսափելի» հոսք է եղել
Այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները ներկայացրին այս տարվա մրցութային ծրագրերը եւ ժյուրիի կազմը: «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ խաղարկային ֆիլմերի ծրագիրը 12 ֆիլմ է ընդգրկում: Մեկ թուրքական ֆիլմի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, եթե բարդություն ծագի, պարոն Ստամբոլցյանի խոսքով այն կփոխարինվի այլ ֆիլմով: Խաղարկային ժյուրին
Հայկ Բաբուխանյանը` ԱՄՆ-ի պետդեպի զեկույցում ֆիքսվելու, Սուրիկ Խաչատրյանի եւ Եվրասիական միության մասին
Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը անդրադարձավ տարածաշրջանային գործընթացներին, զարգացումներին: Բաբուխանյանի խոսքով`տարածաշրջանը գտվում է ակտիվ փոփոխությունների շրջանում, ինչը մեր երկրի համար կարող է վտանգավոր լինել: Նրա խոսքով` թուրք-ադրբեջանական տանդեմը գտնվում է անկայուն իրավիճակում, եւ Թուրքիան շեղվում է դեպի իսլամական գաղափարախոսություն: Իրանում վիճակը կայուն է, չնայած սպասվում էր լարվածություն` պայմանավորված նախագահական ընտրություններով, սակայն,
Նովենցին խորթ էր ինքնահիացումը
Դերասանուհի, որ դերասանություն չի անում… տերունական շնորհներով արտիստուհին, ներքին տարերքի դերասանուհին, կերպարին վայրկենաբար հարազատացող արտիստուհին, ծուռ աշխարհի շիտակ մարդը……Թատրոնի եւ կինոյի նշանավոր ու սիրված դերասանուհի Գալյա Նովենցին մեծանուն մտավորականների (Արմեն Ջիգարխանյան, Սոս Սարգսյան, Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան, Ներսես Հովհաննիսյան, Գուժ Մանուկյան եւ այլն) կողմից տրված այս որակումները կարելի է շարունակել: Իսկ դերասանուհու արտիստական գործունեության պատմությունը,
ՙ«Մինչեւ ներառական կրթություն չիրականացվի, թեքահարթակ չի կառուցվի»
«IDEAS. ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» եռամյա, տարածաշրջանային ծրագրի «Future Search» համաժողովին մասնակցում է նաեւ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը: Նա նշեց, որ իրենց բուհում նախկինում Նախադպրոցական, սկզբնական եւ հատուկ կրթության ֆակուլտետ էր գործում, անցյալ տարի հատուկ կրթությունն առանձին ֆակուլտետ է դարձել: «Մեր ֆակուլտետը պատրաստում է մասնագետներ, ովքեր
Ինչպես չվտանգել երկրի հեղինակությունը
Ի պատասխան՝ պրոֆեսոր Ս. Ն. Հայրապետյանի հարցազրույցի եւ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ասուլիսում հնչած մտքերի Տարակուսանք է առաջացնում նախարարի արտահայտությունը, որը անում է պատասխանատու, փաստերով չամրապնդված եւ վիճահարույց հետեւություններ։ Նախարարը խոսում է կրթական համակարգում թերությունների եւ նվաճումների մասին, ինչի առումով կցանկանայի բանավիճել։ Նվաճումների վերաբերյալ։ Խոսվում է («Առավոտ» օրաթերթ, 16.05.2013թ.) նոր չափորոշիչների նորամուծության վերաբերյալ բարձրագույն կրթության
Ինչպե՞ս ծանոթանալ տղամարդու հետ
Ըստ հոգեբանանների՝ չամուսնացած կանայք հիմնականում բարդույթավորված են: Սակայն պատահում է, որ նրանք մտածում են միմիայն սպիտակ ձիով ասպետի մասին և իրենց կյանքն անցկացնում այդպես սպասելով: Բոլոր միայնակ կանանց խորհուրդ է տրվում նոր հայացքով վերաբերվել սիրային հարաբերություններին և դասավորել իրենց անձնական կյանքը: Դրա համար առաջին հերթին հարկավոր է ինքնավստահ լինել և ուշադրություն գրավել: Եթե ցանկանում եք,
ՀՀԿ-ն ընդդիմության աթոռների վրա աչք չունի
«Ընդդիմության աթոռի վրա աչք չունենք: Քաղաքական խնդիրներ կան, որն իր վրա պետք է վերցնի ընդդիմությունը, կան ակտիվ քաղաքական գործիչներ ընդդիմությունից, բայց ընդդիմությունը զրոյական դաշտից դուրս չի եկել: Դրա համար և այն դերն ենք կատարում, և մյուս դերակատարումն ունենք: Զրոն թիվ է, սպասում եմ, թե զրոյից առաջ թվանշանը կդնեն, թե՞ հետո»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ
Արամ Մանուկյանի մոտ Տիգրան Սարգսյանին պաշտպանելու ցանկություն է առաջանում
«Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կասկածում են, որ այդ գործարքը եղել է։ Եթե հանձնաժողով ստեղծվեր, դա մաքրման միջոց կլիներ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մասին, ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Խոսքը այն հանձնաժողովի մասին է, որն առաջարկեց ստեղծել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ որի կազմում նաեւ պատգամավորներ պետք է
Բորիս Սպասսկին անդամագրվել է Ռուսաստանի շախմատային ֆեդերացիային
Շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին փոխել է ազգային ֆեդերացիան՝ Ֆրանսիայի ֆեդերացիայից տեղափոխվելուվ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիա: Ավագ տարիքի շախմատասերները կհիշեն, որ Սպասսկին 1977 թվականին արտագաղթեց Խորհրդային Միությունից՝ բնակություն հաստատելով Ֆրանսիայում: Սակայն նա պահպանել էր ԽՍՀՄ քաղաքացիությունը եւ միջազգային մրցաշարերում ԽՍՀՄ-ը ներկայացնելու իրավունքը: Միայն 1984 թվականի աշնանից ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում Բորիս Սպասսկու անվան դիմաց գրվեց,
Մայրաքաղաքի բուժհաստատությունները վերազինվում են նոր բժշկական սարքավորումներով
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ Երևան քաղաքի բյուջեով միջոցներ են հատկացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով: «Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16 բուժհաստատությունների տրամադրվել են 44 անուն բուժսարքավորումներ, որոնցից 15 -ը կենսաքիմիական անալիզատորներ են, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Բացի այդ, ձեռք է բերվել 2 աուդիոմետր,
Հայկ Բաբուխանյան. «Բագրատյանը դարձել է խամաճիկ»
«Ցավում եմ, որ Բագրատյանի նման գործիչը թեեւ վարկաբեկված է, բայց դարձել է խամաճիկ Միացյալ Նահանգների ձեռքին, ասելով, որ պետք է հանել եկեղեցու պատմությունը եւ այլն: Չի կարելի օտար ուժերի ձեռքում դառնալ խամաճիկներ, խաղալիք»,- սյսօր «Փաստարկ» ակումբում ասաց ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցին: Նրա խոսքով` «Չպետք է կուրորեն ասել
Ըստ փորձագետների՝ Արմեն Դուլյանի՝ աշխատանքից ազատումը տեղի է ունեցել օրենսդրական խախտումներով
«Արմեն Դուլյանի՝ աշխատանքային պայմանագրի լուծումը տեղի է ունեցել Աշխատանքայի օրենսգրքի բազում խախտումներով»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը: Հղում անելով ՀՀ օրենսդրությանը՝ նա նշեց, որ պարբերաբար՝ երկուսից ավելի նման խախտումներ իրականացնելու դեպքում միայն գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, ավելին, աշխատողն առնվազն երկու անգամ համանման խախտումների
Սմբատ Դաղբաշյան. «Արյան վրա բիզնես չենք անում» (Տեսանյութ)
Եհովայի վկաներին ժամերով համոզում են, որ արյուն ներարկեն: Դոնորից արյուն վերցնելու դիմաց վճարած գումարը նույնն է, ինչ ներարկված արյան գինը: Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում «Դոնորների միջազգային օրվա» առիթով հրավիրած ասուլիսին ասաց հանրապետության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը. «Արյան վրա բիզնես չենք անում: Որքան վճարում ենք դոնորին, այնքան էլ այդ արյան դիմաց վճարում է հիվանդը, եթե այդ
ՀՅԴ-ն ՀՀԿ-ին. «Խոստովանությունն առանց ապաշխարհանքի՝ ցինիզմ է»
«Մարդկանց թվում է, որ իրենք անպատժելի են, եթե մթնոլորտը շարունակվի նույն բանը տեղի կունենա նույն անձի հետ կապված, միայն նա չէ, մարդիկ երկարատեւ ծառայություններ են մատուցում իշխանություններին եւ չարիք դառնում հասարակության համար: Ամենալավ առիթն է, որ վստահելի ընթացակարգով այս գործը բացահայտվի, սա պատահական հանցագործություն որակել չի կարելի, միայն այն, որ այդքան զենք եւ զինամթերք է
Հայաստանի շախմատիստուհիները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի առաջատար շախմատիստուհիները, բացի Էլինա Դանիելյանից, հանդես են գալու հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Սերբիայի մայրաքղաքում կայանալիք կանանց Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությունում: Բելգրադում պայքարի մեջ կմտնեն Լիլիթ Մկրտչյանը (նկարում), Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ Աննա Հայրապետյանը: Առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 158 շախմատիստուհի, որոնց գրեթե կեսը՝ 79 հոգի կրում է գրոսմայստերի կոչում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ո՞ւր են գնում մեր փողերը
Ենթադրենք, ես մեծ ցանկություն ունեմ տունս «եվրառեմոնտ» անելու եւ փայտից կահույք ունենալու: (Ասում եմ՝ «ենթադրենք», որովհետեւ իրականում նման հարցերն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում՝ մանուկ հասակում ծնողներս բացատրել են, որ դա քաղքենիություն է): Եվ ահա ես կնոջս ու երեխաներիս առաջ գլուխ եմ գովում ՝ «գիտեք, հիմա ես ինչե՛ր եմ անելու», ընտանիքս էլ բերանը բաց լսում է
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն աշխատակազմի նոր ղեկավա՞ր ունի
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ Մհեր Անանյանը: Սակայն, մեր տեղեկություններով նա դեռ չի ազատվել նախկին պաշտոնից եւ դեռ չի ներկայացվել նախարարության աշխատակազմին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ուղիղ միացում. Գագիկ Հարությունյանը եւ Սերգեյ Մինասյանը` «Դեմ առ դեմ»
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի «Դեմ առ դեմ» քննարկումը` հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ:
Վրեժ Իսրայելյանի անցած ուղին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է Վրեժ Իսրայելյանի դիակը՝ հրազենային վնասվածքով: Հայ արձագիր, դրամատուրգ Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել էր 1949թ ապրիլի 2-ին Երեւանում: «Տոնապետ» գրքի համար նա ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների
ԴԱՀԿ ծառայության եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուկտետի միջեւ հուշագիր ստորագրվեց
Այսօր Երեւանի պետական համալսարանում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջեւ ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր: Հուշագիրը ստորագրած երկու կողմերն էլ նշեցին, որ դրա ստորագրումը ձեւական չէ, եւ մեկ ամսվա ընթացքում կստեղծվեն համատասխան աշխատանքային խմբեր, որոնց միջոցով հնարավոր կլինի ամրապնդել համագործակցությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, խոսելով հուշագրի կարեւորության մասին, ասաց.«Ծառայությունը երկար ժամանակ
Քաղաքացիական հասարակության կառուցմանն այլընտրանք գոյություն չունի. ՀՀ վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» միջազգային համաժողովի բացմանը: ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Կարևորում եմ այս համաժողովի անցկացումը, քանի որ մեր առջև ծառացած են կարևորագույն և սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները պարտավոր ենք գտնել: Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես
Հովհաննես Մարգարյանին առաջարկել են ԱԺ-ում «կշտանալու մասին» օրենք գրել
ՕԵԿ-ն էլ է չարաշահումներ բացահայտել՝ բյուջե չվճարված հինգուկես միլիոն դրամ «Արմավիայից»: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում քաղաքացու՝ իրեն ուղղված սույն առաջարկի մասին պատմեց իշխանական կոալիցիայի մաս կազմող ուժի`ՕԵԿ-ի անդամ Հովհաննես Մարգարյանը: Առիթը`նախօրեին խորհրդարանում բուռն քննարկումների եւ կրքերի բորբոքման առիթ տված Վերահսկիչ պալատի հաշվետվությունն էր: ՕԵԿ-ական մեկ այլ պատգամավոր, Հեղինե Բիշարյանը նկատեց, որ պետական գնումների եւ քաղաքաշինության ոլորտում
«Ժառանգության» պարզաբանումը ԵԺԿ նախագահի անհասկանալի եւ անհասցե նամակի կապակցությամբ
Հունիսի 12-ի առավոտյան www.tert.am կայքում հրապարակվեց նախօրեի երեկոյան Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրեդ Մարթենսի՝ «Ժառանգություն» կուսակցությանն ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հղած հունիսի 3-ի թվակիր նամակը, որի պատճենը ԵԺԿ նախագահի աշխատակազմից ուղարկվել էր նաեւ ՀՀԿ եւ ՕԵԿ միջազգային քարտուղարներին` ակնհայտորեն այն հրապարակայնացնելու եւ անհաջող տեղեկատվական օպերացիա իրականացնելու պայմանավորվածությամբ: Աննախադեպ է, որ հեղինակավոր եվրոպական կուսակցական
Հաստատվել են Երևանի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկություններն ու համաչափությունները
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը հունիսի 13-ին կայացած նիստում քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը: Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ շենք-շինությունների
Հովհաննես Մարգարյանն իր ունեցվածքի մասին
Նախորդ օրը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը հոդված էր տպագրել ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ունեցվածքի մասին: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում, պատասխանելով այդ առիթով լրագրողներից մեկի հարցին, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց, որ ինքը որեւէ բիզնես չունի.«Բավականին բարի մարդ եմ: Կամեցող մարդ եմ` որպես գյումրեցի, ու ալրաղացներ որ ունենայի, թեփը` որպես անասնակեր, կուղղարկեի հոդվածի պատվիրատուներին»: Էլիտար շենքերում իր բնակարանների մասին էլ
Հայտնաբերվել է ճանաչված մտավորական Վրեժ Իսրայելյանի դին՝ հրազենային վնասվածքով
Այսօր՝ հունիսի 14-ին, 1-03 ծառայության շտապօգնության բրիգադը ահազանգել է Ոստիկանության Արաբկիր բաժին և հայտնել, որ կանչով մեկնելով Վաղարշյան 19/1 շենք, բնակարաններից մեկում հայտնաբերել է հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի թիվ 19 բնակարանի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է տան բնակիչ, 64-ամյա Վրեժ Իսրայելյանի դին,


















































