Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ փորձագետների՝ Արմեն Դուլյանի՝ աշխատանքից ազատումը տեղի է ունեցել օրենսդրական խախտումներով

Հունիս 14,2013 13:49

«Արմեն Դուլյանի՝ աշխատանքային պայմանագրի լուծումը տեղի է ունեցել Աշխատանքայի օրենսգրքի բազում խախտումներով»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը: Հղում անելով ՀՀ օրենսդրությանը՝ նա նշեց, որ պարբերաբար՝ երկուսից ավելի նման խախտումներ իրականացնելու դեպքում միայն գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը,  ավելին, աշխատողն առնվազն երկու անգամ համանման խախտումների համար պիտի կարգապահական տույժի ներկայացված լինի: Պարոն Փիլիպոսյանը նկատեց, որ այս դեպքում, երբ կոնկրետ ազատման հրաման ձեռքի տակ չկա, կարող ենք ենթադրել միայն, որ աշխատանքային պայմանագրի լուծման համար հիմք է հանդիսացել կարգապահական խախտումը, իսկ դա պետք է հիմնավորվի օրենքի դրույթներով և համապատասխան հոդվածներով:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանն էլ նույն հարցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց. «Աշխատողի անձնական տեսակետը չի կարող հիմք հանդիսանալ նրա աշխատանքից ազատման համար: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ապա նկատենք, որ այստեղ տեղի է ունեցել անհատական աշխատանքային հարաբերությունների, վիճաբանության  փաստ և նման դեպքում հարցերը կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով: Անձն ինքը պետք է կամք և ցանկություն դրսևորի, որ որևէ կառույց ներկայացնի և պաշտպանի իր շահերը: Ինչ վերաբերում է հարցի քննությանը՝ խոսքի ազատության տեսանկյունից, ապա չեմ կարող ասել, թե որևէ իրավական ակտով սահմանված է ինչ է խոսքի ազատությունը: Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության հոդվածը, որով սահմանված է, որ բոլորը ունեն հավասար իրավունքներ և հասավար են օրենքի առաջ, համոզմունքներն ու տեսակետները չեն կարող հիմք հանդիսանալ աշխատանքային հարաբերությունների լուծման համար: Մյուս կողմից էլ սա արդեն դառնում է բարոյական խնդիր յուրաքանչյուրի համար, դա արդեն օրենքի կարգավորման խնդիր չէ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930